Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2020 թվականի

թիվ 58

քաղ. Մոսկվա

 

ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ԳՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության տարածքում 2019 թվականի նոյեմբերի 1-ից սահմանված՝ հնդկաձավարի գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ՝ Բելառուսի Հանրապետությունից 2020 թվականի մարտի 26-ին ստացված դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում հնդկաձավարի գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը 155 օրով՝ 2020 թվականի ապրիլի 29-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի ապրիլի 29-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան