Գլխավոր տեղեկություն
Համար
N 1330-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1330-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Նոր գյուղ հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ակունք, գյուղ Նոր գյուղ, 1-ին փողոց 14/7 հասցեում գտնվող 0.35 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 29102021-07-0172) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ակունք, գյուղ Նոր գյուղ, 1-ին փողոց 14/1 հասցեում գտնվող, անշարժ գույքի N 29102021-070173 վկայականում նշված տվյալները, «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նորագյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2014 թվականի հունիսի 25-ին կնքված անհատույց օգտագործման N 52/0014 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

ա. մանկապարտեզի կառուցման նպատակով 2022-2023 թվականներին կիրականացվի 213 626 770 դրամի ներդրում, որից 149 538 739 դրամը կիրականացվի պետական բյուջեի, իսկ 64 088 031 դրամը՝ Ակունք համայնքի միջոցների հաշվին,

բ. սույն կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի միջոցների հաշվին,

գ. նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

24.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ