Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2019 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ եւ 7-րդ կետերին համապատասխան եւ ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների տեսակների դասակարգչի անձնագիրը։

2. Կիրառել դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների տեսակների դասակարգիչը (այսուհետ՝ դասակարգիչ) սույն որոշմամբ հաստատված անձնագրին համապատասխան:

3. Դասակարգիչը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատու տեղեկատվության միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

4. Սահմանել, որ՝

դասակարգիչը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

դասակարգչի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրագործելիս:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունվարի 15-ի

թիվ 5 որոշմամբ

 

ԱՆՁՆԱԳԻՐ

 

դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների տեսակների դասակարգչի

 

Համարը՝

ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

045

2

Տիպը

2՝ դասակարգիչ

3

Անվանումը

դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների տեսակների դասակարգիչ

4

Հապավումը

ԴԱՓՏԴ

5

Նշագիրը

ՄԴ 045-2019 (խմբ. 1)

6

Տեղեկատուի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 20 թվականի -ի թիվ որոշում

7

Տեղեկատուն (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 20 թվականի -ի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

8

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 

9

Տեղեկատուի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

RU, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն: Լիազորված կազմակերպություն՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման համար նախատեսված միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատություն

11

Նշանակությունը

դասակարգիչը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 172 որոշմամբ հաստատված՝ Դեղաձեւերի անվանացանկին համապատասխան դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների տեսակների մասին տեղեկություններ ներկայացնելու համար, այդ թվում՝ դեղամիջոցների առաջնային փաթեթվածքների պատրաստման նյութերի եւ առանձնահատկությունների մասին տեղեկությունների նշմամբ (անհրաժեշտության դեպքում)

12

Անոտացիա

(կիրառության ոլորտը)

կիրառվում է դեղամիջոցների շրջանառության սուբյեկտների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններ ներկայացվող փաստաթղթերի ձեւավորման ժամանակ, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով՝ դեղապատրաստուկների շրջանառության հսկողության արդյունքները ձեւակերպելիս, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներ իրականացնելիս տեղեկատվական փոխգործակցության ապահովման համար

13

Առանցքային բառերը

առաջնային փաթեթվածք, դեղամիջոց

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տեխնիկական կանոնակարգում

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

2՝ դասակարգչի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ եւ (կամ) ստանդարտներ չեն կիրառվել

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկատուների (դասակարգիչների) առկայությունը

2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դասակարգիչը չունի նմանակներ

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

4՝ թիվ 1 հավելվածի համաձայն՝ սահմանված մեթոդիկային համապատասխան դասակարգման համակցված մեթոդ

18

Վարման մեթոդիկան

դասակարգիչը վարվում է էլեկտրոնային տարբերակով՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված կարգին համապատասխան

19

Կառուցվածքը

դասակարգչի կառուցվածքը եւ վավերապայմանների կազմը (դասակարգչի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները եւ ձեւավորման կանոնները) պետք է համապատասխանեն թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված նկարագրությանը

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

դասակարգչի տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

յուրաքանչյուր ամիս

22

Փոփոխությունները

-

23

Հղում՝ տեղեկատուից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

դասակարգչից մանրամասնեցված տեղեկությունները բերված են Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

24

Տեղեկատուից (դասակարգչից) տեղեկություններ ներկայացնելու եղանակը

հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

դեղամիջոցների առաջնային

 փաթեթվածքների տեսակների

դասակարգչի անձնագրի

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

դեղամիջոցների առաջնային

 փաթեթվածքների տեսակների

դասակարգչի անձնագրի

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

դեղամիջոցների առաջնային

 փաթեթվածքների տեսակների

դասակարգչի անձնագրի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան