Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 72

քաղ. Մինսկ

 

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Արտահանման զարգացման համատեղ միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »       ի 20     թվականի

թիվ

քաղ.  

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ մշակելու՝

անդամ պետությունների ազգային արժույթներով ֆինանսավորման այն մեխանիզմի ձևավորման նպատակահարմարությունն ու հնարավորությունը, որն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից՝ ինտեգրացիոն էֆեկտով գործարքներին և նախագծերին աջակցելու նպատակով.

վարկերի (ներառյալ վարկերի գծով տոկոսադրույքների մի մասի փոխհատուցումը) և ֆինանսավորման այլ գործիքների գծով այն ծրագրերի շտկումների և (կամ) ընդունման նպատակահարմարությունն ու հնարավորությունը, որոնք իրագործվում են Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ՝ ինտեգրացիոն էֆեկտով գործարքներին ու նախագծերին աջակցելու նպատակով:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների և ազգային արտահանման-ներմուծման գործակալությունների հետ համատեղ մինչև 2020 թվականի վերջը մշակել Եվրասիական վերաապահովագրական պուլի և (կամ) Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով արտահանման գործարքների վերաապահովագրության և համաապահովագրության երկկողմանի իրականացման փորձը՝ արտահանման համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման նպատակով:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մինչև 2020 թվականի վերջը մշակել այն տեղեկատվական ռեսուրսների օգտագործման մասով արտահանման ոչ ֆինանսական աջակցության համատեղ միջոցների կիրառման հնարավորության հարցը, որոնք ստեղծվել են անդամ պետություններում՝ անդամ պետություններում արտադրված արտադրանքի՝ արտաքին շուկաներ արտահանմանն աջակցելու նպատակով, և այդպիսի տեղեկատվական ռեսուրսներին մուտքի կարգն ապահովելու հնարավորության հարցը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: