ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2022 թվականի N 1351-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետով հաստատված NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Որոշման 2-րդ կետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ձևաչափերը՝ համաձայն N 4 հավելվածի։»։
4. Որոշման 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել համապատասխանաբար կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված՝ իրենց կողմից կատարման ենթակա միջոցառումների վերաբերյալ՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով և N 4 հավելվածով սահմանված ձևաչափին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո ապահովել մոնիթորինգի, մոնիթորինգի և գնահատման հաշվետվությունների մշակումը և դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:»:
5. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 24-ի N 1351-Ն որոշման |
ՀՀ կառավարության 2019 թվականի |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 24-ի N 1351-Ն որոշման |
ՀՀ կառավարության 2019 թվականի |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 24-ի N 1351-Ն որոշման |
ՀՀ կառավարության 2019 թվականի |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2022 թվականիօգոստոսի 24-ի N 1351-Ն որոշման |
ՀՀ կառավարության 2019 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|