Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-53-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.141
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 3-րդ կետում «անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով» բառերը փոխարինել «սնանկության» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիա ստացած անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են սնանկության կառավարչի գործունեության լիցենզիա ունեցողներ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 22
Երևան
ՀՕ-53-Ն