Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 156
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2020-11.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 156

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2020 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 156 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 80 - 95 դիրքերով՝

80

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ ՀՔ/ՈՒՄ մեթոդ՝ կոսմետիկական արտադրանքում 22 օրգանական ՈՒՄ ֆիլտրերի նույնականացման և քանակական որոշման համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԵՆ 17156:2018-ի հիման վրա

5-րդ հոդվածի 2.5 և 7-րդ կետեր

2020

2021

Բելառուսի Հանրապետություն

81

71.100.40

07.100.40

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Կոսմետիկական արտադրանքի հակամանրէային պաշտպանության գնահատում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 11930:2019 հիման վրա, և ԳՕՍՏ ԻՍՕ 11930-2014-ի վերանայում

5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր

2021

2022

Ռուսաստանի Դաշնություն

82

71.100.70

01.040.71

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Հիդրոլատների օրգանական ինդեքսի հաշվարկ։ Տեղեկատու տեղեկություններ՝ ԻՍՕ 16128-2-ի համար.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 23199:2019-ի հիման վրա

5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

2021

2022

Ռուսաստանի Դաշնություն

83

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Եզրույթներ։ Լուծամզուքի գոլորշիացման մեթոդներ և օրգանական ցուցանիշների հաշվարկ։ Տեղեկատու տեղեկություններ՝ ԻՍՕ 16128-2-ի կիրառման համար.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 22582:2019-ի հիման վրա

5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

2021

2022

Ռուսաստանի Դաշնություն

84

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ընդունման կանոններ, փորձանմուշների ընտրություն, զգայաորոշման փորձարկումների մեթոդներ։ ԳՕՍՏ 29188.0-2014-ում փոփոխությունների կատարում

5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր

2021

2022

Բելառուսի Հանրապետություն

85

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ջրածնային ցուցանիշի (pH) որոշման մեթոդ։

ԳՕՍՏ 29188.2-2014-ում փոփոխությունների կատարում

5-րդ հոդվածի 3-րդ կետ

2021

2022

Բելառուսի Հանրապետություն

86

71.100.70

Օճառ ձեռքի՝ պինդ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 28546-2014-ում փոփոխությունների կատարում

5-րդ հոդվածի 5-9-րդ կետեր

2021

2022

Բելառուսի Հանրապետություն

87

71.100.60

Քաղցր նարնջի [Citrus sinensis (L.)] եթերայուղ։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 3140:2019-ի հիման վրա

2-րդ հոդվածի 3-րդ կետ

2021

2022

Ղազախստանի Հանրապետություն

88

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Կենդանի օրգանիզմների վրա (in vivo) արևապաշտպան գործոնի (SPF) որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 24444:2019-ի հիման վրա, և ԳՕՍՏ ԻՍՕ 24444-2013-ի վերանայում

6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

2021

2022

Ռուսաստանի Դաշնություն

89

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ Գլոբալ մոտեցման մշակում՝ քանակական վերլուծական մեթոդների ստուգման համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 22176:2020-ի հիման վրա

5-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետեր

2021

2023

Բելառուսի Հանրապետություն

90

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Ջուրն ընկղմելու մեթոդ՝ ջրակայունության որոշման համար։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 16217:2020-ի հիման վրա

6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

2022

2024

Ռուսաստանի Դաշնություն

91

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Ջրակայունության տոկոսի որոշում։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 18861:2020-ի հիման վրա

6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

2022

2024

Ռուսաստանի Դաշնություն

92

71.100.40

07.100.40

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Ներծծված կամ զետեղված արտադրանքի մանրէաբանական հսկողություն։ Անձեռոցիկներ և դիմակներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 21322:2020-ի հիման վրա

5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր

2021

2023

Բելառուսի Հանրապետություն

93

71.100.70

97.170

Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ատամների սպիտակեցման միջոցներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։ ԻՍՕ 28399:2020 հիման վրա ԳՕՍՏ 34436-2018-ում փոփոխությունների կատարում

5-րդ հոդվածի, 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր

2021

2023

Բելառուսի Հանրապետություն

94

71.100.60

Կիտրոնի էվկալիպտի (Eucalyptus citriodora Hook.) եթերայուղ։ Տեխնիկական պայմաններ։

ԳՕՍՏ ԻՍՕ 3044-2017-ի վերանայում՝ հաշվի առնելով ԻՍՕ 3044:2020-ը

2-րդ հոդվածի 3-րդ կետ

2021

2022

Ղազախստանի Հանրապետություն

95

07.100.40

Արտադրանք կոսմետիկական։ Մանրէաբանություն։ Մանրէաբանական ցածր ռիսկայնությամբ արտադրանքի ռիսկի գնահատման և նույնականացման ղեկավար ցուցումներ։

ԳՕՍՏ ԻՍՕ 29621-2013-ի վերանայում՝ հաշվի առնելով ԻՍՕ 29621:2017-ը

5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր

2021

2022

Ղազախստանի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.11.2022, թիվ 167 11.12.2022, թիվ 156
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան