ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2022 թվականի N 1282-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական մարմիններին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 99-րդ կետի «Մակերեսը» սյունակում «66.2» թիվը փոխարինել «65.39» թվով, «Հաշվեկշռային արժեքը (դրամ)» սյունակում «7,300.00» թիվը՝ «7,192.00» թվով.
2) 100-րդ կետի «Մակերեսը» սյունակում «64.6» թիվը փոխարինել «64.76» թվով, «Հաշվեկշռային արժեքը (դրամ)» սյունակում «7,200.00» թիվը՝ «7,188.00» թվով.
3) 101-րդ կետի «Մակերեսը» սյունակում «66.2» թիվը փոխարինել «64.76» թվով, «Հաշվեկշռային արժեքը (դրամ)» սյունակում «7,300.00» թիվը՝ «7,123.00» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|