Գլխավոր տեղեկություն
Համար
N 1225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.17/31(600).1 Հոդ.976
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1225-Ն

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.02.18 N 129-Ն)

1. Սահմանել ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

18. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրում նշված կարգով և ժամկետներում ստանում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) կողմից ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) համար մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգված ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման վերաբերյալ հաշվետվությունները, դրանցում արտացոլված տվյալները համեմատում է ծրագրով ստանձնած պարտավորությունների հետ, յուրաքանչյուր տարվա ավարտին տարեկան կտրվածքով շեղումներ հայտնաբերելու դեպքում անձից պահանջում է այդ շեղումների վերաբերյալ հիմնավորումներ և դրանք հաշվետվությունների հետ միասին ներկայացնում է նախկինում այդ ծրագիրը գնահատած պետական կառավարման մարմիններ՝ քննարկման, որից հետո ներկայացված դիրքորոշումների հիման վրա որոշում է կայացնում պայմանագիրը լուծելու վերաբերյալ` համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում:

(18-րդ կետը խմբ. 18.08.22 N 1277-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Ծ Ր Ա Գ Ր Ի   Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր Ը

 (ձևն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

 

Ձև N 2

Ց Ա Ն Կ

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ  

(ձևն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

 

Ձև N 3

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 (ձևն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

 

 

Ձև N 4

 (ձևն ուժը կորցրել է 18.08.22 N 1277-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 18.08.22 N 1277-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 Քաղ. Երևան

 _____ ___________20___ թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_____________, մի կողմից, և ________________________, ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ___________ -ի N -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ, ընկերության կողմից սույն պայմանագրի 3.6-րդ կետում սահմանված հաշվետվության հիման վրա:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները նախքան (մինչև) հաշվետվություններն ընկերության կողմից սահմանված ժամկետում ներկայացնելը:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները.

2.3.2. մինչև 20___ թվականի _____________ ___-ը ավարտել ծրագրով նախատեսված ապրանքների ներմուծման աշխատանքները.

2.3.3. ապահովել ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները, միջոցառումների և գործողությունների իրականացումը, ինչպես նաև դրանց` ծրագրին կից ներկայացված ժամանակացույցին համապատասխանությունը.

2.3.4. հարկային պարտավորությունները և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.5. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.6. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածի:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, սահմանված ժամկետներում չի տրամադրում սույն պայմանագրի 3.4-րդ և 3.6-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի         -ի N         -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հարկի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված

 

Հաշվետվություն

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ*

 

20___թ.
հունիսի 30-ի դրությամբ

20___թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ

Ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղեր (մարդ)

   

Վերոնշյալ աշխատատեղերի մասով վճարվող միջին աշխատավարձը (դրամ)

   
   

Ծրագրի շրջանակներում կատարված ընդհանուր ներդրումների չափը (դրամ)

   

Ծրագրի շրջանակներում ներկրված սարքավորումները (դրամ)

   

Վերոնշյալ ներկրված սարքավորումների մասով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ գումարը (դրամ)

   

ԱԱՀ-ի գումարի վերադարձման ժամկետը

   

Ներկրված սարքավորումների համար հետաձգված ԱԱՀ-ից կատարված վճարումները (դրամ)

   

Արտադրանք (դրամ)

   

Իրացում,
որից` արտահանում (դրամ)

   
   

Հաշվետվության տրամադրման պահին հետաձգված ԱԱՀ-ից մարված գումարը՝ ընդամենը, այդ թվում՝ հաշվետու ժամանակաշրջանում (դրամ)

   
   

Հաշվետվության տրամադրման պահին կատարված ներդրումների չափը (դրամ)

   

 

 Այլ տեղեկություններ __________________________________________________
____________________________________________________________________

Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներ __________________
____________________________________________________________________
Առաջարկություններ___________________________________________________
____________________________________________________________________

 

*- ներկայացվում է ծրագրի իրականացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 15-ը և հուլիսի 15-ը։