Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.04.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2020 թվականի

թիվ 38

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 21 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ և 57-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին համապատասխան,

2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված միջոցները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացնելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհդրի 2020 թվականի մարտի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված միջոցները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացնելու նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 21 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 - 35 կետերով.

«31. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնում ներառված այն արտադրանքի (ապրանքների) պետական գրանցման մասին վկայականը մաքսային մարմիններին ներկայացնելը չի պահանջվում, որը նախատեսված է 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացման և կանխարգելման համար և ներառված է սույն որոշմամբ հաստատված ցանկի մեջ, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության իրավունքին և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ՝ ներմուծվող արտադրանքի (ապրանքների) նպատակային նշանակության այն հաստատումը մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով, որը տրվել է անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազորված մարմնի կողմից կամ գործադիր իշխանության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ լիազորված մարմնի կողմից, և որը պարունակում է արտադրանքի (ապրանքների) անվանացանկի, քանակի, ինչպես նաև դրա ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ:

32. Տեխնիկական կարգավորման միջոցների պահպանման հաստատումը մաքսային մարմիններին չի պահանջվում սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող այն արտադրանքի (ապրանքների) համար, որի առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթին համապատասխան կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ՝ ներմուծվող արտադրանքի (ապրանքների) նպատակային նշանակության այն հաստատումը մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով, որը տրվել է անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազորված մարմնի կողմից կամ գործադիր իշխանության՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ լիազորված մարմնի կողմից, և որը պարունակում է արտադրանքի (ապրանքների) անվանացանկի, քանակի, ինչպես նաև դրա ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ:

33. Անդամ պետությունների գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազորված մարմիններին կամ գործադիր իշխանության՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան այլ լիազորված մարմիններին՝ ապահովել հսկողություն հետևյալի նկատմամբ՝

սույն որոշման 31 և 32 կետերի համաձայն՝ համապատասխան անդամ պետության տարածք բացառապես 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված միջոցներն անդամ պետության կողմից իրականացնելու նպատակով ներմուծվող արտադրանքի (ապրանքի) օգտագործում,

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված՝ արտադրանքի (ապրանքների) անվտանգության գնահատման անցկացում նախքան դրա օգտագործումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. Սույն որոշման 31 և 32 կետերին համապատասխան՝ անդամ պետության տարածք ներմուծված արտադրանքը (ապրանքները) նախատեսված են այդ անդամ պետության տարածքում շրջանառության համար:

35. Սույն որոշման 31 և 32 կետերում նշված արտադրանքի (ապրանքների)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակավոր պայմանները գործում են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի ապրիլի 3-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան