Գլխավոր տեղեկություն
Համար
N 1198-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1198-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայաց- վող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության ձևաչափը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությանը ներկայացվող պահանջները և ձևաչափը տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1198-Ն որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվություններին ներկայացվող պահանջները, կարգավորվում են հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Համայնքային մասհանումների ծախսերի մասով ընթացիկ տարվա ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը ներկայացվում է տարեկան հաշվետվություն:

3. Հաշվետվությունը կազմվում և ստորագրվում է համայնքի ղեկավարի կողմից՝ սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևաչափին համապատասխան՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

4. Համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունն առանձին հրապարակվում է տվյալ համայնքի պաշտոնական կայքում համայնքի ավագանու հաստատելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1198-Ն որոշման

 

Ձևաչափ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

ՀՀ __________ մարզի _____________ համայնքի 

 

____________________ ազդակիր բնակավայրում (բնակավայրերում)

 

Համայնքային մասհանումների ծախսման իրականացված ծրագրի մասին

 

(Եթե ծրագիրն իրականացվել է համայնքի մի քանի ազդակիր բնակավայրերում, ապա նշել դրանց անվանումները)

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-ին կետով սահմանված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) անվանումը

 

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

 

1. ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրի իրավական հիմքերը (նշել համայնքի ավագանու որոշման և ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ամսաթիվը և համարը) _______________________

1. Ծրագրի սկիզբը և ավարտը _________________________

2. Ծրագրի նախագծային արժեքը ________ հազ. դրամ

3. Համայնքի առկա խնդիրները և նախնական վիճակի նկարագրությունը (ծրագրով նախատեսված ազդակիր բնակավայրի (համայնքի) սոցիալ-տնտեսական զարգացման առնչությամբ) _________________________________________________________________________________

4. Ծրագրի նպատակը ________________________________________________________

5. Ծրագրով հաստատված վերջնական ակնկալվող արդյունքները________________________________________________________________

6. Ծրագրի փաստացի արդյունքները____________________________________________________________________

7. Ծրագրի շահառուները (նկարագրել շահառուների խումբը՝ ըստ տարիքային, մասնագիտական, կարիքավորության կամ այլ գործոնների և նախատեսվող թիվը) __________________________________________________________________________________

8. Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները և դրանց ընտրության հիմնավորումները (նշել ծրագրի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված միջոցառումների ընտրման հիմնական պատճառները)____________________________

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Ծրագրի իրականացման փաստացի արժեքը _______ հազ. դրամ

2. Ծրագրի փաստացի շահառուները (նշել փաստացի շահառուների խումբը և թիվը ամբողջ ծրագրի ընթացքում)__________________________________

3. Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները (նշել փաստացի իրականացված միջոցառումները՝ յուրաքանչյուրի մասով կատարված աշխատանքների, նկարագրությամբ) __________________________________

4. Ծրագիրն իրականացնողները և աջակցողները (թվարկել ծրագրի յուրաքանչյուր միջոցառման մասով իրականացման մասնակիցների (ՏԻՄ, իրավաբանական անձ, ծրագրի իրականացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ տրամադրող անձ) անվանումները _____________________________________

5. Ծրագրի փաստացի վերջնական արդյունքների նկարագրությունը______________________________________________

6. Հաշվետվության հրապարակումը (նշել կայքէջում տեղադրման ամսաթիվը, ԶԼՄ-ներում հրապարակման դեպքում՝ նաև տալ հղումները) __________________

 

_________________________

(զբաղեցրած պաշտոնը)

 

_________________________

(անունը, ազգանունը)

 

 

 

_________________________

(ստորագրությունը)

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

04.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական: