ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 130-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող վերջնահաշվարկի ծառայությունների զարգացումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 175-րդ հոդվածի 3-րդ մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «վճարման արդյունավետ ապահովման» բառերից հետո լրացնել «և արտարժույթի առուվաճառքի գործարքների վերջնահաշվարկի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահիտեղակալ |
Ն. Երիցյան |
2022 թ. օգոստոսի 15 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|