Գլխավոր տեղեկություն
Համար
N 916-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 916-Ա

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`

1. Ստեղծել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրական հանձնաժողովը Երևանում անցկացնելուն աջակցող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն hավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

11.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 916-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան