Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2020 թվականի

թիվ 31

քաղ. Մինսկ

 

«COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «COVID-19 կորոնավիրուսային համավարակի զարգացման պայմաններում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեռնարկվող՝ տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »        20     թվականի

թիվ

քաղ.  

 

COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում մակրոտնտեսական կայունության պահպանման, բնակչության կենսականորեն կարևոր պահանջմունքների ապահովման, փոխադարձ առևտրի պահպանման, ապրանքների տեղաշարժի ազատության և հետագա տնտեսական աճի համար պայմանների ստեղծման նպատակներով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հետևյալ միջոցները:

1. Հրատապ ժամանակավոր հակաճգնաժամային և կայունացման միջոցները՝

1.1. Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների փոխգործակցություն՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների կանխմանը և նվազեցմանն ուղղված սանիտարահակահամաճարակային միջոցառումներ անցկացնելիս, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի շրջանակներում.

1.2. անդամ պետությունների լիազորված մարմինների և տնտեսական օպերատորների (ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) փոխգործակցություն՝ փոխադարձ առևտրում առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներն օպերատիվ կազմակերպելու նպատակով՝ հաշվի առնելով արտադրության և սպառման հաշվեկշիռները՝ ներառյալ բարձր մակարդակի լիազորված կոնտակտային պաշտոնատար անձանց որոշելը.

1.3. «կանաչ միջանցքի» ստեղծում ծայրաստիճան կարևոր ապրանքների ներմուծման համար՝ ներառյալ

ծայրաստիճան կարևոր ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի ժամանակավոր զրոյացում.

մաքսային ընթացակարգերի պարզեցում՝ ծայրաստիճան կարևոր ապրանքներ ձևակերպելիս (ներառյալ ապրանքների հայտարարագրերի ավտոմատ գրանցման և ապրանքների բացթողման հնարավորությունը, լիազորված տնտեսական օպերատորների ներգրավումը ծայրաստիճան կարևոր ապրանքների ներմուծման գործընթացում՝ իրենց կողմից տրամադրվող պարզեցումների լայնածավալ օգտագործման նպատակով, ծայրաստիճան կարևոր ներմուծման ապրանքների տեղափոխման գծով մասնագիտացված անձանց՝ ցածր մակարդակի ռիսկի շարքին դասելը).

COVID-19 կորոնավիրուսային համավարակի հետևանքների կանխման և վերացման համար անհրաժեշտ ապրանքների նկատմամբ առաջնահերթ կարգով մաքսային գործառնությունների կատարում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

1.4. ծայրաստիճան կարևոր ապրանքների՝ երրորդ երկրներ արտահանման նկատմամբ միասնական ժամանակավոր սահմանափակումների ներմուծում.

1.5. COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածմանն արձագանքելու բացառիկ անհրաժեշտության հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու մասին անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների մակարդակով նախնական խորհդրատվությունների օպերատիվ անցկացում՝ ներառյալ այն ապրանքների դեֆիցիտի դեպքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու կամ հասցեական մատակարարումների (փոխհատուցման հիմքով) վերաբերյալ հարցերի առնչությամբ, որոնց նկատմամբ մտցվում են ժամանակավոր սահմանափակումներ.

1.6. տեխնիկական կարգավորման ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմինների խորհրդատվությունների օպերատիվ անցկացում և այն արտադրանքի՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու մասով խնդրահարույց հարցերի շուրջ Միության մարմինների պարզաբանումների և (կամ) ակտերի նախապատրաստում, որը կիրառվում է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքները կանխելու և նվազեցնելու համար.

1.7. COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հակազդեցության համար կիրառվող՝ անդամ պետություններում արտադրված և գրանցված, երրորդ երկրների շուկաների համար նախատեսված դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների, որոնց մակնշումը տարբերվում է Միությունում սահմանված պահանջներից՝ անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնելու թույլտվություն՝ պայմանով, որ դրանց երկրորդային (սպառողական) փաթեթվածքի վրա կզետեղվեն այն անդամ պետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող պիտակներ, որի տարածքում պլանավորվում է շրջանառության մեջ բաց թողնելը.

1.8. առանձին բնագավառների համար լրակազմող տարրերի և նյութերի ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր նվազեցում կամ զրոյացում՝ հաշվի առնելով դրանց տնտեսական և սոցիալական կարևորությունը.

1.9. ապրանքների ներմուծման հետ կապված իրավիճակի մշտադիտարկման իրականացում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածի 7-րդ կետին և 59-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ հետաձգումների ու ուշացումների մեխանիզմները ժամանակին օգտագործելու և մաքսային վճարների վճարման համար ներմուծողների մոտ միջոցների բացակայության պատճառով մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելու անհնարինության պատճառով պահեստներում ապրանքների արտադրական շղթաների համար ծայրաստիճան կարևոր ապրանքների կուտակվելը չթույլատրելու նպատակով.

1.10. տրանսպորտի և բեռնափոխադրումների անխափան աշխատանքի ապահովում՝ ինչպես Միության շրջանակներում, այնպես էլ տարանցման նպատակներով՝ հաշվի առնելով անդամ պետությունների՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում օրենսդրությունը.

1.11. հակավիրուսային պատրաստուկների և պատվաստանյութերի ստեղծմանը, ինչպես նաև դրանց զանգվածային արտադրության կարգավորմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացում.

1.12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև խորհրդատվությունների օպերատիվ անցկացում՝ ձեռնարկությունների հարկային և բյուջետային խթանման հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Միության իրավունքի՝ արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաների մասով դրույթները.

1.13. պետական գնումներին հասանելիության պահպանում և ընդլայնում՝ Միության ընդհանուր շուկայի գործելու համար.

1.14. արտահանման վարկերի ծավալների մեծացում (այդ թվում՝ զարգացման տարածաշրջանային և ազգային ինստիտուտների միջոցների հաշվին) և փոխադարձ առևտրի աջակցության նպատակով արտահանման վարկերի ապահովագրության երաշխիքների տրամադրում:

2. Տնտեսության վերականգման և հետագա զարգացումն ապահովելու համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցները՝

2.1. առևտրի թվայնացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ ներառյալ

էլեկտրոնային ապրանքաուղեկցող փաստաթղթերի ներդրում և օգտագործման ընդլայնում, ինչպես նաև լոգիստիկ օպերատորների փոխգործակցության թվայնացում,

ներմուծվող, արտահանվող և տարանցվող ապրանքների համար ավտոմատ գրանցման և ավտոմատ բացթողման տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում,

փոխադարձ առևտրում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի հաստատման ավտոմատացում,

էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման հնարավորության ընդլայնում.

2.2. առաջարկել ազգային (կենտրոնական) բանկերի միջև անցկացնել կանոնավոր խորհրդատվություններ հետևյալ հարցերի շուրջ՝

մակրոտնտեսական կայունության, գնային և ֆինանսական կայունության ապահովում,

ֆինանսական հատվածի գործունեության անընդհատության, գործառնական ռիսկերի նվազեցման և աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի համար հնարավորություններ տրամադրելու պայմաններում տեղեկատվական անվտանգության պահպանման ապահովում,

ֆինանսական հատվածի ներուժի աջակցություն՝ տնտեսությանը ռեսուրսների տրամադրման, այդ թվում՝ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման պայմանների մեղմացման մասով,

կարգավորման մեխանիզմների և իրացվելիության տրամադրման միջոցների ճկուն կիրառում՝ ընթացիկ պայմաններում ֆինանսական հատվածի և դրա հաճախորդների առավել հարմարավետ ադապտացման նպատակով,

վճարման համակարգերի վարչական ծանրաբեռնվածության մեղմացում՝ անվերապահ պահպանելով դրանց գործունեության անընդհատությունը ,

ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման առավելապես անկանխիկ եղանակների օգտագործման խթանում՝ ներառյալ արագ վճարումների համակարգերի օգտագործումը, ինչպես նաև բանկային ծառայություններից հեռավար օգտվելու մեխանիզմների խթանում, այդ թվում՝ հեռավար նույնականացման հնարավորությունների օգտագործմամբ.

2.3. մշտադիտարկման իրականացում և գների չհիմնավորված աճը կանխելու մասով միջոցների օպերատիվ ձեռնարկում՝ կապված երրորդ երկրների արժույթների նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների տատանողականության հետ.

2.4. երրորդ երկրների հետ Միության առևտրային բանակցությունների արագացում՝ ըստ ազատ առևտրի մասին համաձայնագրերի և դրանց հետագա կիրարկման.

2.5. մակրոտնտեսական կայունացման նպատակով անդամ պետություններին սահմանված կարգով վարկային աջակցության ցուցաբերում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից.

2.6. Եվրասիական զարգացման բանկին առաջարկել իր մանդատի շրջանակներում անդամ պետությունների հետ մշակել COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի համար նախագծերի իրագործումը:

3. Անդամ պետությունների կառավարություններին՝ ազգային (կենտրոնական) բանկերի մասնակցությամբ (համաձայնեցված) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցությամբ՝ իրավասության շրջանակներում ապահովել սույն կարգադրությամբ նախատեսված միջոցների իրականացումը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան