Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.05.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի

թիվ 53

քաղ. Մինսկ

 

2019-NCOV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒՆ ԵՎ ԴՐԱ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 21 որոշմամբ հաստատված՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2526 20 000 0-ից» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

 

«Դեղամիջոցների և ախտահանիչ միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ*

2809 20 000 0-ից

Օրթոֆոսֆորական թթու

2847 00 000 0-ից

Ջրածնի պերօքսիդ 100%

2902 19 000 0-ից

D-լիմոնեն

2905 39 200 0

Բութան-1,3-դիոլ

2905 39 250 0

Բութան-1,4-դիոլ

2909 43 000 9-ից

Բութիլդիգլիկոլ

2912 19 000 0-ից

Պրոտեկտոլ ԳԱ 50 (գլուտարային ալդեհիդ), պրոտեկտոլ ԳԼ 40 (գլիոքսալ)

2917 34 000 0-ից

Դիէթիլֆտալատ

2918 19 980 0-ից

Գլիկոլաթթու

3302 90 900 0-ից

Հոտավորիչ կիտրոն 336 (ցիտրալի, D-լիմոնենի, լինալոլի և գերանիոլի խառնուրդը դիպրոպիլենգլիկոլում)

3402 19 000 0-ից

Rokamina К30 (կոկամիդոպրոպիլբետային)

3906 90 900 7-ից

Կարբոմեր (բարձրամոլեկուլային պոլիակրիլատ)

3911 90 990 0-ից

Կոսմոցիլ (պոլիհեքսամեթիլենբիգուանիդի հիդրոքլորիդ)

3912 31 000 0-ից

Պրիմելոզ (կրոսկարմելոզի նատրիումական աղ)

3912 39 850 0-ից

Bermocoll E481FQ (էթիլհիդրօքսիէթիլցելյուլոզ)».

 

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3917-ից» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«3920 43 100 9-ից Թաղանթ վինիլքլորիդի պոլիմերներից*».

գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3926 90 970 9-ից» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«4016 99 970 8-ից Կցորդիչ ռետինե*».

դ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6307 90-ից» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

«6505 00 900 0-ից Գլխարկ՝ մեկանգամյա օգտագործման, գլխանոց՝ մեկանգամյա օգտագործման, չգործված կտորեղենից*

«6506 10 100 0-ից Գլխարկ՝ մեկանգամյա օգտագործման, գլխանոց՝ մեկանգամյա օգտագործման, պոլիպրոպիլենից*».

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ «*» նշանով տողատակի ծանոթագրություն՝

«* Սակագնային արտոնության կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 53 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: