Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 104
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.08.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2020 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 18-րդ կետը «տերևահատ մեղվի» բառերից հետո լրացնել «, ծղրիդների, միջատակերների» բառերով.

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող մեղրաբեր մեղուների, իշամեղուների և առվույտի տերևահատ մեղուների բոժոժների (թիվ 18 ձև) անասնաբուժական սերտիֆիկատի ձևի մեջ՝

սերտիֆիկատի անվանումը լրացնել «, ծղրիդների, էնտոմոֆագ միջատների» բառերով.

4.1-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ առողջ ծղրիդներն ու էնտոմոֆագ միջատները, որոնք ծագում են արտահանող երկրների բարեկեցիկ տնտեսություններից և վարչական տարածքներից՝ զերծ ակարապիդոզից, ամերիկյան փտախտից, տրոպիլելապսոզից, Aethina tumida բզեզից, եվրոպական փտախտից, նոզեմատոզից, վարրոատոզից (ակարիցիդների նկատմամբ կայուն տիզերի տեսակների առկայությունը), լոկուստակարոզից, կրիտիդիոզից, ասպերգիլոզից, սֆերուլյարիոզից, սուր վիրուսային պարալիչից, քաշմիր-վիրուսից, էնտոպոքս-վիրուսից, բուծման համար նախատեսված շինություններում զարգացող տիզերից, ինչպես նաև մելլիտոբիաներից, բրակոնիդներից, չրերի՝ չորացրած մրգերի հրաթիթեռից (Vitula edmandsae), գրեգարինոզից, սպիրոպլազմոզից, միազներից (սենոտաինիոզից), իշամեղուների և մեղուների համար ընդհանուր, ասկոսֆերոզից՝ վերջին 24 ամիսների ընթացքում՝ գոտիավորմանը համապատասխան վարչական տարածքում կամ տնտեսության տարածքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան