ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 111 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը։
2. Եվրասիական միջկառավարական խորհրդին՝ սույն որոշմամբ հաստատված պլանի 1-4-րդ կետերում նշված ակտերը հաստատելիս նախատեսել դրանց՝ 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ միաժամանակյա ուժի մեջ մտնելը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XX բաժնով նախատեսված՝ էներգետիկայի ոլորտում պարտավորություններն անդամ պետությունների կողմից կատարելու մոնիթորինգի արդյունքների ներկայացման շրջանակներում յուրաքանչյուր տարի՝ մինչև 2026 թվականը ներառյալ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել անդամ պետությունների օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) և նշված արձանագրությամբ նախատեսված ակտերին համապատասխանեցնելու մասին, ինչպես նաև անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների սուբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության համար անհրաժեշտ այլ միջոցառումների կատարման մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով) ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից կողմից` |
Բելառուսի Հանրապետությունից կողմից` |
Ղազախստանի Հանրապետությունից կողմից` |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի -ի թիվ որոշմամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների
Միջոցառման անվանումը* |
Կատարողները |
Որոշումն ընդունող մարմինը |
Միջոցառումն իրագործելու ժամկետը |
1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների հասանելիության կանոնների ընդունում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) |
Եվրասիական միջկառավարական խորհուրդ (այսուհետ՝ Միջկառավարական խորհուրդ) |
մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը |
2. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատվածքների թողունակությունը սահմանելու և բաշխելու կանոնների ընդունում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միջկառավարական խորհուրդ |
մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը |
3. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնների ընդունում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միջկառավարական խորհուրդ |
մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը |
4. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնների ընդունում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Միջկառավարական խորհուրդ |
մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը |
5. Միջպետական էլեկտրական ցանցերի զարգացման մասին հիմնադրույթի ընդունում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհուրդ |
մինչև 2026 թվականի հունվարի 1-ը |
6. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) սահմանում |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի խորհուրդ |
մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը |
7. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի՝ «մեկ օր առաջ» կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպության սահմանում |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի խորհուրդ |
մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը |
8. Միանալու մասին պայմանագրի ձևի (պայմանագրերի ձևերի), ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերով նախատեսված պայմանագրերի ու կանոնակարգերի ստանդարտ ձևերի հաստատում |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
Հանձնաժողովի խորհուրդ |
մինչև 2024 թվականի հունվարի 1-ը |
9. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մոնիթորինգի կարգի ընդունում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհուրդ |
մինչև 2026 թվականի հունվարի 1–ը |
10. Անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների բոլոր սուբյեկտների՝ Միության ընդհանուր էելկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին կամավոր և մրցակցային հիմունքով մասնակցության համար Միության իրավունքով սահմանված պայմաններն անդամ պետությունների կողմից կատարելու, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի բոլոր սուբյեկտների էլեկտրական էներիգիայի առևտրին անդամ պետության պատրաստ լինելու մասին որոշման ընդունում |
Հանձնաժողովի կոլեգիա, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհուրդ |
մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը |
11. Անդամ պետությունների ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկաների բոլոր սուբյեկտների՝ կամավոր և մրցակցային հիմունքով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության համար պայմաններ ստեղծելու մասին որոշման ընդունում (դրա պաշտոնական հրապարակման օրվանից հետո 30 օրացուցային օրվանից ոչ ուշ ուժի մեջ մտնելու ժամկետով) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհուրդ |
մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, սակայն Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության մարմինների՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ |
12. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ բնական մենաշնորհի սուբյեկտներ չհանդիսացող ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների գները (սակագները) սահմանելու մասին մեթոդական ցուցումների ընդունում |
անդամ պետություն, որի տարածքում գրանցված է համապատասխան ենթակառուցվածքային կազմակերպությունը |
այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է համապատասխան ենթակառուցվածքային կազմակերպությունը |
մինչև 2024 թվականի հունվարի 1-ը |
13. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործունեության թեստային փորձարկումների անցկացում |
անդամ պետություններ, Հանձնաժողով |
|
պարբերաբար՝ սույն պլանի 8-րդ կետում նշված կանոնակարգերի ընդունման օրվանից մինչև սույն պլանի 1-4-րդ կետերում նշված ակտերն ուժի մեջ մտնելու օրը |
____________________________________________________
* Փաստաթղթի անվանումը կարող է ճշտվել դրա մշակման ընթացքում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: