ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 337-Ա
«ԱՐՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Շավիլ քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված 2 տուփ կատետրի և 10 տուփ պոլիմերային պարկի (մեկ տեղ, 12.5 կգ ընդհանուր քաշով, 1,212.6 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատունվարչությունում) ներմուծման և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին անհատույց հատկացման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 31.08.22 N 619-Ա)
2. «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
17.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |