Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

ՈՂՆԱՇԱՐԻ ՖԻՔՍԱՑԻԱՅԻ ՏՐԱՆՍՊԵԴԻԿՈՒԼՅԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ն կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ողնաշարի ձևախեղումների (դեֆորմացիաների) շտկման, դրա վնասված մասերի կոտրվածքները կայունացնելու նպատակով վիրաբուժական վիրահատություններ անցկացնելու համար նախատեսված ողնաշարը ֆիքսող տրանսպեդիկուլյար համակարգը՝ պատրաստված բարձր կենսաբանական համատեղելիություն ունեցող տիտանի համաձուլվածքից և բաղկացած պոլիաքսիալ ու մոնոաքսիալ պտուտակներից, կցորդիչներից, կեռիկներից, ձողերից՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3(գ) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9021 10 900 0 ստորաենթադիրքում:

2. Ողնաշարի ձևախեղումների շտկման և դրա վնասված մասերի կոտրվածքները կայունացնելու նպատակով վիրաբուժական վիրահատություններ անցկացնելու համար նախատեսված ողնաշարը ֆիքսող տրանսպեդիկուլյար համակարգի կոմպլեկտավորող տարրերը՝ պատրաստված բարձր կենսաբանական համատեղելիություն ունեցող տիտանի համաձուլվածքից, որոնք՝

պոլիաքսիալ պտուտակներ են՝ ամբողջ երկարությամբ պարուրակով և Ս-նման դարձկեն գլխիկով ձողի տեսքով (երկայնական ձողի տեղադրման համար նախատեսված փորակով և բլոկավորող պտուտակի տեղադրման համար նախատեսված ներքին պարուրակով).

մոնոաքսիալ պտուտակներ են՝ ամբողջ երկարությամբ պարուրակով և Ս-նման գլխիկով ձողի տեսքով (երկայնական ձողի տեղադրման համար նախատեսված փորակով և բլոկավորող պտուտակի տեղադրման համար նախատեսված ներքին պարուրակով).

տարբեր ձևերի կցորդիչներ և կեռիկներ են՝ ձողերի տեղադրման և ֆիքսման համար նախատեսված անցքեր ունեցող միացման հանգույցի տեսքով.

տարբեր երկարության ձողեր են՝

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման՝ 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9021 10 900 0 ստորաենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան