ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 164 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի «Այն ստանդարտների ցանկի մասին, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար» թիվ 9 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 164 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 9 որոշման մեջ կատարվող
1. Անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը:
2. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաստատել կցվող՝ «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը:
3. «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող՝ նշված Որոշմամբ հաստատված ստանդարտների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 9 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 164 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
«Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների
Համարը՝ ը/կ |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը |
Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը |
Ծանոթագրություն | |
1 |
2 |
3 |
4 | |
1 |
բաժին II |
ԳՕՍՏ ISO 12863-2013 (IDT) «Սիգարետներ. Բոցավառման ունակության գնահատման ստանդարտ փորձարկման մեթոդ» |
||
2 |
ԳՕՍՏ 33789-2016 (ISO 20193:2012) «Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Կտրված ծխախոտի նրբաթելերի լայնության որոշումը» (բացառությամբ 6.2 կետի՝ կտրված ծխախոտի նմուշառման մասով) |
|||
3 |
ԳՕՍՏ 33794-2016 «Սիգարներ և սիգարիլլաներ. Հաստության որոշումը» (բացառությամբ 5-րդ կետի՝ սիգարների և սիգարիլլաների նմուշառման մասով) |
|||
4 |
«Ծխամորճի և մանր կտրատած ծխելու ծխախոտի մանրաթելերի լայնության չափումների կատարման մեթոդիկա» ՉԿՄ 01-2009-ի 6-րդ կետը (ծխամորճի և մանր կտրատած ծխելու ծխախոտի նմուշառման մասով) (2009 թվականի հուլիսի 6-ի՝ վկայագրման մասին թիվ 01/2009 վկայական) |
կիրառվում է մինչև «Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Կտրված ծխախոտի նրբաթելերի լայնության որոշումը» ԳՕՍՏ 33789-2016 (ISO 20193:2012)-ում համապատասխան փոփոխությունների կատարումը | ||
5 |
«Սիգարների և սիգարիլլաների հաստության չափման կատարման մեթոդիկա» ՉԿՄ 02-2009-ի 6-րդ կետը (սիգարների և սիգարիլլաների նմուշառման մասով) (2009 թվականի հուլիսի 6-ի՝ վկայագրման մասին թիվ 02/2009 վկայական) |
կիրառվում է մինչև «Սիգարներ և սիգարիլլաներ. Հաստության որոշումը» ԳՕՍՏ 33794-2016-ում համապատասխան փոփոխությունների կատարումը | ||
6 |
V բաժին |
ԳՕՍՏ 31632-2016 (ISO 8243:2013) «Սիգարետներ. Նմուշառում» |
||
7 |
ԳՕՍՏ ԻՍՕ 3402-2003 Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. |
|||
8 |
ԳՕՍՏ ISO 3308-2015 «Լաբորատոր սովորական մեքենա՝ սիգարետների ծխեցման համար (ծխեցնող մեքենա).Սահմանումներ և ստանդարտ պայմաններ»։ |
|||
9 |
ԳՕՍՏ 30571-2003 (ԻՍՕ 4387:2000) «Սիգարետներ. Սիգարետի ծխի մեջ խոնավ և նիկոտին չպարունակող չոր խտուցքի (խեժի) որոշումը լաբորատոր ծխեցնող մեքենայի օգնությամբ» |
|||
10 |
ԳՕՍՏ 30622.1-2003 (ԻՍՕ 10362-1:1999) «Սիգարետներ. Ջրի պարունակության որոշումը ծխի խտուցքում. Գազային քրոմատագրության մեթոդ» |
|||
11 |
ԳՕՍՏ 30570-2015 (ISO 10315:2013) «Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշումը. Գազային քրոմատագրության մեթոդ» |
|||
12 |
ԳՕՍՏ 31630-2012 (ISO 8454:2007) «Սիգարետներ. Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մոնոօքսիդի պարունակության որոշումը՝ ոչ դիսպերսային (NDIR) ինֆրակարմիր անալիզատորի օգնությամբ» |
|||
13 |
ԳՕՍՏ 31629-2017 (ISO 16055:2012) «Ծխախոտ և ծխախոտային արտադրանք. Ստուգիչ նմուշ. Պահանջներ և կիրառություն» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|