ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հուլիսի 2022 թվականի |
թիվ 125-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նվազեցնել և կանխարգելել վճարային քարտերով իրականացվող գործառնությունների արդյունքում առաջացող ռիսկերը (օրինակ՝ հաշվարկային և արտարժութային), ինչպես նաև բարենպաստ պայմաններ ապահովել անկանխիկ գործառնությունների զարգացման համար,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «ե» կետերով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին» կարգի 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետ.
«29.1 Եթե թողարկողների կողմից թողարկված վճարային քարտերի սպասարկումը (այդ թվում՝ թոքեններ կիրառող թվային վճարային լուծումների կիրառմամբ) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կողմից, ապա այդ գործառնությունների գծով քլիրինգը և վերջնահաշվարկն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանաբար քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. հուլիսի 29 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|