ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2020 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մինսկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019-NCOV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒ ԴՐԱ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.32-րդ ենթակետով՝
«7.1.32.՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքներ, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 21 որոշմամբ հաստատված ցանկում:
Նշված արտոնությունը տրվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար դրանց հայտարարագրի գրանցման և անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում լիազոր մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազոր մարմինների (Բելառուսի Հանրապետության դեպքում՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության) կողմից տրված՝ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ պարունակող հաստատումն անդամ պետությունների մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով:»:
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ «Մաքսատուրքերից ազատման մասին» կարգի 15-րդ կետում «7.1.31» թվերը փոխարինել «7.1.32» թվերով:
3. Հաստատել կից ներկայացվող՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 21 որոշմամբ |
ՑԱՆԿ
2019-nCoV կորոնավիրուսային վարակի կանխարգելմանը և դրա տարածման կանխմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը | |
2526 20 000 0-ից |
Տալկ՝ դիմակների և ձեռնոցների արտադրության համար | |
2905 12 000 0, |
Ախտահանիչ միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ | |
3002-ից |
Պատվաստանյութեր. Հավաքածուներ՝ ախտորոշման համար | |
3005-ից |
Վիրակապեր, բամբակ, թանզիֆ և համանման արտադրատեսակներ | |
3808 94-ից |
Ախտահանիչ միջոցներ՝ հակավիրուսային | |
3822 00 000 0-ից |
Ռեակտիվներ՝ ախտորոշիչ կամ լաբորատոր | |
3904 40 000 0-ից, |
Ձեռնոցների և բժշկական նշանակության անհատական պաշտպանիչ միջոցների արտադրության համար օգտագործվող ապրանքներ | |
3917-ից |
Խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասերը՝ բժշկական նպատակների համար | |
3923 21 000 0-ից, |
Պարկեր՝ վտանգավոր կենսաբանական թափոնների փոխադրման համար | |
3923 30-ից, |
Սրվակներ և անոթներ՝ ախտահանիչ միջոցների համար | |
3923 50 900 0-ից |
«ֆլիփ-թոփ» կափարիչներ | |
3926-ից |
Բախիլներ | |
3926 20 000 0-ից, |
Հագուստի առարկաներ և հագուստի պարագաներ՝ պաշտպանիչ. ձեռնոցներ | |
3926 90 970 9-ից |
Բոքսեր՝ հիվանդներին տեղափոխելու համար | |
6307 90-ից |
Շնչադիմակներ և դիմակներ | |
9004 90-ից |
Պաշտպանիչ ակնոցներ | |
9018 19-ից |
Զարկերակաճնշաչափեր | |
9018 31, 9018 32 |
Ներարկիչներ, ասեղներ, կաթետրներ, կանյուլներ և համանման գործիքներ | |
9018 90 500 1 |
Համակարգեր՝ արյան, արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների վերցման ու փոխներարկման համար | |
9022 14 000 0-ից |
Ապարատուրա՝ բժշկական նպատակներով օգտագործման համար | |
9402 90 000 0-ից |
Պատգարակներ՝ հիվանդներին տեղափոխելու համար | |
9616 10 100 0 |
Փոշեցիրներ՝ հիգիենիկ նպատակների համար | |
9616 10 900 0 |
Գլխադիրներ և գլխիկներ |
Ծանոթագրություն: Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|