ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մինսկ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 137 - 154-րդ կետերով՝
«137. Այն ապրանքների ցանկի հաստատումը, որոնց նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիր) 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան հետագծելիություն է իրականացվում (այսուհետ՝ հետագծելիության ենթակա ապրանքներ)։
138. Այն դեպքերի սահմանումը, երբ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ հետագծելիություն չի իրականացվում։
139. Հետագծելիության ենթակա այն ապրանքների վերաբերյալ, որոնք Միության մաքսային տարածքում փաստացի գտնվում են այն ապրանքների ցանկը հաստատելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու (այդ ցանկում փոփոխություններ կատարելու) օրվա դրությամբ, որոնց նկատմամբ հետագծելիություն է իրականացվում, և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու ժամկետների և կարգի սահմանումը:
140. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու դեպքերի սահմանումը։
141. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու կարգի սահմանումը։
142. Հետագծելիության ազգային համակարգում «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկություններ ներառելու ժամկետների սահմանումը։
143. Անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում մյուս անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից տեղեկություններ ներառելու ժամկետների սահմանումը։
144. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում պահելու ժամկետի սահմանումը։
145. Հետագծելիության ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ հետագծելիությունը դադարեցնելու այլ՝ ավելի կարճատև ժամկետի սահմանումը, քան «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետն է։
146. Այն դեպքերի սահմանումը, երբ նախքան «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ այդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի լրանալը հետագծելիությունը դադարեցվում է, և այդ դեպքերում հետագծելիության դադարեցման ժամկետների սահմանումը։
147. Այն դեպքերի սահմանումը, երբ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր չեն ուղեկցող փաստաթղթերը ձևակերպել էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով։
148. «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կազմից տարբերվող՝ նշված հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունների կազմի սահմանումը։
149. Հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված՝ մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք այդ ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումների ուղարկման ու կատարման կարգի, ինչպես նաև տրամադրվող տեղեկությունների կազմի և դրանց տրամադրման ժամկետների սահմանումը։
150. Հետագծելիության և (կամ) հետագծելիության մեխանիզմի գործունեության առանձնահատկությունների սահմանումն այն դեպքերի համար, երբ հետագծելիության ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվել է Միության մաքսային օրենսգրքով և (կամ) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով՝ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, կամ այդ ապրանքները թողարկվել են մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան։
151. Այն դեպքերի սահմանումը, երբ թույլատրվում է հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխումը մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների վերաբերյալ հետագծելիության ազգային համակարգում տեղեկությունների բացակայության դեպքում։
152. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափությունը հաստատելու կարգի սահմանումը՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած՝ տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված այլ դեպքերում։
153. Տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվականհեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած՝ տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկացնելու կարգի սահմանումը։
154. Հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի իրագործման ժամկետների և պայմանների սահմանումը։».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 155 - 157-րդ կետերով՝
«155.Նախազգուշացումներ սահմանելու կարգի հաստատումը։
156. Անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հաշվետվության նախապատրաստման կարգի հաստատումը։
157. Տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) կողմից Միության մասին պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերին համապատասխան անթույլատրելի համաձայնություն կնքվելու, ինչպես նաև դրանում մասնակցություն ունենալու մասին կամավոր հայտնելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու կարգի հաստատումը։»։
2. Չեղյալ հայտարարել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» թիվ 22 որոշումը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին» թիվ 30 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի։
Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մի շարք հոդվածներում (ներառյալ 74-րդ հոդվածը) և դրա հավելվածներում փոփոխությունների կատարում նախատեսող՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|