ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 2020 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
ՊՈՂՊԱՏԵ ՊԱՀԱՐԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փոշե պաշտպանիչ դեկորատիվ պատվածքով ծածկված պողպատե համապիտանի պահարանը, որի կառուցվածքը և լրակազմը որոշակի ձևի ու տեսակի սարքերի և սարքավորումների տեղադրմանը և (կամ) միացմանը վերաբերող առանձնահատկություններ չունեն, հագեցած է հատուկ կողպեք ունեցող դռնակով, սարքերն ու սարքավորումները տարբեր եղանակներով հավաքակցելու համար մետաղե թիթեղով (հավաքակցման պանելով), մուտքի և ելքի հաղորդալարերի համար կափարիչով, պատի վրա ամրացման տեղերի համար նախատեսված բույթով, միջադիրներով (ինչպես նաև հնարավոր է տեղադրել հատակին)՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 9403 ապրանքային դիրքում (պողպատե պահարանի օրինակը ներկայացված է հավելվածում)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 28-ի թիվ 14 որոշման |
ՕՐԻՆԱԿ
պողպատե պահարանի պատկերի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|