ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի |
թիվ 4 |
քաղ. Ալմաթի |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մոտեցումների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մոտեցումների վերաբերյալ տեղեկատվական նյութերը տեղադրել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:
2. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման միջոցառումների պլանը:
3. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի թվային հարթակների նախագծման, ստեղծման, ներդրման և ուղեկցման այն նախագծերի մշակումն ու հաստատումը, որոնցով նախատեսվում են անդամ պետությունների՝ միմյանց միջև թվային հարթակների փոխգործակցությունը (անմիջականորեն կամ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով), իրականացվում է Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման միջոցառումների պլանի 1-3-րդ միջոցառումներն իրագործելուց հետո:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման մասով սույն կարգադրությամբ հաստատված միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման միջոցառումների
Սույն պլանը մշակվել է թվային նախաձեռնության մշակման (հետազոտության կատարման) արդյունքներով «Թվային տրանսպորտային միջանցքներ» առաջնահերթության իրագործման ապահովման նպատակներով, որը սահմանվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղություններով՝ մինչև 2025 թվականը
Առանցքային միջոցառման (առանցքային հսկիչ կետի) անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
I. Կազմակերպչական միջոցառումներ | |||
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից սույն պլանի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմինների (կազմակերպությունների) (այսուհետ՝ լիազորված մարմիններ (կազմակերպություններ)) որոշումը |
լիազորված մարմինների (կազմակերպությունների) որոշում |
2020 թվականի |
անդամ պետություններ |
II. Վերազգային մակարդակի միջոցառումներ | |||
2. Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման յուրաքանչյուր փուլում իրագործվող ծառայությունների և անհրաժեշտ թվային ենթակառուցվածքի ցանկի ու իրագործման ժամկետների սահմանումը |
Հանձնաժողովի ակտ |
2020 թվականի |
անդամ պետություններ, լիազորված մարմիններ (կազմակերպություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) |
3. Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ծառայությունների և անհրաժեշտ թվային ենթակառուցվածքի իրագործման մեխանիզմների (միջոցների, ձևերի) որոշումը |
Միության մարմնի ակտ |
2020 թվականի |
անդամ պետություններ, լիազորված մարմիններ (կազմակերպություններ), Հանձնաժողով |
4. Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ծառայությունների և անհրաժեշտ թվային ենթակառուցվածքի իրագործման նպատակներով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործման մասով առաջարկների նախապատրաստումը |
Հանձնաժողովի ակտեր, միջպետական փորձարկումների արձանագրություններ |
սույն պլանի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետներին համապատասխան |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
5. G2B և B2G ծառայությունների համար տվյալների ստանդարտների, ձևաչափերի և կառուցվածքների մշակման ու հաստատման առաջարկների, В2В և В2С ծառայությունների տվյալների ձևաչափերին ու կառուցվածքներին ներկայացվող պահանջների (առաջարկությունների) ձևավորումը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, անդրսահմանային փոխգործակցության հարցերով առաջարկությունների մշակումը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ին հաստատված Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության թիվ 7 հայեցակարգին համապատասխան |
Միության մարմինների ակտեր |
սույն պլանի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետներին համապատասխան |
որոշվում է սույն պլանի 3-րդ կետով նախատեսված մեխանիզմներին (եղանակներին, ձևերին) համապատասխան |
6. Թվային տրանսպորտային միջանցքների ոլորտում Միության իրավունքի մաս կազմով միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակումը |
միջազգային պայմանագրեր և ակտեր |
սույն պլանի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետներին համապատասխան |
որոշվում է սույն պլանի 3-րդ կետով նախատեսված մեխանիզմներին (եղանակներին, ձևերին) համապատասխան, անդամ պետություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: