Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 97
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.07.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2020 թվականի

թիվ 97

քաղ. Մինսկ

 

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՏՈՒՐԲՈՊՏՈՒՏԱԿԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.20 ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) «8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով» բառերը փոխարինել «8802 30 000 7 ծածկագրով» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 001 6 ծածկագրով դասակարգվող, օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 90 մարդու համար ուղևորատեղերով ուղևորատար քաղաքացիական տուրբոպտուտակային ինքնաթիռներ, որոնք ներմուծվում են՝

Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ,

Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.20 ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններում նշված քաղաքացիական ուղևորատար տուրբոպտուտակային ինքնաթիռների ներմուծման ժամկետները՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման, երկարաձգվում են Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող՝ Մաքսային միության հանձնաժողովի նշված որոշման 7-րդ կետի 7.1.20 ենթակետի երկրորդ պարբերությունում նշված ուղևորատար քաղաքացիական տուրբոպտուտակային ինքնաթիռների արտահանման մատակարարումներին պատրաստ չլինելու մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ստանալու դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: