ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 օգոստոսի 2022 թ. |
N 60-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 22-ի «Ազգային ժողովի ընտրության քվեարկության կազմակերպման առանձին հարցերի կանոնակարգման մասին» N 43-Ն որոշման
1) վերնագիրը «Ազգային ժողովի ընտրության» բառերից հետո լրացնել «և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների» բառերով,
2) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 67-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 67-րդ հոդվածի 3-րդ մասով և 140-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով,
3) 1-ին կետի 1-ին ենթակետը «քվեաթերթիկներից» բառերից հետո լրացնել «, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում՝ տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և «դեմ եմ» քվեաթերթիկներից» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|