ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 184 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն 2021 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 184 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև ապրանքերի հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման կարգի մեջ կատարվող
1. 35-րդ կետի տասնվեցերորդ պարբերության մեջ «դիմումատուի ղեկավարի անունից» բառերը փոխարինել «դիմումատուի անունից» բառերով:
2. 36-րդ կետում՝
ա) վեցերորդ պարբերության մեջ «նշանների.» բառը փոխարինել հետևյալ տեքստով՝ «նշանների: «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի նկարագրությունը, որը «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ հետագծելիության ենթակա ապրանք) ներառված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում, պետք է հնարավոր դարձնի այն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի մեկ տասանիշ ծածկագրին դասելու համար.».
բ) իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«Հետագծելիության ենթակա ապրանքի վերաբերյալ նշվում են նաև ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորով, նման չափման միավորի պայմանական նշագիրը և (կամ) ծածկագիրը: Նման տեղեկությունները նշվում են հետևյալ հերթականությամբ՝
եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը համընկնում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հիմնական չափման միավորի հետ (կիլոգրամ), ապա տեղեկությունները փոխանցվում են սույն վանդակի 6 սյունակից.
եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը համընկնում է սույն վանդակի 5 սյունակում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան լրացուցիչ չափման միավորի հետ, ապա տեղեկությունները փոխանցվում են սույն վանդակի 4 և 5 սյունակներից.
եթե հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորը չի համընկնում ո՛չ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան հիմնական չափման միավորի հետ (կիլոգրամ), ո՛չ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան լրացուցիչ չափման միավորի հետ, ապա նշվում են ապրանքի քանակը՝ հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ ապրանքի չափման քանակական միավորով, նման չափման միավորի պայմանական նշագիրը և (կամ) ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան:
Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումի մեջ՝ բացատի միջոցով.».
գ) տասներորդ պարբերության մեջ «բացատների).» բառը փոխարինել հետևյալ տեքստով՝ «բացատների)։ Հետագծելիության ենթակա ապրանքի վերաբերյալ նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի տասանիշ ծածկագիրը (նշվում է առանց բացատների), իսկ նման ծածկագրից հետո՝ «Բ» տառը: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումի մեջ այդ տեղեկությունները նշվում են դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով դիմումի մեջ նշվում են բաժանման նշանի «/» միջոցով.».
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: