ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2020 թվականի |
թիվ 22 |
քաղ. Մինսկ |
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՒՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԵՒ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Էլեկտրոնային ձեւով մաքսային գործառնություններ կատարելիս տրանսպորտային (փոխադրման), առեւտրային եւ (կամ) այլ փաստաթղթերում մաքսային մարմինների նշումներ չկատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) եւ այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՒՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԵՒ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններում մաքսային գործառնություններն էլեկտրոնային ձեւով կատարելու պահանջվածության մասին տեղեկատվությունը եւ այն՝ լայն եւ արդյունավետ կիրառելու նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ 2021 թվականի մարտի 1-ից մաքսային գործառնություններն էլեկտրոնային ձեւով կատարելիս տրանսպորտային (փոխադրման), առեւտրային եւ (կամ) այլ փաստաթղթերում՝ թղթային կրիչով, մաքսային մարմինների լրացուցիչ նշումներ չեն դրվում՝ բացառությամբ հետեւյալ դեպքերի՝
Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման առնչությամբ մաքսային մարմնի թույլտվության ձեւակերպում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 92-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան.
մաքսային մարմնի կողմից նույնականացման միջոցների փոփոխության, հեռացման, վերացման կամ փոխարինման ձեւակերպում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 341-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների առնչությամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին պահպանելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարում.
անձի կողմից մաքսային գործառնությունների՝ էլեկտրոնային ձեւով կատարումն ապահովելու մաքսային մարմնի հնարավորության բացակայություն՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցության ցանցերի եւ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետեւանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով, ինչպես նաեւ Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.
մաքսային մարմնի կողմից անձի պատճառաբանված դիմումի ստացում՝ տրանսպորտային (փոխադրման), առեւտրային եւ (կամ) այլ փաստաթղթերում՝ թղթային կրիչով, մաքսային մարմինների նշումներ կատարելու մասին, այդ թվում՝ մաքսային կարգավորման ոլորտում օրենսդրությունից բացի, Միության անդամ պետությունների օրենսդրության այլ ճյուղերի դրույթների պահպանման հետ կապված ՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը:
2. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել Միության անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումը՝ մաքսային կարգավորման ոլորտում օրենսդրությունից բացի Միության անդամ պետությունների օրենսդրության այլ ճյուղերի դրույթները պահպանելու նպատակով, տրանսպորտային (փոխադրման), առեւտրային եւ (կամ) այլ փաստաթղթեր՝ թղթային կրիչով, մաքսային մարմինների նշումներով, տրամադրել այն դեպքում, երբ մաքսային գործառնությունները կատարվել են էլեկտրոնային ձեւով, եւ տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին աշխատանքի արդյունքների մասին:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ զեկուցել սույն որոշման 2-րդ կետի կատարման մասով իրականացրած աշխատանքի արդյունքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդին մինչեւ 2021 թվականի փետրվարի 1-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|