ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 156 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 156 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող
Լրացնել հետևյալ բովանդակությամբ 80 - 95 դիրքերով՝
80 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ ՀՔ/ՈՒՄ մեթոդ՝ կոսմետիկական արտադրանքում 22 օրգանական ՈՒՄ ֆիլտրերի նույնականացման և քանակական որոշման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԵՆ 17156:2018-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2.5 և 7-րդ կետեր |
2020 |
2021 |
Բելառուսի Հանրապետություն | ||
81 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Կոսմետիկական արտադրանքի հակամանրէային պաշտպանության գնահատում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 11930:2019 հիման վրա, և ԳՕՍՏ ԻՍՕ 11930-2014-ի վերանայում |
5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր |
2021 |
2022 |
Ռուսաստանի Դաշնություն | ||
82 |
71.100.70 01.040.71 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Հիդրոլատների օրգանական ինդեքսի հաշվարկ։ Տեղեկատու տեղեկություններ՝ ԻՍՕ 16128-2-ի համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 23199:2019-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2021 |
2022 |
Ռուսաստանի Դաշնություն | ||
83 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Եզրույթներ։ Լուծամզուքի գոլորշիացման մեթոդներ և օրգանական ցուցանիշների հաշվարկ։ Տեղեկատու տեղեկություններ՝ ԻՍՕ 16128-2-ի կիրառման համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 22582:2019-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2021 |
2022 |
Ռուսաստանի Դաշնություն | ||
84 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ընդունման կանոններ, փորձանմուշների ընտրություն, զգայաորոշման փորձարկումների մեթոդներ։ ԳՕՍՏ 29188.0-2014-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր |
2021 |
2022 |
Բելառուսի Հանրապետություն | ||
85 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ջրածնային ցուցանիշի (pH) որոշման մեթոդ։ ԳՕՍՏ 29188.2-2014-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի 3-րդ կետ |
2021 |
2022 |
Բելառուսի Հանրապետություն | ||
86 |
71.100.70 |
Օճառ ձեռքի՝ պինդ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ 28546-2014-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի 5-9-րդ կետեր |
2021 |
2022 |
Բելառուսի Հանրապետություն | ||
87 |
71.100.60 |
Քաղցր նարնջի [Citrus sinensis (L.)] եթերայուղ։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 3140:2019-ի հիման վրա |
2-րդ հոդվածի 3-րդ կետ |
2021 |
2022 |
Ղազախստանի Հանրապետություն | ||
88 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Կենդանի օրգանիզմների վրա (in vivo) արևապաշտպան գործոնի (SPF) որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 24444:2019-ի հիման վրա, և ԳՕՍՏ ԻՍՕ 24444-2013-ի վերանայում |
6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2021 |
2022 |
Ռուսաստանի Դաշնություն | ||
89 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ Գլոբալ մոտեցման մշակում՝ քանակական վերլուծական մեթոդների ստուգման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 22176:2020-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետեր |
2021 |
2023 |
Բելառուսի Հանրապետություն | ||
90 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Ջուրն ընկղմելու մեթոդ՝ ջրակայունության որոշման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 16217:2020-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2022 |
2024 |
Ռուսաստանի Դաշնություն | ||
91 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ։ Ջրակայունության տոկոսի որոշում։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 18861:2020-ի հիման վրա |
6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
2022 |
2024 |
Ռուսաստանի Դաշնություն | ||
92 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Ներծծված կամ զետեղված արտադրանքի մանրէաբանական հսկողություն։ Անձեռոցիկներ և դիմակներ։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 21322:2020-ի հիման վրա |
5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր |
2021 |
2023 |
Բելառուսի Հանրապետություն | ||
93 |
71.100.70 97.170 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Ատամների սպիտակեցման միջոցներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ։ ԻՍՕ 28399:2020 հիման վրա ԳՕՍՏ 34436-2018-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի, 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր |
2021 |
2023 |
Բելառուսի Հանրապետություն | ||
94 |
71.100.60 |
Կիտրոնի էվկալիպտի (Eucalyptus citriodora Hook.) եթերայուղ։ Տեխնիկական պայմաններ։ ԳՕՍՏ ԻՍՕ 3044-2017-ի վերանայում՝ հաշվի առնելով ԻՍՕ 3044:2020-ը |
2-րդ հոդվածի 3-րդ կետ |
2021 |
2022 |
Ղազախստանի Հանրապետություն | ||
95 |
07.100.40 |
Արտադրանք կոսմետիկական։ Մանրէաբանություն։ Մանրէաբանական ցածր ռիսկայնությամբ արտադրանքի ռիսկի գնահատման և նույնականացման ղեկավար ցուցումներ։ ԳՕՍՏ ԻՍՕ 29621-2013-ի վերանայում՝ հաշվի առնելով ԻՍՕ 29621:2017-ը |
5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր |
2021 |
2022 |
Ղազախստանի Հանրապետություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: