Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-31-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.93
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002 թվականի, ՀՕ-411-Ն, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «նպատակով» բառից հետո լրացնել «տարածքային կառավարման պետական մարմինը,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը «սոցիալական պաշտպանության ապահովման համար,» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման պետական մարմնի,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:  

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-31-Ն