Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-20-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2007-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.82
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 7-րդ հոդվածում`

ա) «ժդ» ենթակետի «դրամական շահումով» բառերը փոխարինել «շահումով» բառով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ1» ենթակետ`

«ժդ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետի «7 հոդվածի «ժէ» ենթակետով» բառերը փոխարինել «7 հոդվածի «ժդ1» և «ժէ» ենթակետերով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում`

ա) երկրորդ պարբերության «օրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության» բառերը փոխարինել «օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ`

«Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:»:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ գլխում`

ա) «դրամական շահումով» բառերը փոխարինել «շահումով» բառով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 851-854-րդ հոդվածներ`


«Հոդված 851. Ինտերնետ շահումով խաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով ինտերնետ շահումով խաղ է համարվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով շահումով խաղերի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

Հոդված 852. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները:


Հոդված 853. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը

 

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 50.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Հոդված 854. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները

 

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:»:

 

Հոդված 5. Օրենքի 151-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Գ Լ ՈՒ Խ  151.

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 861. Վիճակախաղ հասկացությունը

 

Սույն օրենքի իմաստով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա հանդիսացող գործունեությունը`

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպումը.

բ) տոտալիզատորի կազմակերպումը.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով տոտալիզատորի կազմակերպումը, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

 

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում`

ա) խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպիչները.

բ) տոտալիզատորի կազմակերպիչները.

գ) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:

Հոդված 863. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափերը

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 50.000-ապատիկի չափով:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 50.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:


Հոդված 864. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալները

 

1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում կնքման և հաշվառման:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման և հաշվառման:»:

 

Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «բ» ենթակետի «վիճակախաղ» բառը փոխարինել «խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ» բառերով.

բ) 4-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք` յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար` 1.000.000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման` ինտերնետ տոտալիզատորի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք` 5.000.000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք` սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քսան օրվա ընթացքում, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել հայտարարություններ` ելակետային տվյալների մասին:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-20-Ն