ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիuի 1998 թվականի) 28-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի երկրորդ պարբերության «հիմքերը և կարգը» բառերը փոխարինել «հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1190-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա սույն բաժնի գլուխներում նախատեսված` ժառանգի (ենթաժառանգի) իրավունքների ծավալն ու իրականացման կարգը սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 1225-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով`
«7. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում ժառանգությունից հրաժարում:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|