Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 211
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2020-24.11.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 211

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի N 275 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի դեկտեմբերի 3-ի

N 211 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-21-րդ դիրքերով՝

 

15

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ.

ԳՕՍՏ EN 71-1-2014-ի վերանայում

4-րդ հոդվածի 3.1-3.3-րդ, 3.9-րդ, 4-րդ և 5–րդ կետեր

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

16

97.200.50

Խաղալիքների անվտանգություն. Մաս 8. Տարիքի որոշման վերաբերյալ ղեկավար ցուցումներ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 8124-8:2016-ի և ՍՏ ՂՀ ISO/TR 8124-8-2018-ի հիման վրա

4-րդ հոդվածի 5.3-րդ կետ

2020 թվական

2021 թվական

Ղազախստանի Հանրապետություն

17

97.200.50

Խաղալիքների անվտանգություն. Մաս 7. Ներկեր՝ մատներով նկարելու համար.Պահանջներ և փորձարկման մեթոդներ.

ԳՕՍՏ EN 71-7-2014-ի վերանայում.

EN 71 -7:2014+А2:2018-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.4-րդ, 3.5-րդ, 4-րդ և 5-րդ կետեր

2019 թվական

2020 թվական

Բելառուսի Հանրապետություն

18

97.200.50

Խաղալիքների անվտանգություն. Մաս 8. Տնային օգտագործման համար նախատեսված ակտիվ հանգստի խաղալիքներ.

ԳՕՍՏ EN 71-8-2014-ի վերանայում.

EN 71-8:2018-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.1-րդ, 3.2-րդ, 4-րդ և 5-րդ կետեր

2019 թվական

2020 թվական

Բելառուսի Հանրապետություն

19

97.200.50

13.120

Խաղալիքներ էլեկտրական. Անվտանգություն.

ԳՕՍՏ IEC 62115-2014-ի վերանայում.

IEC 62115:2017-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.6-րդ, 4-րդ և 5-րդ կետեր

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

20

13.110

Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգում և դրանց ներկայացվող պահանջները.

ԳՕՍՏ IEC 60825-1-2013-ի վերանայում.

IEC 60825-1:2017-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.2-րդ կետ

2020 թվական

2021 թվական

Ռուսաստանի Դաշնություն

21

13.060.50

Ջրի որակ. Ինդուկտիվ կապված պլազմայով ատոմային էմիսիոն սպեկտրաչափության (ICP-OES) մեթոդով որոշ տարրերի որոշում.

ISO 11885-2007-ի հիման վրա

2-րդ հավելված

2020 թվական

2021 թվական

Բելառուսի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.10.2022, թիվ 145 24.11.2022, թիվ 211
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան