Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.02.2020-23.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2019 թվականի

թիվ 2

քաղ. Երևան

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացման մեխանիզմներին համապատասխան, նշված մեխանիզմների 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան որպես տեղեկատվական նյութ ներկայացված փաստաթղթերի փաթեթի հիման վրա, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրականացմամբ հետաքրքրվածությունը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Սկսել «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի (այսուհետ՝ նախագիծ) իրականացումը:

2. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագիրը:

3. Սահմանել, որ՝

նախագծի իրականացմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունները.

2020-2021 թվականներին նախագծի ֆինանսավորումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում:

(3-րդ կետը փոփ. 31.01.20 թիվ 1)

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

հաստատել նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմը և դրա ղեկավարին.

հաստատել նախագծի տեխնիկական առաջադրանքը:

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` մեկամսյա ժամկետում`

սահմանել նախագծի իրականացման համար պատասխանատու լիազորված մարմինները (կազմակերպությունները) և դրանց մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին.

Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ` նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի կազմում ներառելու համար.

սահմանել արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներին:

6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ուսումնասիրել ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման և արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցին դրանց միացման ֆինանսավորման նպատակով դրամաշնորհ ստանալու համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ փաստաթղթեր ներկայացնելու հարցը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի

թիվ 2 որոշմամբ

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի

(անձնագիրն ուժը կորցրել է 09.08.19 թիվ 8)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: