Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 113

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ ՑԵՂԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՏԻՊԵՐԻ, ԳԾԵՐԻ ԵՎ ԿՐՈՍՆԵՐԻ ԱՊՐՈԲԱՑԻԱ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների ապրոբացիա անցկացնելու կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 
 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 113 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների ապրոբացիա անցկացնելու

 

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան, և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների ապրոբացիա անցկացնելու կանոնները։

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ապրոբացիա՝ մեկ տեսակի կենդանիների ամբողջական խմբի՝ այն պահանջներին համապատասխանության որոշում, որոնք թույլ են տալիս սահմանել դրանց պատկանելությունը կենդանիների որոշակի նոր ցեղատեսակին, տիպին, գծին, կրոսին.

կրոս՝ մեկ կամ մի քանի ցեղատեսակներին պատկանող կենդանիների գծերի (տիպերի) խաչասերումից ստացվող՝ սերունդ հանդիսացող կենդանիների խումբ.

գիծ՝ մեկ կամ մի քանի նախահայրերից ծագող՝ գենետիկորեն միատարր կենդանիների խումբ.

ցեղատեսակ՝ մարդու կողմից ստեղծված՝ ընդհանուր ծագում ունեցող կենդանիների խումբ, որն ունի գենետիկորեն պայմանավորված՝ տնտեսապես օգտակար կենսաբանական և մորֆոլոգիական հատկություններ, որոնք սպեցիֆիկ են կենդանիների տվյալ խմբի համար, հնարավորություն են տալիս այն տարբերակել այդ տեսակի մյուս ցեղատեսակներից և կայուն փոխանցվում են ժառանգաբար.

տիպ՝ կենդանիների խումբ, որը սկզբնական ցեղատեսակից ակնհայտ տարբերության դեպքում ժառանգում է սկզբնական ցեղատեսակի առավել էական հատկանիշները, ընդ որում՝ պահպանելով սկզբնական ցեղատեսակի գենոտիպը կամ գենոտիպերի համակցությունն արտացոլող հիմնական հատկանիշները, և որը համապատասխանում է սկզբնական ցեղատեսակի գենոտիպին կամ գենոտիպերի համակցությանը՝ բացառությամբ այն շեղումների, որոնք առաջանում են այնպիսի մեթոդների կիրառման արդյունքում, ինչպիսիք են սկզբնական ցեղատեսակից անհատական ընտրությունը, ներմուծական խաչասերումը, գենային ինժեներիան։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակները, տիպերը, գծերը և կրոսները (այսուհետ՝ սելեկցիոն նվաճումներ) ենթակա են ապրոբացիայի։

4. Սելեկցիոն նվաճումների ապրոբացիան անցկացվում է հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

ա) ապրոբացիայի ենթարկվող սելեկցիոն նվաճման տոհմային կենդանիների գլխաքանակի նվազագույն թվաքանակը համապատասխանում է պահանջներին՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) ապրոբացիայի համար ներկայացվող սելեկցիոն նվաճման մեջ գործարանային գծերի նվազագույն քանակը, ինչպես նաև այն տնտեսությունների (նախիրների) նվազագույն քանակը, որտեղ պահվում է ապրոբացիայի ենթարկվող սելեկցիոն նվաճման տոհմային կենդանիների գլխաքանակը (ապրոբացիայի պահի դրությամբ), համապատասխանում են պահանջներին՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) ապրոբացիայի ենթարկվող սելեկցիոն նվաճումն արտադրողների ծագումը և դրանց մոտ գենետիկական անոմալիաների բացակայությունը հաստատվել են մոլեկուլային գենետիկական փորձաքննությամբ.

դ) ապրոբացիայի համար ներկայացվող սելեկցիոն նվաճման տոհմային կենդանիների և դրանց նախնիների (առնվազն չորս սերունդ) մասին տեղեկություններն ընդգրկվել են անդամ պետության տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում։

5. Սելեկցիոն նվաճումների ապրոբացիա անցկացնելիս կենդանիները հետազոտվում են տարբերակելիության, միատարրության, հիվանդությունների նկատմամբ կայունության և հաստատունության մասով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված մեթոդիկաներին համապատասխան։

6 ախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սույն կարգի 5-րդ կետում նշված մեթոդիկաները սահմանվելը՝ անդամ պետություններում կիրառվում են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ կենդանիների հետազոտության մեթոդիկաները։

7. Սելեկցիոն նվաճման ապրոբացիայի կազմակերպմանն ու անցկացմանը ներկայացվող պահանջները (այդ թվում՝ ապրոբացիայի անցկացման դիմում ներկայացնելու կարգին, փաստաթղթերի լրակազմությանը, անդամ պետության լիազորված մարմնի կողմից դրանց ուսումնասիրման, ապրոբացիայի արդյունքներով փաստաթղթերի տրման կարգին և ժամկետներին, ինչպես նաև այդ փաստաթղթերի տրամադրումը մերժելու հիմքերին առնչվող) սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ։

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական միության

անդամ պետություններում գյուղատնտեսական 

կենդանիների նոր ցեղատեսակների, տիպերի,

 գծերի և կրոսների ապրոբացիա

 անցկացնելու կարգի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ապրոբացիայի ենթարկվող նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների տոհմային կենդանիների գլխաքանակի նվազագույն թվաքանակին ներկայացվող

Կենդանիների տեսակը և սեռը

Գլխաքանակի (գլուխների*) թվաքանակը

ցեղատեսակը

տիպը

գիծը

կրոսը

1. Խոշոր եղջերավոր անասուններ կաթնատու և

կաթնամսատու ցեղատեսակներ՝

կովեր

2000

1000

250

-

արտադրող ցուլեր

(կենդանի և տնտեսությունը լքած՝ սերմնային

արտադրանքի պաշարով)

20

10

5

-

մսատու ցեղատեսակներ՝

կովեր

1000

500

150

-

արտադրող ցուլեր

(կենդանի և տնտեսությունը լքած ՝ սերմնային

արտադրանքի պաշարով)

25

10

5

-

2. Խոզեր

       

մայր խոզեր հիմնական՝ 1000

 

500

50

-

արտադրող արու խոզեր՝ 100

 

50

5

-

3. Ոչխարներ

նրբագեղմ և կիսանրբագեղմ ցեղատեսակներ՝

       

մայր ոչխարներ

արտադրող խոյեր

2000

50

1000

25

200

5

-

-

մսաճարպատու կոպտաբուրդ և

 կիսակոպտաբուրդ ցեղատեսակներ՝

       

մայր ոչխարներ

արտադրող խոյեր

4000

100

2000

50

200

5

-

-

կարակուլային ցեղատեսակ՝

       

սև, մոխրագույն և գունավոր երանգների՝

       

մայր ոչխարներ

արտադրող խոյեր

-

-

1000

20

500

10

-

-

հազվագյուտ օրիգինալ երանգների՝

       

մայր ոչխարներ

արտադրող խոյեր

-

-

500

10

250

5

-

-

4. Այծեր

       

մայր այծեր

արտադրող այծեր

1000

20

500

10

250

5

-

-

5. Ձիեր

       

մայր ձիեր

արտադրող հովատակեր

500

25

100

10

30

5

-

-

6. Ուղտեր

       

մայր ուղտեր

արտադրող ուղտեր

400

30

150

8

30

4

-

-

7. Եղջերուներ

       

մայր եղջերուներ

արտադրող եղջերուներ

300

30

100

10

30

4

-

-

8. Թռչուններ

       

հավեր

10000

6000

3000

6000

սագեր

3000

1500

500

1000

բադեր

5000

2500

800

1600

հնդկահավեր և այլ թռչուններ

5000

2500

800

1600

9. Ճագարներ (էգեր)

2000

1000

-

-

10. Ջրաքիսներ (էգեր)

2000

1500

-

-

11. Աղվեսներ (էգեր)

2000

1000

-

-

12. Բևեռաղվեսներ (էգեր)

1000

500

-

-

13. Շինշիլաներ (էգեր)

1000

500

-

-

14 Ժանտաքիսներ (տնային ժանտաքիսներ) (էգեր)

1000

500

-

-

15. Ջրարջեր (էգեր)

1000

500

-

-

16. Ճահճակուղբեր (էգեր)

2000

1000

-

-

17. Ձկներ մեծահասակ

400

300/600**

150

300***

18. Մեղուներ

5000

2000

100

-

 

*Բների՝ բնական և գործարանային ձվադրման դեպքում՝ ձկների համար, հոծ զանգվածակույտի մեջ տեղակայված ընտանիքների՝ մեղուների համար։

** Նոր տեսակ ձկնաբուծության մեջ։

*** Միջտեսակային հիբրիդների նոր ձևեր ձկնաբուծության մեջ։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական միության

անդամ պետություններում գյուղատնտեսական 

կենդանիների նոր ցեղատեսակների, տիպերի,

 գծերի և կրոսների ապրոբացիա

 անցկացնելու կարգի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

գյուղատնտեսական կենդանիների՝ ապրոբացիայի համար ներկայացվող նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների մեջ գործարանային գծերի նվազագույն քանակին, ինչպես նաև այն տնտեսությունների (նախիրների) նվազագույն քանակին ներկայացվող, որտեղ պահվում է գյուղատնտեսական կենդանիների՝ ապրոբացիայի ենթարկվող նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների տոհմային կենդանիների գլխաքանակը (ապրոբացիայի պահի դրությամբ)

 

Սելեկցիոն նվաճման տեսակը

(ցեղատեսակ, տիպ, գիծ, կրոս)

Գյուղատնտեսական կենդանիների՝ ապրոբացիայի

համար ներկայացվող

 նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների մեջ գործարանային գծերի քանակը

Այն տնտեսությունների

 (նախիրների) քանակը, որտեղ

պահվում է գյուղատնտեսական կենդանիների՝ ապրոբացիայի ենթարկվող նոր ցեղատեսակների, տիպերի, գծերի և կրոսների տոհմային կենդանիների գլխաքանակը

1. Խոշոր եղջերավոր անասուններ

   

ցեղատեսակը

4

4

տիպը՝

   

գործարանային

3

1

մասնագիտացված

3

1

ներցեղատեսակային (գոտիական)

3

2

գիծը

-

1

2. Խոզեր

   

ցեղատեսակը

6

4

տիպը

3

2

գիծը

-

1

3. Ոչխարներ և այծեր

   

ցեղատեսակը

4

4

տիպը

2

2

գիծը

-

1

4. Ձիեր (գործարանային/տեղական)

   

ցեղատեսակը

4/2

4

տիպը

2

2

գիծը

-

1

5. Ուղտեր

   

ցեղատեսակը

4

4

տիպը

2

2

գիծը

-

1

6. Եղջերուներ

   

ցեղատեսակը

6

1

տիպը

4

1

գիծը

1

1

7. Թռչուններ

   

ցեղատեսակը

4

4

կրոսը

2

1

գիծը

 

1

8. Ճագարներ և մորթատու կենդանիներ

   

ցեղատեսակը

8

1

կրոսը

2

1

գիծը

1

1

9. Ձկներ ցեղատեսակը

6

1

կրոսը

2

1

գիծը

1

1

10 Մեղուներ

   

ցեղատեսակը

6

1

կրոսը

2

1

գիծը

1

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան