ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2020 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ հոդվածի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի օգոստոսի 12-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» թիվ 5 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «ապրանքների տեղափոխման ժամանակ» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ» բառերով.
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 9 ամսվա ընթացքում, Ղազախստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների տարածքներ Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված և թիվ 1 հավելվածի համաձայն ցանկում ներառված ապրանքների տեղափոխման ժամանակ СТ-1 ձևի ապրանքների ծագման մասին այն հավաստագրի փոխարեն, որը ներկայացնելը նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի օգոստոսի 12-ի թիվ 5 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով, թույլատրվում է թիվ 2 հավելվածի համաձայն պահանջներին համապատասխան լրացվող` սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի օգտագործումը: Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի տրամադրումն ու օգտագործման հսկողությունն իրականացվում են թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված կարգով: Արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ, որի համար տրվել է սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիր, ուղեկցվում է այդ հավաստագրի պատճենով` հաստատված այն արտադրողի կողմից, որին տրվել է հավաստագիրը, ինչպես նաև ապրանքի ծագման մասին հայտարարագրով, որի տեքստը ձևակերպվում է «Անկախ պետությունների համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների 5-րդ հավելվածին համապատասխան:
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետը կարող է երկարաձգվել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման |
ՑԱՆԿ
Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված ապրանքների, որոնց համար թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի օգտագործումը
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը1 |
0201 10 000 |
Խոշոր եղջերավոր անասունի մսեղիք և կիսամսեղիք՝ թարմ կամ պաղեցրած |
0201 20 |
Խոշոր եղջերավոր անասունի այլ հատվածամասեր՝ թարմ կամ պաղեցրած, ոսկրահան չարված |
0201 30 000 |
Խոշոր եղջերավոր անասունի միս` թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված |
0203 11 |
Խոզի մսեղիք և կիսամսեղիք` թարմ կամ պաղեցրած |
0203 19 |
Խոզի միս` թարմ կամ պաղեցրած, այլ |
0207 11 |
Միս և սննդային ենթամթերք` ընտանի հավերից (Gallus domesticus), չմասնատված, թարմ կամ պաղեցրած |
0207 13 |
Մսեղիքի մասեր և ենթամթերք` ընտանի հավերից (Gallus domesticus), թարմ կամ պաղեցրած |
0207 44 |
Բադի միս և սննդային ենթամթերք` այլ, թարմ կամ պաղեցրած |
0301 11 000 0 |
Քաղցրահամ ջրերի կենդանի դեկորատիվ ձուկ |
0301 99 |
Կենդանի ձուկ` այլ |
0302 11 |
Կարմրախայտ (Salmo trutta, Oncorhynchus mykiss, Oncorhynchus clarki, Oncorhynchus aguabonita, Oncorhynchus gilae, Oncorhynchus apache и Oncorhynchus chrysogaster)` թարմ կամ պաղեցրած` բացի 0304 ապրանքային դիրքի ձկան ֆիլեից և ձկան այլ մսից և բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 - 0302 99 ենթադիրքերի ձկան սննդային ենթամթերքից |
0302 72 000 0 |
Լոքո (Pangasius spp., Silurus spp., Clarias spp., Ictalurus spp.)` թարմ կամ պաղեցրած` բացի 0304 ապրանքային դիրքի ձկան ֆիլեից և ձկան այլ մսից և բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91-0302 99 ենթադիրքերի ձկան սննդային ենթամթերքից |
0302 99 000 |
Ձկան այլ սննդային ենթամթերք` թարմ կամ պաղեցրած |
0304 39 000 0 |
Գետածածանի թարմ կամ պաղեցրած ֆիլե (Cyprinus spp., Carassius spp., Ctenopharyngodon idellus, Hypophthalmichthys spp., Cirrhinus spp., Mylopharyngodon piceus, Catla catla, Labeo spp., Osteochilus hasselti, Leptobarbus hoeveni, Megalobrama spp.), օձաձկան (Anguilla spp.) և օձագլխի (Channa spp.) |
0304 59 |
Ձկան այլ միս (ներառյալ` խճողակը)` թարմ կամ պաղեցրած` բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 51 000 0-0304 57 000 0 դիրքերում նշվածից |
0403 90 510 1 |
Կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 0,35 լիտրից ոչ ավելի զուտ ծավալով, մանկական սննդի համար |
0403 90 510 2 |
Այլ կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 510 9 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 530 1 |
Կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ, առաջնային փաթեթվածքներում 0,35 լիտրից ոչ ավելի զուտ ծավալով, մանկական սննդի համար |
0403 90 530 2 |
Այլ կեֆիր՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 530 9 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 590 0 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 6% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 610 0 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 630 0 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 690 0 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ առանց համաբուրավետիչ հավելումների և առանց մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացման, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 6% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
0403 90 910 0 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ոչ ավելի կաթնային ճարպի պարունակությամբ |
0403 90 930 0 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացմամբ, 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի կաթնային ճարպի պարունակությամբ |
0403 90 990 0 |
Խմորման ենթարկված կամ թթվեցրած այլ կաթ և սերուցք՝եհամաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկույզների կամ կակաոյի ավելացմամբ, 6% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպի պարունակությամբ |
0404 10 480 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 520 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 540 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 560 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 580 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 620 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման և 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 720 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 740 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 760 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ոչ ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 780 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 820 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 10 840 0 |
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 15% զանգվածային բաժնից ավելի սպիտակուցի պարունակությամբ (ազոտի պարունակություն x 6,38) և 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
0404 90 210 02 |
Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 90 230 02 |
Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 90 290 02 |
Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացման, 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
0404 90 810 02 |
Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 90 830 02 |
Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 1,5% զանգվածային բաժնից ավելի, սակայն 27% զանգվածային բաժնից ոչ ավելի ճարպի պարունակությամբ |
0404 90 890 02 |
Այլ մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ, 27% զանգվածային բաժնից ավելի ճարպի պարունակությամբ |
1902 20 100 03 |
Մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված կամ այլ եղանակով պատրաստված, 20% զանգվածային բաժնից ավելի ձկան, խեցգետնանմանների, կակղամորթների կամ ջրային այլ անողնաշարավորների պարունակությամբ |
1902 20 300 03 |
Մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված կամ այլ եղանակով պատրաստված, 20% զանգվածային բաժնից ավելի երշիկի և ցանկացած տեսակի մսից և մսային ենթամթերքից պատրաստված նույնանման արտադրատեսակների պարունակությամբ, ներառյալ՝ ցանկացած տեսակի կամ ծագման ճարպերը |
1902 20 910 03 |
Մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման ենթարկված |
1902 20 990 03 |
Այլ մակարոնային արտադրատեսակներ միջուկով՝ ջերմային մշակման չենթարկված կամ այլ եղանակով պատրաստված |
1 Սույն ցանկի կիրառման նպատակներով հարկ է ղեկավարվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը բերված է միայն օգտվելու հարմարավետության համար:
2 Բացառությամբ պինդ (այդ թվում` սառեցրած), չոր և փոշենման տեսքով ապրանքների:
3 Բացառությամբ սառեցրած տեսքով ապրանքների:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիրը լրացնելու
1. Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) ձևակերպվում է ապրանքի ծագման մասին հավաստագրի` СТ-1 ձևի ձևաթղթի վրա, որը տրվում է «Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան:
2. Հավաստագիրը լրացվում է հետևյալ պահանջներին համապատասխան`
ա) 1-ին սյունակում նշվում է ապրանքն արտադրողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անվան սկզբնատառերը) ու հասցեն Ղազախստանի Հանրապետությունում.
բ) 2-րդ սյունակում կատարվում է «Ըստ պահանջի ներկայացնելու համար» գրառումը.
գ) 3-րդ սյունակը չի լրացվում.
դ) 4-րդ սյունակում նշվում են հավաստագրի գրանցման եզակի համարը, հավաստագիրը տված երկիրը` Ղազախստանի Հանրապետություն, «ներկայացնելու համար» տողը չի լրացվում.
ե) 5-րդ սյունակում կատարվում է հետևյալ գրառումը` «ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ: Հավաստագրի գործողության ժամկետը կազմում է տրամադրման օրվանից 6 ամիս:
Տրվել է ԵՄԿԽ 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշմանը համապատասխան»:
Անհրաժեշտության դեպքում կատարվում են այլ ծառայողական գրառումներ կամ ծառայողական նշումներ.
զ) 6-րդ սյունակում նշվում է ապրանքի հերթական համարը: Սյունակը կարող է չլրացվել.
է) 7-րդ սյունակը չի լրացվում.
ը) 8-րդ սյունակում նշվում է ապրանքի առևտրային անվանումը, ապրանքի 10-նիշ ծածկագիրը` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, և այլ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս ապրանքի նույնականացում իրականացնել.
թ) 9-րդ սյունակը լրացվում է «Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների 7.4 կետով СТ-1 ձևի ապրանքի ծագման մասին հավաստագրի 9-րդ սյունակը լրացնելու համար նախատեսված կարգով.
ժ) 10-րդ սյունակը չի լրացվում.
ժա) 11-րդ սյունակը չի լրացվում.
ժբ) 12-րդ վանդակում նշվում է Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի (կազմակերպության) անվանումը, նրա հասցեն, դրվում է դրոշմակնիքը և հավաստագրի տրամադրման ամսաթիվը, ինչպես նաև հավաստագրերը հաստատելու լիազորություն ունեցող անձի ստորագրությունը, ազգանունը և անվան սկզբնատառերը:
Թույլատրվում է ձեռքով նշել կամ դրոշմել ամսաթիվը, ինչպես նաև լիազորված անձի ազգանունը և անվան սկզբնատառերը.
ժգ) 13-րդ սյունակում նշվում են ապրանքի ծագման երկրի մասին տեղեկությունների հայտարարագրման ամսաթիվը, ինչպես նաև ապրանքն արտադրողի (անհատ ձեռնարկատիրոջ) լիազորված անձի ազգանունը և անվան սկզբնատառերը, դրվում են այդ անձի ստորագրությունը և դրոշմակնիքը (անհատ ձեռնարկատիրոջ համար` առկայության դեպքում):
Թույլատրվում է ձեռքով նշել կամ դրոշմել ամսաթիվը, լիազորված անձի ազգանունը և անվան սկզբնատառերը:
«Երկրի անվանումը» ենթաբաժնում նշվում է Ղազախստանի Հանրապետություն:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման |
ԿԱՐԳ
սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի տրամադրման և օգտագործման հսկողության
1. Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում անփոփոխ արտադրական գործընթացի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության մեկ արտադրողի կողմից արտադրվող և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան 10-նիշ ծածկագիր ունեցող ապրանքի ծագումը հաստատող փաստաթուղթ է:
2. Հավաստագիրը տրվում է Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում ներառված ապրանքի համար, որոնց համար թույլատրվում է սերիական արտադրանքի (այսուհետ` սերիական արտադրանք) ծագման մասին հավաստագրի օգտագործումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման թիվ 1 հավելված):
3. Հավաստագիրը հավաստում է սերիական արտադրանքի համապատասխանությունը «Անկախ Պետությունների Համագործակցության մեջ ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող` Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված` ապրանքների ծագման երկրի որոշման չափորոշիչներին (այսուհետ` ծագման չափորոշիչներ):
4. Հավաստագիրը տրվում է Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի (լիազորված կազմակերպության) կողմից (այսուհետ` լիազորված մարմին):
5. Հավաստագրի գործողության ժամկետը կազմում է դրա տրամադրման օրվանից 6 ամիս: Հավաստագրի գործողությունը տարածվում է հավաստագրի գործողության ժամանակահատվածում տեղափոխվող սերիական արտադրանքի անսահմանափակ քանակությամբ խմբաքանակների վրա:
6. Հավաստագիրը տրվում է սերիական արտադրանքի արտադրող հանդիսացող դիմումատուին:
7. Հավաստագիր ստանալու պայման է հավաստագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում արտադրական գործընթացի անփոփոխ լինելը:
Արտադրական գործընթացի անփոփոխ լինել ասելով հասկանում ենք պատրաստի սերիական արտադրանքի ինքնարժեքի պահպանումը և (կամ) դրա արտադրման համար անրաժեշտ տեխնոլոգիական գործառնությունների կատարման գործընթացների անփոփոխ լինելը հավաստագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում այնպես, որ ապահովվի ծագման չափորոշիչների պահպանումը համապատասխան սերիական արտադրանքի բոլոր արտադրական խմբաքանակների համար:
Եթե հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում այն սերիական արտադրանքի առանձին խմբաքանակների արտադրությունը, որի համար տրվել է հավաստագիր, չի համապատասխանում ծագման չափորոշիչներին, այդպիսի խմբաքանակների համար հավաստագրի օգտագործումը չի թույլատրվում: Այս պահանջի խախտման փաստերի հայտնաբերումը հանգեցնում է արտադրողին տրված հավաստագրի չեղարկման` 2 տարի ժամկետով նույն տեսակի սերիական արտադրանքի համար այդ արտադրողին այն կրկին տալու արգելքով:
Արտադրական գործընթացի անփոփոխ լինելու հսկողությունը և սույն կարգի պահանջների խախտման փաստերի հայտնաբերման հետ կապված միջոցների ձեռնարկումն իրականացվում են Ղազախստանի Հանրապետության պետական իշխանության մարմնի կողմից` Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (այսուհետ` հաստատող մարմին):
8. Հավաստագիր ստանալու համար որպես դիմումատու կարող է հանդես գալ Ղազախստանի Հանրապետության արտադրողը (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), որը հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում Ղազախստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության խախտումներ չի ունեցել և սերիական արտադրանքի արտադրություն է իրականացրել առնվազն մեկ տարվա ընթացքում:
Սերիական արտադրանքի արտադրություն սկսելու դեպքում այդ սերիական արտադրանքի համար հավաստագիր ստանալու համար որպես դիմումատու կարող է հանդես գալ Ղազախստանի Հանրապետության այն արտադրողը (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), որը բավարարում է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված պահանջները և սերիական արտադրանքին համարժեք ապրանքների արտադրություն է իրականացնում առնվազն 1 տարվա ընթացքում: Այդ դեպքում սույն կետի առաջին պարբերության մեջ նշված` սերիական արտադրանքի արտադրության ժամկետի մասին պահանջն այդ արտադրողի նկատմամբ չի կիրառվում: Սույն կարգում համարժեք ապրանքներ ասելով հասկանում ենք սերիական արտադրանքի հետ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ մեկ ապրանքային խմբում դասակարգվող ապրանքներ:
Հավաստագիր ստանալու համար դիմումի ձևը, հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հավաստագիր տրամադրելու ժամկետները սահմանվում են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Լիազորված մարմինը հավաստագրի տրամադրման կարգի խախտման համար պատասխանատվություն է կրում Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
9. Մինչ հավաստագիր տրամադրելը լիազորված մարմինն իրականացնում է հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դրանցում առկա տեղեկությունների հավաստիության ստուգում (այդ թվում` անհրաժեշտության դեպքում սերիական արտադրանքի արտադրության վայրն ստուգելու միջոցով)` Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխան ստուգման արդյունքները լիազորված մարմնում պահվում են հավաստագրի տրամադրման օրվանից 3 տարվա ընթացքում:
10. Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ` անդամ պետություն) հիմնավորված դիմումն ստանալու դեպքում, որի տարածք մատակարարվում է հավաստագրով ուղեկցվող սերիական արտադրանքը, հաստատող մարմինը կատարում է սերիական արտադրանքի ծագման լրացուցիչ ստուգում` սույն կարգի 7-րդ կետի դրույթների պահպանումը հաստատելու նպատակով` Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ստուգում կարող է կատարվել հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում 2 անգամից ոչ ավելի և 2 ամսում՝ 1 անգամից ոչ ավելի:
11. Եթե նախքան հավաստագրի գործողության ժամկետի ավարտը համապատասխան սերիական արտադրանքի արտադրական գործընթացը փոխվում է այնպես, որ ծագման չափորոշիչներն արտադրողի կարծիքով չեն պահպանվում, արտադրողը պարտավոր է այդ փոփոխությունների և դրանց պատճառների մասին հաղորդել լիազորված մարմնին, ինչպես նաև պարտավոր է թույլ չտալ, որ հավաստագիրն օգտագործվի սերիական արտադրանքի համապատասխան խմբաքանակների համար:
Նշված հաղորդումն արտադրողի կողմից ստանալիս լիազորված մարմինը, չնայած սույն կարգի 10-րդ կետի դրույթներին, կատարում է սերիական արտադրանքի ծագման արտահերթ ստուգում: Եթե հաստատվում է, որ արտադրական գործընթացի տեղի ունեցած էական փոփոխությունների հետևանքով ծագման չափորոշիչները չեն պահպանվում, ապապհավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև արտադրական գործընթացի անփոփոխ լինելը վերականգնելու պահը` սույն կարգի 7-րդ կետին համապատասխան: Ծագման չափորոշիչներին չհամապատասխանող սերիական արտադրանքի համար հավաստագիրն օգտագործելու փաստի հայտնաբերման դեպքում հավաստագիրը ենթակա է չեղարկման:
Լիազորված մարմինը հավաստագրերի գործողության կասեցման և չեղարկման դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է անդամ պետությունների իրավասու մարմիններին:
12. Լիազորված մարմինն ապահովում է տրամադրված հավաստագրերի ռեեստրի ձևավորումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ձևի, և ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում` իր պաշտոնական կայքում, դրա տեղադրումն ու ամենօրյա թարմացումը:
13. Ղազախստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) է ուղարկում լիազորված մարմնի մասին տեղեկություններ (անվանում և հասցե), ինչպես նաև հավաստագրերը հաստատելու համար օգտագործվող դրոշմակնիքների և հավաստագրերը հաստատելու իրավունք ունեցող անձանց ստորագրությունների նմուշները, ինչպես նաև հաստատող մարմնի մասին տեղեկություններ` մյուս անդամ պետություններին տեղեկացնելու նպատակներով:
14. Առաջին խախտումը հայտնաբերելու օրվանից 3 ամսվա ընթացքում այն անդամ պետության կողմից, որի տարածք մատակարարվում է հավաստագրերով ուղեկցվող սերիական արտադրանք, հավաստագրերի տրամադրման և (կամ) օգտագործման կարգի 10 և ավելի խախտման փաստ հայտնաբերելու դեպքում այդ անդամ պետությունը Հանձնաժողով, Ղազախստանի Հանրապետություն և մյուս անդամ պետություններ է ուղարկում հայտնաբերված խախտումների մասին ծանուցում:
Նշված ծանուցումն ստանալու դեպքում լիազորված մարմինը ծանուցումն ստանալու օրվան հաջորդող օրվանից կասեցնում է բոլոր հավաստագրերի գործողությունները և ծանուցումն ստանալու օրն այդ մասին տեղեկացնում այդպիսի հավաստագրեր ունեցողներին:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ծանուցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն անդամ պետություններին տեղեկացնում է ծանուցումն ստանալու մասին և այն ստանալու օրվանից 20 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում ապահովում է խորհրդակցությունների անցկացումը` զանգվածային խախտումների առաջացման հանգեցրած պատճառների հայտնաբերման և վերացման նպատակներով:
16. Հավաստագրերի գործողությունը վերականգնվում է հայտնաբերված բոլոր խախտումները Ղազախստանի Հանրապետության կողմից վերացվելու և բոլոր անդամ պետությունների միջև համաձայնության հասնելու դեպքում (բացառությամբ այն հավաստագրերի, որոնց գործողության ժամկետը լրացել է):
ՀԱՎԵԼՎԱԾ Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի տրամադրման և օգտագործման հսկողության կարգի |
(ձև)
ՌԵԵՍՏՐ
սերիական արտադրանքի ծագման մասին տրամադրված հավաստագրերի
Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի համարը և դրա տրամադրման ամսաթիվը |
Ապրանքն արտադրողը* |
Ապրանքի անվանումը** |
Սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի կարգավիճակը*** |
______________________________________________________________
* Նշվում են ապրանքն արտադրողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն:
** Նշվում են ապրանքի առևտրային անվանումը, ինչպես նաև ապրանքի 10-նիշ ծածկագիրը` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան:
*** Նշվում են սերիական արտադրանքի ծագման մասին հավաստագրի կարգավիճակը («գործում է», «գործողությունը կասեցվել է», «չեղարկվել է», «գործողության ժամկետը լրացել է»), ինչպես նաև դրա գործողության ժամկետը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: