Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.08.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 օգոստոսի 2022 թ.
ք. Երևան

N 63-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների ձևերը և լրացնելու կարգը սահմանելու մասին» N 131-Ն որոշման.

1) թիվ 3 հավելվածում «տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից՝ 1 դիտորդ» բառերը փոխարինել «տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից՝ 1 դիտորդ, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ 2 դիտորդ,» բառերով,

2) թիվ 3 հավելվածում «Չհրկիզվող պահարանը ոստիկանության ծառայողներից ընդունելու մասին» բառերը փոխարինել «Չհրկիզվող պահարանը և տեխնիկական սարքավորումները ոստիկանության ծառայողներից ընդունելու մասին» բառերով.

3) թիվ 3 հավելվածում «Ընտրողներին գրանցող (մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1000-ից ավելիի դեպքում` երկու անդամի)» բառերը փոխարինել «Ընտրողներին գրանցող (մինչև 1200 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1200-ից ավելիի դեպքում` երկու անդամի)» բառերով,

4) թիվ 3 հավելվածում «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող (մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1000-ից ավելիի դեպքում` երկու անդամի)» բառերը փոխարինել «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող (մինչև 1200 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1200-ից ավելիի դեպքում ` երկու անդամի)» բառերով,

5) թիվ 3 հավելվածում «Գրառումներ Քվեարկության ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման դեպքի վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականի մասին» բառերը փոխարինել «Գրառումներ Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգի խախտման դեպքի վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականի մասին» բառերով,

6) թիվ 3 հավելվածում «ՎԵՐԱԴԱՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ» բառերը փոխարինել «ՎԵՐԱԴԱՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ» բառերով,

7) թիվ 3 հավելվածում «Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը, հայրանունը» բառերը փոխարինել «Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամի, թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը» բառերով,

8) թիվ 3 հավելվածում «Վերադաս ընտրական հանձնաժողովի անվանումը կամ համարը» բառերը փոխարինել «Վերադաս ընտրական հանձնաժողովի անվանումը կամ համարը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը» բառերով,

9) թիվ 4 հավելվածի 6-րդ կետում «և վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների» բառերը փոխարինել «, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների և թեկնածուների» բառերով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2022 թվական: