ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 135 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 135 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող
1. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.1.0» թվերը փոխարինել «1.2.0» թվերով.
բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «urn:EEC:R:038:CustomsValueDeclaration:v1.2.0».
գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «EEC_R_038_CustomsValueDeclaration_v1.2.0.xsd»:
2. 3-րդ աղյուսակում՝ «Վավերապայմանի անվանումը» և «Վավերապայմանի նկարագրությունը» սյունակներում 12.11.8, 12.11.9, 13.11.8, 13.11.9, 14.11.8, 14.11.9, 20.2.8 և 20.2.9 դիրքերում «անդամ պետության» բառերը հանել:
3. 7-րդ աղյուսակում՝
ա) «Արժեքների տիրույթը» սյունակում 10-րդ դիրքը լրացնել «|\d{3,4}» նշագրով.
բ) 32-րդ դիրքը հանել.
4. 9-րդ աղյուսակում՝
ա) 3-րդ, 4-րդ և 9-րդ դիրքերը հանել.
բ) «Արժեքների տիրույթը» սյունակում՝ 17-րդ դիրքում «13» թիվը փոխարինել «50» թվով.
5. 10-րդ աղյուսակում՝
ա) 1-ին սյունակում՝ 12.11.8, 12.11.9, 13.11.8, 13.11.9, 14.11.8, 14.11.9, 20.2.8 և 20.2.9 դիրքերում «անդամ պետության» բառերը հանել:
բ) 10-րդ սյունակում՝ 13.11.1, 14.11.1 և 20.2.1 դիրքերում «փաստաթուղթը տրամադրած» բառերը հանել.
գ) 10-րդ սյունակում՝ 13.12 և 14.12 դիրքերում «լրացված է, ապա ... նշելիս» փոխարինել «լրացված է, ապա «Հասցեն (ccdo:SubjectAddressDetails)» վավերապայմանի համար ... նշելիս» բառերով.
դ) 10-րդ սյունակում՝ 13.14 և 14.14 դիրքերում «լրացված է, ապա ... նշելիս» փոխարինել «լրացված է, ապա «Առանձնացված ստորաբաժանում (cacdo:SubjectBranchDetails)» վավերապայմանի համար ... նշելիս» բառերով.
ե) 14.7 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14.7. |
սյունակ 2 (բաժին «բ») |
սյունակ 2 (բաժին «բ») |
սյունակ 2 (բաժին «բ») |
սյունակ 2 (բաժին «բ») |
սյունակ 2 (բաժին «բ») |
Օ |
2 |
AM, RU |
եթե «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը լրացված է, ապա «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը պետք է պարունակի տեղեկություններ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 12-րդ ենթակետի հինգերորդ և վեցերորդ պարբերություններին (աղյուսակից հետո) համապատասխան |
2 |
BY, KG |
«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը չպետք է լրացվի | |||||||
2 |
КZ |
եթե «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը լրացված է, ապա «Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանը պետք է պարունակի նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան». |
զ) 14.7 դիրքի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) երկրի ծածկագիրը (country Code ատրիբուտ) |
- |
- |
- |
- |
- |
M |
2 |
AM |
«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանի «երկրի ծածկագիրը (countryCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «АМ» արժեքը |
2 |
КZ |
«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանի «երկրի ծածկագիրը (countryCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «KZ» արժեքը | |||||||
2 |
RU |
«Նույնականացման եզակի մաքսային համարը (casdo:CAUniqueCustomsNumberId)» վավերապայմանի «երկրի ծածկագիրը (countryCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «RU» արժեքը. |
է) 9-րդ սյունակի 14.7 դիրքի «բ» ենթակետում «KZ» տառերը փոխարինել «AM, KZ, RU» տառերով.
ը) 10-րդ սյունակում՝ 14.15.1 դիրքում «երկրի ծածկագրի» բառերը փոխարինել «այն անդամ պետության ծածկագրի, որի լիազորված մարմնի կողմից անձն ընդգրկվել է ռեեստրում,» բառերով.
թ) ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«* Բարդ վավերապայմանի կազմի մեջ մտնող՝ ներդրված վավերապայմանների համար կիրառվում է այդ բարդ վավերապայմանը լրացնելու դեպքում։ Պարզ վավերապայմանի ատրիբուտների համար կիրառվում է այդ պարզ վավերապայմանը լրացնելու դեպքում:
Կիրառվում է այն վավերապայմանների նկատմամբ, որոնց անվանումները նշված են 10-րդ սյունակում: Վավերապայմանի անվանմանը կից՝ լրացուցիչ նշվում է փաստաթղթի կառուցվածքի ստորակարգության մեջ դրա տեղադրման ուղին՝ բացառությամբ
այն վավերապայմանի, որի համար տրված է կանոնը (գտնվում է աղյուսակի նույն այդ տողում).
բարդ վավերապայմանի մեջ մտնող ներդրված վավերապայմանի, որի համար տրված է կանոնը.
փաստաթղթի կառուցվածքի ստորակարգության նույն այդ մակարդակում տեղադրված վավերապայմանի։
Լրացման եզակիություն պահանջող կրկնվող վավերապայմանի համար նշվում է այն տիրույթը, որի սահմաններում վավերապայմանը եզակի է։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|