ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2022 թվականի N 1275-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.
2) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.
3) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԵՄ երկրներ» բառերից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.
4) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ինդոնեզիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.
5) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ինդոնեզիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.
6) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԵՄ երկրներ» բառերից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.
7) 9-րդ կետի «Անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք․
- - 3901-3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր».
8) 10-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստան» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|