ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2019 թվականի |
թիվ 2 |
քաղ. Երևան |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացման մեխանիզմներին համապատասխան, նշված մեխանիզմների 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան որպես տեղեկատվական նյութ ներկայացված փաստաթղթերի փաթեթի հիման վրա, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրականացմամբ հետաքրքրվածությունը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Սկսել «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրականացումը:
2. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:
3. Սահմանել, որ՝
նախագծի իրականացմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունները.
2021-2022 թվականներին նախագծի ֆինանսավորումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում:
(3-րդ կետը փոփ. 31.01.20 թիվ 1, 20.08.21 թիվ 8)
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
հաստատել նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը և դրա ղեկավարին.
հաստատել նախագծի տեխնիկական առաջադրանքը:
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` մեկամսյա ժամկետում`
սահմանել նախագծի իրականացման համար պատասխանատու լիազորված մարմինները (կազմակերպությունները) և դրանց մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.
Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ` նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ներառելու համար.
սահմանել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներին:
6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ուսումնասիրել ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման և արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցին դրանց միացման ֆինանսավորման նպատակով դրամաշնորհ ստանալու համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ փաստաթղթեր ներկայացնելու հարցը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշմամբ |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի
(անձնագիրն ուժը կորցրել է 09.08.19 թիվ 8)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: