Գլխավոր տեղեկություն
Համար
N 1268-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1268-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 63-րդ հոդվածի 9-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևը և լրացման ուղեցույցը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևը և լրացման ուղեցույցը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունների աղյուսակային մասի ձևաթղթերը «էքսէլէսէքս» («xlsx») ձևաչափով տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևերը սահմանելու մասին» N 1348-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1268-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 59-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով սահմանված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը լրացնելու և ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

2. Հաշվետվությունները լրացվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ համաձայն որոշման NN 2 և 3 հավելվածներով սահմանված ձևերի՝ ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը:

3. Հաշվետվությունը բաղկացած է տիտղոսաթերթից, աղյուսակային մասից, բացատրագրից (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածներից:

4. Պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմվում է շահագործական հետախուզմամբ իրականացված երկրաբանական և մարկշեյդերական փաստագրումներով հիմնավորված օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

5. Պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը՝ Ձև N 1-ՊՕՀՊ, լրացվում և ներկայացվում է պինդ օգտակար հանածոյի (մետաղական և պինդ ոչ մետաղական) արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողի կողմից:

6. Ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը՝ Ձև N 2-ՍՋՊ, լրացվում և ներկայացվում է ստորերկրյա ջրի (քաղցրահամ, հանքային, տեխնիկական, արդյունաբերական, ջերմաէներգետիկ) և (կամ) ածխաթթու գազի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողի կողմից:

7. Յուրաքանչյուր ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ներկայացվում է մեկ առանձին հաշվետվություն:

8. Եթե մեկ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված են մեկից ավելի հանքավայրեր կամ հանքավայրի (հանքավայրերի) աշխարհագրորեն առանձնացված տեղամասեր (այսուհետ՝ հանքավայրի տեղամաս), որոնք պաշարների պետական հաշվեկշռում հաշվառվում են որպես առանձին օբյեկտներ, ապա հանքավայրերի կամ հանքավայրի (հանքավայրերի) տեղամասի (տեղամասերի) մասին տեղեկությունները հաշվետվության աղյուսակային մասում լրացվում են առանձին տողերով, իսկ բացատրագրում և գրաֆիկական հավելվածներում՝ առանձին մասերով։ Յուրաքանչյուր օգտակար հանածոյի, ինչպես նաև միևնույն տեսակի, բայց տարբեր որակական հատկանիշներ և արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, հաշվետվության աղյուսակային մասը կազմվում է առանձին:

9. Եթե հաշվետու տարվա ընթացքում կատարվել է հանքավայրի (տեղամասի) պաշարների ամբողջական վերագնահատում և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի փոփոխություն, որը պայմանավորված է ընդերքի տեղամասի ընդլայնման, տեղամասից հրաժարման, իրավունքով տրամադրված պաշարների և արդյունահանման ծավալների, իրավունքի ժամկետի կամ արդյունահանման նախագծի փոփոխություններով, ապա հաշվետվության աղյուսակային մասը ներկայացվում է երկու առանձին մասերով՝ առաջինը հաշվետու տարվա սկզբից մինչև համապատասխան փոփոխության ամսաթիվը, իսկ երկրորդը՝ համապատասխան փոփոխության ամսաթվից մինչև հաշվետու տարվա ավարտն ընկած ժամանակահատվածների համար:

10. Հաշվետվությունները ներկայացվում են թղթային (2 օրինակ, տպագիր) և էլեկտրոնային տարբերակներով, հայերեն տառատեսակի յունիկոդ կոդավորմամբ: Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի աղյուսակային մասը ներկայացվում է «էքսէլէսէքս» («xlsx») ձևաչափի (ֆորմատի) ֆայլերի տեսքով՝ լրացված հավելվածի ձևաչափում, բացատրագիրը (տեքստային մաս)՝ «դոքս» («docx»), իսկ գրաֆիկական հավելվածները՝ վեկտորային թվային ֆորմատների ֆայլերով և թղթային տարբերակի առկայության դեպքում՝ սկանավորված «pdf» կամ «jpg» ֆորմատների ֆայլերով: Հաշվետվության թղթային (տպագիր) տարբերակը ներկայացվում է տպագրված և կազմված ձևով՝ յուրաքանչյուր օրինակը և էլեկտրոնային ձևաչափերն ու կից էլեկտրոնային տարբերակով ներկայացվող նյութերը պարունակող կրիչը տեղադրելով առանձին թղթապանակներում: Հաշվետվության գրաֆիկական հավելվածների (քարտեզագրական նյութեր) հինգ թերթից (քարտեզից) ավելի լինելու դեպքում թույլատրվում է գրաֆիկական հավելվածների միայն էլեկտրոնային տարբերակով ներկայացումը:

11. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի տիտղոսաթերթը և աղյուսակային մասը, որն ամբողջությամբ պետք է համապատասխանի թղթային տարբերակին և ֆայլերում պարունակի ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությունը, ներկայացվում է նաև report@geo-fund.am էլեկտրոնային հասցեին, նամակի վերնագրում նշելով ընդերքօգտագործման իրավունքի համարը և ներկայացվող հաշվետվության ձևը:

12. Հաշվետվության թղթային (տպագիր) տարբերակն ստորագրում է կազմակերպության ղեկավարը, երկրաբանը (հիդրոերկրաբանը), պինդ օգտակար հանածոների դեպքում` նաև մարկշեյդերական չափագրում կատարողը (մարկշեյդերը): Հաշվետվություն ներկայացնողն իր ստորագրությամբ և կնիքով (թղթային տարբերակում) հաստատում է, որ հաշվետվությամբ ներկայացված տվյալները ճշգրիտ են և հավաստի:

13. Ընդերքօգտագործողը պատասխանատու է տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով և արժանահավատ տեղեկություններով ներկայացնելու համար:

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

14. Հաշվետվությունն ընդունվում է, երբ այն լրացված է ամբողջ ծավալով՝ համաձայն լրացման ուղեցույցի։ Սահմանված կարգով թղթային և էլեկտրոնային տարբերակներով ՊՈԱԿ ներկայացնելուց հետո ընդերքօգտագործողին առձեռն հանձնվում է հաշվետվության թղթային տարբերակի ՊՈԱԿ-ի ղեկավարի կողմից ստորագրված և կնիքով կնքված մեկ օրինակը և ընդերքօգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաշվետվության ընդունման մասին ծանուցում:

15. Հաշվետվությունը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ՊՈԱԿ-ը ստուգում է ներկայացված հաշվետվության լրակազմությունը, հաշվետվության լրացման համապատասխանությունը սույն կարգի և լրացման ուղեցույցի պահանջներին և թերությունների հայտնաբերման դեպքում վերադարձնում ընդերքօգտագործողին 5 աշխատանքային օրվա ընթացքում թերությունների վերացման նպատակով՝ ծանուցում ուղարկելով ընդերքօգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեին, նշելով թերությունները:

16. Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում և սահմանված կարգով ներկայացնում է լրակազմ հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում, ներառելով նաև համապատասխան պարզաբանումներ:

17. Ներկայացված լրակազմ հաշվետվությունը սահմանված կարգով ընդունելուց հետո հաշվետվության աղյուսակային մասում ՊՈԱԿ-ի ղեկավարի կողմից ստորագրությամբ և կազմակերպության կնիքով (թղթային տարբերակում) հաստատվում է հաշվետվության ընդունումը, նշելով ընդունման ամսաթիվը:

18. Ընդերքօգտագործողի կողմից ներկայացված սահմանված կարգին չհամապատասխանող տարեկան հաշվետվությունները, այդ թվում՝ սույն կարգի 16-րդ կետի համաձայն լրամշակված կամ 20-րդ և 21-րդ կետերի համաձայն ճշգրտված տարեկան հաշվետվությունները, որոնք կրկին չեն համապատասխանում սահմանված կարգին, չեն ընդունվում և այդ մասով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործողի պարտավորությունը համարվում է չկատարված, որի համար լիազոր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն՝ ընդերքօգտագործողին տրվում է զգուշացում:

 

IV. ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻ, ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

19. Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո հաշվետվություն չներկայացրած ընդերքօգտագործողը՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված դրույթներով ստացած զգուշացման հիմքերի վերացման նպատակով, օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում է սույն կարգի 2-րդ բաժնում սահմանված դրույթներին համապատասխան:

20. Ընդունված հաշվետվությունների ամփոփման ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից անճշտությունների, վրիպակների և այլ տեխնիկական սխալների հայտնաբերման և հաշվետվության մեջ ճշգրտում կատարելու անհրաժեշտության դեպքում, սխալների հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է ուղարկում ընդերքօգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեին, նշելով սխալները: Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո, որը հաստատվում է ծանուցումն ստանալու մասին պատասխան նամակով, 5 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով ներկայացնում է ճշգրտված հաշվետվությունը՝ տիտղոսաթերթում «ճշգրտված տարեկան հաշվետվություն» նշումով:

21. Ընդունված հաշվետվություններում սխալների հայտնաբերման և հաշվետվության մեջ ճշգրտում կատարելու անհրաժեշտության կամ համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմինների կողմից ճշգրտված հաշվետվություն ներկայացնելու պահանջի դեպքում ընդերքօգտագործողը սահմանված կարգով ներկայացնում է ճշգրտված հաշվետվություն և պարզաբանում: Ընդերքօգտագործողը հաշվետվության մեջ ճշգրտում կատարելու անհրաժեշտություն կամ պահանջ առաջանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով ներկայացնում է ճշգրտված հաշվետվությունը՝ տիտղոսաթերթում «ճշգրտված տարեկան հաշվետվություն» նշումով և կատարված փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումը:

22. Ճշգրտված հաշվետվությունն ընդունվում և հաստատվում է սույն կարգի 3-րդ բաժնում սահմանված դրույթներին համապատասխան:

23. Ընդունված բոլոր հաշվետվությունները, ճշգրտված հաշվետվությունները և պարզաբանումներն առանց դրանցում փոփոխություններ կատարելու հնարավորության պահպանվում են ՊՈԱԿ-ում որպես առանձին փաստաթղթեր:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

15.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1268-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու տարի` 20...... թ.

 

Ներկայացվում է`

________________________________________________

________________________________________________

________________________________________________

 

ՀՎՀՀ` ________________________________

 

Գտնվելու վայրը ________________________________

_______________________________________________

(մարզը, համայնքը, հասցեն)

 

Գործունեության իրականացման վայրը`

________________________________________________

________________________________________________

(մարզը, համայնքը, հասցեն)

 

Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը`

________________________________________________

________________________________________________

Ձև N 1-ՊՕՀՊ

 

պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվություն

 

Հաշվետվությունը բաղկացած է տիտղոսաթերթից, աղյուսակային մասից, բացատրագրից (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածներից

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ

 

(էլեկտրոնային և 2 օրինակ թղթային)

 

Օրինակ՝ _________

 

Ղեկավար՝ _______________________

 

_______________________ Կ. Տ.

 

__________________ 20 ____ թ.

 

Ընդերքօգտագործողի անվանումը _______________________________________________________________

Օգտակար հանածոյի անվանումը _______________________________________________________________

Պաշարների չափման միավորը _________________________________________________________________

 

NN

ը/կ

Մարզը, հանքա- վայրը, տեղա- մասը, տեղա- դիրքը, ընդերք- օգտա- գործման պայմա- նագրի և թույլտվու- թյան համար- ները

ա) շահա-գործման տարին,

բ) նախա-գծային տարե-կան հզորու-թյունը,

գ) պաշար-ների հաշվարկ-ման խորու-թյունը,

դ) մշակ-ման առա-վելա-գույն

և ընթացիկ խորու-թյուն-ները,

ե) մակա-բացման գործա-կիցները

ա) օգտա-կար հանածոյի տեսակը

բ)օգտակար բաղադրի-չների և վնասա-կար խառնու-կների միջին պարու- նակու-թյունը (օգտա-կար հանա-ծոյի ելքը)

Պաշար-ների կար-գերը

A

B

C1

A+B+C1

C2

Պաշարները 01.01.20 թ.

դրությամբ (հաշվետու տարվա

սկիզբ)

Հաշվեկշռային պաշարների շարժը հաշվետու տարվա ընթացքում հաշվետու տարի՝ 20 թ.

Պաշարները 01.01.20 թ.

դրությամբ (հաշվետու

տարվա

ավարտ)

Հաստատված

պաշարները

Լցակույտե- րում

և/կամ պահուս-տարան-ներում պահուս-տավոր-ված պաշար-ների քանակի փոփոխու-թյուն (+ կամ -)

Արդյու-նահան-ման ընթաց-քում

1. կորուս-տները

(%), 1.1.

նախա-գծային, 1.2.

հաշվար-կային

2. աղքա-տացումը

(%), 2.1.

նախա-գծային, 2.2.

հաշվար-կային

1. Հաշվե-կշռային պաշար-ներով ապահով-վածու-թյունը (տարի), ա) ամբողջ պաշար-ներով, բ) նախա-գծային եզրա-գծերի մեջ ներառված պաշար-ներով:

2. Ընդեր-քօգտա-գործման իրա-վունքով սահման-ված ժամկետը (տարի)

հաշվե- կշռային

արտա- հաշվե- կշռային

արդյու- նահա- նում

կորուստ- ներ արդյու-նա- հանման ընթաց-քում (ընդեր- քում)

հավելաճ հետա- խուզման արդյուն- քում (արդյու-նա- հանված)

սահման- ների փոփոխ- ման կամ այլ պատ-ճառ- ներով պայմա- նավոր-ված (+ կամ -)

փորձա- քննու-թյան արդյուն- քում վերագնա- հատված պաշար-ներ (+ կամ -)

փորձա- քննու-թյան արդյուն- քում

դուրս գրված (չհա-վաստ-ված) պաշար-ներ

հաշվե- կշռային

արտա-հաշ-վե-կշռա-յին

ա) A, B, C1, A+B+C1

և C2 կար-գերով,

բ) պետա-կան ընդերքա-բանա-կան փորձաքն-նություն իրակա-նացնող լիազոր մարմինը, հաս-տատման ամսա-թիվը, փաստա-թղթի համարը,

գ) հանքա-վայրի խումբն

ըստ բարդու-թյան աստի-ճանի

մնացոր- դային պաշար- ների քանակը A+B+C1 և C2

կար-գերով

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

                                       
                                       

* տողերի քանակը կարող է ավելացվել ըստ անհրաժեշտության

 

 Կատարող ___________ 

 Ղեկավար ___________________

(անունը,ազգանունը)

 «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ

____________________________________

(ընդունող կազմակերպությունը)

Կատարող ___________

_____________________________

(ղեկավարիպաշտոնը, ստորագրությունը)

______________________________________

(ղեկավարիպաշտոնը, ստորագրությունը,անունը,ազգանունը)

 Հեռախոս _____________

 

____ ________ 20   թ. Կ.Տ.

Կ.Տ.  __ _________ 20   թ.

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՁԵՎ N 1-ՊՕՀՊ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Հաշվետվության տիտղոսաթերթը լրացվում է հետևյալ կերպ՝

1) «Հաշվետու տարի» տողում նշվում է հաշվետու տարեթիվը.

2) «Ներկայացնում է», «ՀՎՀՀ» և «Գտնվելու վայրը» տողերում նշվում են ընդերքօգտագործողի անվանումը, պետական ռեգիստրում գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գտնվելու վայրը: Նշված տեղեկությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքից.

3) «Գործունեության իրականացման վայրը» տողում նշվում է փաստացի վայրը՝ համայնքը կամ համայնքները, որոնց տարածքում իրականցվում են հանքարդյունահանման և վերամշակման աշխատանքները.

4) «Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը» տողում նշվում են ծանուցման համար ընդերքօգտագործողի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

5) «Օրինակ» տողում նշվում է հաշվետվության թղթային օրինակի համարը («1» կամ «2»).

6) «Ղեկավար» տողում նշվում են ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, որին հաջորդում է ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը և կնիքը, հաշվետվությունը ներկայացնելու օրը (թվերով), ամիսը (տառերով), տարին (թվերով):

2. Հաշվետվության աղյուսակային մասը լրացվում է հետևյալ կերպ՝

1) վերևի ձախ մասում՝ առաջին տողում նշվում են ընդերքօգտագործողի անվանումը, ընդերքօգտագործման իրավունքի համարը և հաշվետու տարին.

2) վերևի ձախ մասում՝ երկրորդ տողում նշվում է հանքաքար (մետաղական օգտակար հանածոների դեպքում), այնուհետև օգտակար հանածոյի կամ հանածոների անվանումը (անվանումները).

3) վերևի ձախ մասում՝ երրորդ տողում նշվում է հանքաքարի և օգտակար հանածոյի (մետաղական օգտակար հանածոների դեպքում) կամ օգտակար հանածոյի պաշարների չափման միավորը (միավորները): Չափման միավորները լրացվում են համաձայն տվյալ օգտակար հանածոյի պաշարների հաստատման համար կիրառված և ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների չափման միավորների.

4) «Ա» սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված օգտակար հանածոյի հանքավայրի (հանքավայրերի) կամ հանքավայրի տեղամասի (տեղամասերի) հերթական համարը.

5) «Բ» սյունակում նշվում են հանքավայրի (տեղամասի) անվանումը և գտնվելու վայրը՝ մարզը, հանքավայրի անվանումը, այդ թվում՝ առանձին տեղամասերի անվանումները, տեղադիրքը (հեռավորությունը մոտակա բնակավայրերից, երկաթգծի կայարանից), ընդերքօգտագործման պայմանագրի և թույլտվության համարները.

6) 1-ին սյունակում նշվում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրի (տեղամասի, հանքային մարմնի) շահագործման տարին, հանքավայրի (տեղամասի) նախագծային տարեկան հզորությունը, պաշարների հաշվարկման խորությունը, մշակման առավելագույն (նախագծային) և ընթացիկ խորությունը, նախագծային և ընթացիկ մակաբացման գործակիցները: Շահագործվող հանքավայրերի համար նշվում է շահագործման աշխատանքների սկսման տարեթիվը, իսկ շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզման փուլում գտնվող հանքավայրերի համար նշվում է արդյունաբերական իրացման փուլը (կառուցվող, նախագծվող, հետախուզվող).

7) 2-րդ սյունակում նշվում են արդյունահանվող օգտակար հանածոյի տեսակը, մարկան (մակնիշը) և տեխնոլոգիական խումբը (հանքաքարի տեսակը, օրինակ՝ սուլֆիդային, օքսիդացած և այլն), օգտակար հանածոյի յուրաքանչյուր տիպի համար առանձին տրվում է օգտակար և վնասակար բաղադրիչների միջին պարունակությունը (մետաղական օգտակար հանածոների դեպքում) կամ օգտակար հանածոյի ելքը՝ հաստատված և հաշվետու տարվա համար հաշվարկային ցուցանիշները (օրինակ՝ երեսապատման քարի բլոկների ելքը %-ով, երեսապատման սալիկների ելքը մ23).

8) 3-րդ սյունակում, առանձին տողերով նշվում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրի (տեղամասի) պաշարների կարգերն ըստ գործող դասակարգման, իսկ 4-14-րդ սյունակներում լրացվում են դրանց քանակական ցուցանիշները: Ըստ կարգերի պաշարների հաշվառումը և գումարումը կատարվում է հետևյալ կերպ՝ A, B, C1, A+B+C1 և C2 (C2 կարգի պաշարները գրվում են առանձին տողով և մյուս կարգերի պաշարների հետ չեն գումարվում).

9) 4-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի (հաշվետու տարվա սկիզբ) դրությամբ հանքավայրի (տեղամասի) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հաշվեկշռային պաշարների մնացորդը.

10) 5-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ հանքավայրի (տեղամասի) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված արտահաշվեկշռային պաշարների մնացորդը, եթե տվյալ հանքավայրի համար դրանք սահմանված կարգով հաշվարկված և հաստատված են.

11) աղյուսակի 6-11-րդ սյունակներում ներկայացվում են հաշվետու տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների շարժի՝ վիճակի և փոփոխության վերաբերյալ թվային (քանակական) ցուցանիշները: Դրանց բացակայության դեպքում նշվում է «0».

12) 6-րդ սյունակում նշվում են օգտակար հանածոյի (դրանում առկա օգտակար բաղադրիչների) հաշվետու տարվա ընթացքում արդյունահանված ծավալները: Արդյունահանմանն է վերագրվում ընդերքից հանված ամբողջ հումքը, առանց դատարկ ապարների հաշվառման, որն աղքատացնում է օգտակար հանածոն, եթե այն հաշվեկշռային պաշարներում ընդգրկված չէ: Օգտակար հանածոն աղքատացնող ապարները և դրանցում պարունակվող օգտակար բաղադրամասերը, որոնք ընդգրկված են հաշվեկշռային պաշարների մեջ, հաշվառվում են արդյունահանման մեջ: Արդյունաբերական արդյունահանման հետ մեկտեղ, նշվում է նաև հետախուզմանը զուգընթաց արդյունահանումը: Ընդ որում, այդ արդյունահանումը դասվում է այն նույն կարգին, որով արդյունահանված պաշարները հաշվառվել են հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ: Եթե հանքաքարում հաստատված ուղեկից բաղադրիչներն արդյունահանվում են հիմնական օգտակար հանածոյի արդյունահանմանը զուգընթաց, բայց հանքաքարի հետագա մշակման ընթացքում չեն կորզվում, ապա այդ բաղադրիչների արդյունահանումը նույնպես պետք է նշել 6-րդ սյունակում, իսկ բացատրագրի մեջ նշել, որ մարվող պաշարներն արդյունահանվել են, բայց հետագա մշակման ընթացքում ամբողջությամբ կորսվել են: Եթե արդյունահանված հումքը պահուստավորվել է հատուկ լցակույտերում և/կամ պահուստարաններում, ապա անհրաժեշտ է 6-րդ սյունակում հաշվառել նաև այդ պաշարները, միաժամանակ 16-րդ սյունակում միևնույն քանակը հաշվառվում է (+) նշանով.

13) 7-րդ սյունակում նշվում են հաշվետու տարում արդյունահանման ընթացքում օգտակար հանածոյի կորուստներն ընդերքում: Արդյունահանման ընթացքում կորուստների շարքին է դասվում օգտակար հանածոյի մարված հաշվեկշռային պաշարների այն մասը, որը հանքավայրի շահագործման ընթացքում կամ կոնսերվացման դեպքում թողնվել է ընդերքում, ինչպես նաև արդյունահանման ընթացքում ներփակվող ապարների հետ լցակույտ տեղափոխված օգտակար հանածոները: Արդյունահանված օգտակար հանածոյի տեղափոխման կամ հանքաքարի վերամշակման ժամանակ ստացված կորուստներն այս սյունակում չեն նշվում.

14) 8-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների արդյունքում հաշվեկշռային պաշարների հավելաճը (քանակը), որը ներառվել է ընդերքից արդյունահանված պաշարներում և որը հաշվառված չէ պաշարների պետական հաշվեկշռում (արդյունահանված քանակը նշվում է 6-րդ սյունակում C1 և գումարային A+B+C1 կարգերի տողերում և 8-րդ սյունակում քանակը հաշվառվում է (+) նշանով).

15) 9-րդ սյունակում նշվում է պաշարների փոփոխությունը՝ (+) կամ (-), ընդերքի տեղամասի եզրագծի/սահմանների փոփոխման և այլ պատճառներով պայմանավորված: Այս սյունակում արտացոլվում են արդյունահանման հետևանքով պաշարների փոփոխությունները, որը մինչ այդ մարվել է «Կորուստներ արդյունահանման ընթացքում» սյունակով (սյունակ 7): Եթե արդյունահանումը կատարվել է նախորդ տարիների ընթացքում «Կորուստներ արդյունահանման ընթացքում (ընդերքում)» սյունակով մարված պաշարներից, ապա արդյունահանված հումքի քանակն ընդգրկվում է 6-րդ սյունակում և 9-րդ սյունակում քանակը հաշվառվում է (+) նշանով.

16) 10-րդ սյունակում նշվում է վերագնահատման արդյունքում հաստատված պաշարների քանակը (աճը (+) կամ նվազումը (-))՝ միայն ընդերքաբանական փորձաքննության դրական եզրակացության և համապատասխան իրավական ակտի առկայության դեպքում (բացատրագրում տրվում է տեղեկատվություն համապատասխան իրավական հիմքերի վերաբերյալ).

17) 10-րդ սյունակում նշվող թիվը պետք է արտացոլի՝

ա. առանց լրացուցիչ երկրաբանահետախուզական կամ շահագործական աշխատանքներ կատարելու օգտակար հանածոյի հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման հետևանքով (օգտակար բաղադրիչների պարունակությունից ելնելով) պաշարների փոփոխությունների աճը (+) կամ նվազումը (-),

բ. արտահաշվեկշռայիններին դասվող կամ պետական հաշվառումից հանված պաշարները (-) նշանով, որոնք ներառված են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարներում և վերագնահատման արդյունքում հիմնավորվել է դրանց ոչ շահավետ լինելը՝ մշակման տնտեսական և լեռնաերկրաբանական պայմանների փոփոխության հետևանքով կամ, որոնք թողնվել են արտադրական ենթակառուցվածքների, ջրամբարների և ջրահոսքերի տակ կամ շենքերի, շինությունների, գյուղատնտեսության օբյեկտների, բնության, պատմության ու մշակութային հուշարձանների պահպանության նպատակով՝ որպես պահպանիչ բնամասեր կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում,

գ. նախնական և մանրազնին հետախուզման փուլում, լեռնակապիտալ կամ շահագործական հետախուզական աշխատանքների արդյունքում պաշարների աճը (+) կամ նվազումը (-),

դ. պաշարների փոփոխությունը, կապված դրանց մի կարգից մեկ այլ կարգի փոփոխելու հետ,

ե. վերահաշվարկված պաշարները, որոնք ավելացել կամ նվազել են հաշվետու տարվան նախորդող տարվա (տարիների) դրությամբ ներկայացված հաշվետվության հաշվետու տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննությամբ հաստատման արդյունքում.

18) 11-րդ սյունակում նշվում են հաշվեկշռային պաշարներից դուրս գրված չհավաստված (չարդարացված) պաշարները, որոնք չեն հավաստվել երկրաբանահետախուզական կամ շահագործական հետախուզման աշխատանքների արդյունքներով՝ օգտակար բաղադրիչների պարունակության, հանքակուտակի չափերի և հզորության, ծավալային կշռի, հումքի որակի և այլնի մասին ստացված նոր տվյալների արդյունքներով՝ միայն ընդերքաբանական փորձաքննության դրական եզրակացության և համապատասխան իրավական ակտի առկայության դեպքում (բացատրագրում տրվում է տեղեկատվություն համապատասխան իրավական հիմքերի վերաբերյալ).

19) 12-րդ սյունակում նշվում է ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հաշվեկշռային պաշարների քանակը (մնացորդը հաշվետու տարվա ավարտին).

20) 12-րդ սյունակը լրացվում և ստուգվում է հետևյալ կերպ. հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նշված պաշարների քանակից հանվում է տվյալ տարվա ընթացքում ընդերքից արդյունահանված և արդյունահանման ընթացքում կորուստների քանակն ու այդ տարբերությանը գումարվում է (կամ հանվում է՝ կախված նշանից) հետախուզման, սահմանների փոփոխման, վերագնահատման, չհաստատված պաշարների դուրսգրման հետևանքով պաշարների կրած փոփոխությունները: Արդյունքում ստացված պաշարների քանակը (մնացորդը) նշվում է 12-րդ սյունակում (սյ.12 = սյ.4 – սյ.6 – սյ.7 + սյ.8 + սյ.9 + սյ.10 – սյ.11).

21) 13-րդ սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված արտահաշվեկշռային պաշարների մնացորդը, որը հաշվառվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի (սյ. 5) և ընթացիկ տարվա հունվարի 1-ի (սյ. 13) դրությամբ: Արտահաշվեկշռային պաշարների փոփոխության պատճառները (լրահետախուզում, վերագնահատում, արդյունահանում) մանրամասն նշվում են բացատրագրում: Եթե արդյունահանումը կատարվում է արտահաշվեկշռային պաշարներից, և հումքն օգտագործվում է, ապա արդյունահանված հումքի քանակը ներառվում է 6-րդ սյունակում (C1 և ընդամենը A+B+C1 կարգերի տողերում) և հաշվառվում է (+) նշանով 9-րդ սյունակում կամ 8-րդ սյունակում, եթե տեղի է ունեցել տեղամասի լրահետախուզում, և այդ նույն քանակությամբ նվազեցվում են արտահաշվեկշռային պաշարները 13-րդ սյունակում.

22) 14-րդ սյունակում նշվում են պետական ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի կողմից տվյալ հանքավայրի (տեղամասի) հաստատված հաշվեկշռային պաշարների քանակներն ըստ կարգերի (A, B, C1, ընդամենը A+B+C1 և C2): Լրացվում են տեղեկություններ լիազոր մարմնի, պաշարների հաստատման (վերահաստատման) ամսաթվի, փաստաթղթի համարի և հանքավայրի բարդության խմբի մասին: Երբ միևնույն հանքավայրի (տեղամասի) պաշարների հաստատման վերաբերյալ առկա են մի քանի իրավական ակտեր (հրաման, որոշում, արձանագրություն, եզրակացություն), ապա անհրաժեշտ է գրել բոլորը, սակայն հաշվարկային մակերեսների, պաշարների հաշվարկման խորությունների համընկնման դեպքում կրկնություններից խուսափելու համար պետք է հիմք ընդունել վերջին հաստատված փաստաթուղթը՝ ըստ ամսաթվի (հրաման, որոշում, արձանագրություն, եզրակացություն): Սյունակում նշվում է նաև պաշարների հաստատման ամսաթիվը, որ օրվա դրությամբ են հաստատված պաշարները, հաստատման փաստաթղթի (հրաման, որոշում, արձանագրություն, եզրակացություն) համարը, հաստատման ամսաթիվը, հանքավայրի խումբն ըստ երկրաբանական բարդության աստիճանի, որով որոշվում է պաշարների կարգերի A+B և C1 հարաբերակցությունը, ինչն անհրաժեշտ է հանքավայրի նախագծման և արդյունաբերական յուրացման համար.

23) 15-րդ սյունակում նշվում է հանքավայրի (տեղամասի) լիազոր մարմնի կողմից հաստատված պաշարների մնացորդային քանակն ըստ կարգերի՝ A, B, C1, A+B+C1 և C2 կարգերով առանձին: Այդ պաշարների մասին տեղեկությունները թվագրվում են ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ.

24) աղյուսակի 15-րդ սյունակը լրացվում է միայն մետաղական օգտակար հանածոների դեպքում, պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում նշված սյունակը լրացվում է միայն տվյալ ընդերքօգտագործման իրավունքով հանքավայրի (տեղամասի) ամբողջական տրամադրման պարագայում.

25) 16-րդ սյունակում նշվում է հատուկ լցակույտերում և/կամ պահուստարաններում պահուստավորված պաշարների քանակի փոփոխությունը՝ (+) կամ (-), իսկ բացատրագրի մեջ նշվում են հատուկ լցակույտի և/կամ պահուստարանի տեղադիրքը, չափերը, պայմանները, ժամանակավոր պահուստավորված և/կամ այնտեղից իրացված և/կամ հարստացուցիչ ֆաբրիկա տեղափոխված օգտակար հանածոյի որակի և քանակի մասին մանրամասն տեղեկությունները.

26) 16-րդ սյունակում նշվող թիվը պետք է արտացոլի՝

ա. հաշվետու տարվա ընթացքում ընդերքից արդյունահանված և 6-րդ սյունակում հաշվառված, սակայն հատուկ լցակույտերում և/կամ պահուստարաններում պահուստավորված պաշարների քանակը (+) նշանով,

բ. նախորդ տարիների ընթացքում ընդերքից արդյունահանված և հատուկ լցակույտերում և/կամ պահուստարաններում պահուստավորված պաշարներից հաշվետու տարվա ընթացքում իրացված և/կամ հարստացուցիչ ֆաբրիկա տեղափոխված պաշարների քանակը (-) նշանով.

27) 17-րդ սյունակում նշվում են արդյունահանման ընթացքում նախագծային և հաշվետու տարվա հաշվարկային կորուստները (%), նախագծային և հաշվետու տարվա հաշվարկային աղքատացումները (%)՝

ա. «Աղքատացման» վերաբերյալ տվյալները լրացվում են գունավոր, ազնիվ, հազվագյուտ մետաղների, երկաթի, մանգանի և քրոմի հանքաքարի, ալմաստի, բարիտի, ծծումբի, դոլոմիտի, քվարցիտի, կրաքարի համար,

բ. օգտակար հանածոյի նախագծային կորուստների և աղքատացման մասին տվյալները լրացվում են լեռնային ձեռնարկության հաստատված նախագծի տվյալների հիման վրա:

28) 18-րդ սյունակում նշվում է ընդհանուր A+B+C1 կարգերի հաշվեկշռային պաշարներով, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված նախագծային եզրագծերի մեջ ներառված պաշարներով կազմակերպության ապահովվածությունը տարիներով, ինչը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

𝑇 = 

A ճ ( 100 - a )

(100 − 𝑏) ճ 𝑀

որտեղ՝

T – կազմակերպության ապահովվածությունն է տարիներով,

A – hանքաքարի հաշվեկշռային պաշարները՝ հազար տ,

a – կորուստները` %,

b – աղքատացումը՝ %,

M – կազմակերպության հզորությունը՝ հազար տ հանքաքար/տարի.

29) 18-րդ սյունակում նշվում է նաև ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետը (տարի): Այստեղ առանձին տողերով նշվում են ընդերքօգտագործման պայմանագրի և արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտի ամսաթվերը (օր/ամիս/տարի).

30) ներքևի ձախ մասում նշվում են աղյուսակը լրացնողների՝ կատարողների պաշտոնը (երկրաբան, մարկշեյդեր), անունը, ազգանունը, հեռախոսի համարը, ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի), ստորագրությունը.

31) ներքևի կենտրոնական մասում նշվում են ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը և թղթային տարբերակում կնքվում կազմակերպության կնիքով.

32) ներքևի աջ մասում նշվում են ՊՈԱԿ-ի անվանումը, կազմակերպության ղեկավարի պաշտոնը (տնօրեն), անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունման ամսաթիվը (օր/ամիս/տարի) և թղթային տարբերակում կնքվում կազմակերպության կնիքով.

33) աղյուսակային մասի լրացման ընթացքում նախորդ տարիներին թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է այն նույն սյունակում, որում թույլ է տրվել սխալը: Օրինակ, եթե սխալը թույլ է տրվել «արդյունահանում» սյունակում, ապա սխալի ուղղումը կատարվում է այդ նույն սյունակում և դրան փոխկապակցված սյունակում (սյունակներում).

34) հաշվետվության աղյուսակային մասը լրացվում է սահմանված «էքսէլէսէքս» («XLSX») ձևաչափով ֆայլում և տպվում է A3 ձևաչափի թերթի մեկ երեսին: Հաշվետվության աղյուսակային մասի մեկից ավելի էջերի դեպքում հաշվետվության լրացման սույն ուղեցույցի 2-րդ կետի 1-3-րդ և 30-32-րդ ենթակետերի պահանջները պահպանվում և լրացվում են յուրաքանչյուր էջի վրա:

3. Հաշվետվության բացատրագիրը (տեքստային մաս) լրացվում է հետևյալ բովանդակությամբ՝

1) հանքավայրի (տեղամասի) տեղադիրքը և կոորդինատները.

2) հանքային դաշտի (շրջանի) և հանքավայրի երկրաբանական կառուցվածքը (ապարները, տեղադրման պայմանները, հանքային դաշտի կամ արդյունավետ մակերեսի կառուցվածքը, հանքավայրի հասակը և ծագումնաբանությունը).

3) օգտակար հանածոյի հանքակուտակների քանակը (գոտիները, ոսպնյակները, երակները և այլն), դրանց տեղադրման պայմանները, երկարությունն ըստ տարածման և անկման, մակերևույթից տեղադրման խորությունը (նվազագույն, առավելագույն), հզորությունը, ձևը, տեղադրման տարրերը, փքվածքների, նեղացումների, ճյուղավորվածության առկայությունը, հանքավայրի ընդհանուր մակերեսը.

4) օգտակար հանածոյի տեսակը, միներալային և քիմիական կազմը (ի՞նչ միներալներով է ներկայացված այս կամ այն օգտակար բաղադրիչը, հիմնական և ուղեկից օգտակար բաղադրիչների նվազագույն, առավելագույն և միջին պարունակությունները, վնասակար բաղադրիչների, խարամագոյացնող բաղադրիչների պարունակությունը և այլ ցուցանիշներ, որոնք կարող են ունենալ գործնական նշանակություն՝ խոնավություն, մոխրայնություն, կալորիականություն և այլն).

5) օգտակար հանածոների նոր ի հայտ եկած և եզրագծված հանքակուտակների բնութագիրը, դրանց ձևաբանությունը, չափերը, տարածումը և անկումը, նախկինում հայտնաբերած հանքակուտակների եզրագծերի փոփոխության բնութագիրը.

6) հաշվետու տարվա ընթացքում պաշարների փոփոխության ցուցանիշները՝ ըստ նախնական պատճառների և դրանցից յուրաքանչյուրին համահունչ քանակական գնահատականի (հետախուզական աշխատանքներ, չհավաստված պաշարներ, վերահաշվարկ և այլն)՝ համապատասխան հիմքերով: Հանքավայրի (տեղամասի) բլոկ-մոդելի առկայության և ընդերքօգտագործողի կողմից մարվող պաշարների քանակների, բացի պաշարների հաստատման համար հիմք հանդիսացած հաշվարկման մեթոդներից, միաժամանակ բլոկ-մոդելավորմամբ հաշվարկման և համադրման իրականացման դեպքում հաշվետու տարվա ընթացքում արդյունահանված տեղամասում հաստատված պաշարների չհավաստման մասին տեղեկությունները (որակական և քանակական ցուցանիշներ) իրենց հիմնավորումներով.

7) օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունները և հաշվետու տարվա համար հաշվարկված (ստացված) ցուցանիշները (հարստացում, խտանյութերի վերամշակում)՝ հաստատված կամ նախագծային ցուցանիշներից շեղման բնույթը և պատճառները, ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումները.

8) օգտակար հանածոյի՝ օգտակար և վնասակար բաղադրիչների միջին պարունակության (մետաղական օգտակար հանածոների դեպքում), օգտակար հանածոյի կորուստների և (կամ) օգտակար հանածոյի ելքի՝ հաստատված և հաշվետու տարվա համար հաշվարկային ցուցանիշների տարբերությունները: Օգտակար հանածոյի կորուստները հանքաքարի տեղափոխման, տեխնոլոգիական վերամշակման և այլ դեպքերում.

9) հանքավայրի մշակման լեռնատեխնիկական պայմանները, հանքավայրի մշակումը բարդեցնող և հատուկ միջոցառումներ պահանջող գործոնները, հանքավայրը (կամ դրա մի մասը) բաց եղանակով մշակելու հնարավորությունը, մակաբացման նախագծային և հաշվետու տարվա համար հաշվարկային գործակիցները, տարբերությունների առկայության դեպքում՝ պատճառները.

10) հաշվետու տարվա ընթացքում հանքավայրի հետախուզվածության աստիճանը. հետախուզական ցանցը, կատարված աշխատանքների ծավալը և բնութագիրը.

11) սահմանված կոնդիցիաները (նշելով լիազոր մարմնի կողմից հաստատման փաստաթղթի տեսակը, համարը, ամսաթիվը) և հաշվետու տարվա ընթացքում արդյունահանման աշխատանքներում կիրառված ցուցանիշների շեղումները, դրանց պատճառները և հետևանքները.

12) օգտակար հանածոների պաշարների հաշվարկման մակերեսը և խորությունը, հաստատված հիմնական և ուղեկից բաղադրիչները, ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարներն ըստ հանքավայրի (տեղամասի) և առանձին բլոկների (հանքային մարմինների, երակների, գոտիների, շերտերի, հորիզոնների և այլն).

13) արդյունահանման նախագծով սահմանված և հաշվետվության աղյուսակային մասում լրացվող հաշվարկային ցուցանիշների տարբերությունները.

14) հաշվետու տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների շարժի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, դրանց պատճառները և հիմնավորումները, հաշվետվության աղյուսակային մասում ամփոփ ներկայացված քանակական ցուցանիշների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ըստ առանձին հանքային մարմինների, գոտիների, շերտերի, հորիզոնների, տեղամասերի, բլոկների և այլն (պաշարների հաշվարկման ընթացքում հիմք ընդունված տարանջատումներին համապատասխան): Ընդերքաբանական փորձաքննության արդյունքում պաշարների փոփոխության դեպքում՝ փոփոխության հաստատման իրավական հիմքերը (որոշում ընդունող մարմինը, փաստաթղթի համարը, տեսակը, ամսաթիվը).

15) հաշվետու տարվա ընթացքում ընդերքից արդյունահանված, սակայն չմշակված կամ չիրացված (այդ թվում՝ հավելաճի դեպքում), ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում ընդերքից արդյունահանված ու հատուկ լցակույտերում և/կամ պահուստարաններում պահուստավորված և հաշվետու տարվա ընթացքում մշակված կամ իրացված օգտակար հանածոների տեղադրման (կուտակման) վայրը՝ կոորդինատներով և որակի, քանակի, ծավալների, պատճառների մասին տեղեկությունները.

16) հաշվետվության գրաֆիկական հավելվածներում ներկայացված նյութերի անվանումները և թերթերի համարները (ֆայլերի անվանումները).

17) հաշվետվության կազմման համար հիմք հանդիսացած հիմնական նյութերի ցանկը (երկրաբանական հաշվետվություններ, լաբորատոր փորձարկումներ, երկրաբանական և մարկշեյդերական փաստագրումներ՝ ցանկի տեսքով):

4. Հաշվետվության բացատրագրում պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է, եթե երկրաբանական հաշվետվության և օգտակար հանածոյի արդյունահանման ընթացքում ստացված տվյալներում առկա է տարբերություն և (կամ) արդյունահանման ընթացքում ստացվել են նոր տեղեկություններ: Եթե վերջիններս բացակայում են, ապա բացատրագրում կատարվում է դրա մասին համապատասխան նշում:

5. Հաշվետվության բացատրագրում անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել հանքավայրերի (տեղամասի) վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք ի հայտ են եկել (ստացվել են) հաշվետու տարվա ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման և շահագործական հետախուզման ընթացքում և որոնք չեն ներառվել հաշվետվության աղյուսակային մասում, եթե դրանք արժանի են ուշադրության և պահանջում են հետագա ուսումնասիրություն:

6. Հաշվետվության բացատրագրում պետք է հակիրճ արտացոլվեն երկրաբանական և տեխնիկատնտեսական բնույթի նոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հանքավայրը (տեղամասը), դրա արդյունաբերական նշանակությունը, հետախուզման և յուրացման հեռանկարները ճիշտ ներկայացնելու համար:

7. Հաշվետվության գրաֆիկական հավելվածներում անհրաժեշտ է ներկայացնել՝

1) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասերի և լեռնահանքային ձեռնարկության բոլոր օբյեկտների տեղաբաշխման սխեման՝ գլխավոր հատակագիծը (1:50000, 1:25000, 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով).

2) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասի (տեղամասերի)՝ հաշվետու տարվա ավարտի դրությամբ իրավիճակային քարտեզը (քարտեզները)՝ հատակագիծը (1:5000, 1:2000 կամ 1:1000 մասշտաբներով).

3) պաշարների հաշվարկման պլանները, ուղղաձիգ կամ հորիզոնական կտրվածքները, ուղղաձիգ կամ հորիզոնական պրոյեկցիաները և այլն (այսուհետ՝ պաշարների հաշվարկման նյութեր), եթե դրանք ներառում են մի քանի թերթեր, ապա տարեկան հաշվետվության մեջ պետք է ներառել միայն այն թերթերը, որոնց մակերեսներից հաշվետու տարում իրականացվել է արդյունահանում՝ 1:2000 կամ 1:1000 մասշտաբներով՝ կախված պաշարների հաշվարկման մեթոդիկայից, որը լիազոր մարմնի կողմից փորձաքննվել և ստացել է դրական եզրակացություն.

4) նմուշարկման հատակագծերը՝ 1:500 կամ 1:200 մասշտաբներով.

5) լիթոլոգիական կտրվածքները՝ միայն հաշվետու տարվա արդյունահանման եզրագծերի մեջ ներառվածները.

6) հաշվետու տարում անցած հետախուզական փորվածքների (ստորգետնյա լեռնային փորվածքներ, հետախուզաառուներ, հետախուզահորեր և այլն) և հորատանցքերի լիթոլոգիական գծանկարները:

8. Հաշվետվության գրաֆիկական հավելվածներում ներկայացվող գծագրական նյութերի մասշտաբների ընտրությունը պետք է համապատասխանի պաշարների հաշվարկման նյութերում և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման փաստաթղթերում ներառված նմանատիպ նյութերի մասշտաբներին։

9. Հաշվետվության գրաֆիկական հավելվածներում ներկայացվող քարտեզագրական նյութերը պետք է ձևավորվեն և ներկայացվեն հետևյալ կերպ՝

1) օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի վրա հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների եզրագծերը ներկայացվում են՝ հաշվետու տարվա սկզբի դրությամբ սև գույնով, իսկ վերջի դրությամբ՝ կարմիր: Հաշվեկշռային պաշարների եզրագծերում մշակված տարածության մակերեսները ներկվում են կապույտ գույնով: Արտահաշվեկշռային և պետական հաշվեկշռում չհաշվառված պաշարների արդյունահանված մակերեսները ներկվում են կարմիր գույնով: Չշահագործված մակերեսները, որոնք ներառված են հաշվեկշռում, ստվերագծվում են կարմիր գույնով: Նախորդ տարիների ընթացքում շահագործական կորուստները ներկվում են դեղին գույնով, հաշվետու տարվանը՝ կանաչ գույնով: Հաշվետու տարվա ոչ կոնդիցիոն բնամասերը ներկվում են շագանակագույն գույնով, նախորդ տարիներինը չեն ներկվում: Վերամշակված սեփական լցակույտերն ստվերագծվում են խաչաձև սև գույնի նշանով և ներկվում կապույտ գույնով: Նախորդ տարիների լցակույտերը, որոնք վերամշակվում են հաշվետու տարվա ընթացքում, ներկվում են կարմիր գույնով.

2) նմուշարկման հատակագծերը կազմվում և ներկվում են նախորդ կետում բերված կարգով, սակայն դրանց վրա անհրաժեշտ է ներկայացնել բոլոր այն նմուշները, որոնք վերցվել են հաշվետու տարում, ինչպես նաև նշել հաշվետու տարում արդյունահանման մակերեսները.

3) լիթոլոգիական կտրվածքների վրա անց են կացվում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների եզրագծերը՝ հաշվետու տարվա սկզբի դրությամբ սև գույնով, իսկ վերջի դրությամբ՝ կարմիր: Հաշվեկշռային պաշարների եզրագծերում մշակված տարածության մակերեսները ներկվում են կապույտ գույնով: Եզրագծերից դուրս արդյունահանված մասը ներկվում է կարմիր գույնով: Ըստ հզորության չշահագործված մակերեսները, որոնք ներառված են հաշվեկշռում, ստվերագծվում են կարմիր գույնով.

4) մշակված տարածության եզրագծերը պաշարների հաշվարկման նյութերում, նմուշարկման հատակագծերում և լիթոլոգիական կտրվածքներում պետք է համընկնեն.

5) բոլոր գրաֆիկական նյութերը պետք է լինեն դիտողական և ընթեռնելի, գունավոր տպագրությամբ (թղթային տարբերակի դեպքում):

10. Հաշվետվության թղթային տարբերակի բացատրագիրը (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածները պարտադիր ստորագրվում են երկրաբանի և մարկշեյդերի (կատարողների) կողմից և հաստատվում ընդերքօգտագործողի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

11. Հաշվետվության թղթային տարբերակի երկու տպագիր օրինակները տիտղոսաթերթում, աղյուսակային մասում, բացատրագրում (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածներում ստորագրված և կնքված, կազմված տեսքով և էլեկտրոնային ձևաչափերն ու կից էլեկտրոնային տարբերակով ներկայացվող նյութերը պարունակող կրիչն առանձին թղթապանակներով ներկայացվում են ՊՈԱԿ:

12. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի տիտղոսաթերթը և աղյուսակային մասը, որն ամբողջությամբ պետք է համապատասխանի թղթային տարբերակին և ֆայլերում պարունակի ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությունը, ներկայացվում է նաև report@geo-fund.am էլեկտրոնային հասցեին, նամակի վերնագրում նշելով ընդերքօգտագործման իրավունքի համարը և ներկայացվող հաշվետվության ձևը (Ձև N 1-ՊՕՀՊ):

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

15.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1268-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվետու տարի` 20...... թ.

 

Ներկայացվում է`

________________________________________________

________________________________________________

________________________________________________

 

ՀՎՀՀ` ________________________________

 

Գտնվելու վայրը ________________________________

_______________________________________________

(մարզը, համայնքը, հասցեն)

 

Գործունեության իրականացման վայրը`

________________________________________________

________________________________________________

(մարզը, համայնքը, հասցեն)

 

Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը`

________________________________________________

________________________________________________

Ձև N 2-ՍՋՊ

 

ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվություն

 

Հաշվետվությունը բաղկացած է տիտղոսաթերթից, աղյուսակային մասից, բացատրագրից (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածներից

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ

 

(էլեկտրոնային և 2 օրինակ թղթային)

 

Օրինակ՝ _________

 

Ղեկավար՝ _______________________

 

_______________________ Կ. Տ.

 

__________________ 20 ____ թ.

 

Ընդերքօգտագործողի անվանումը _______________________________________________________________

Օգտակար հանածոյի անվանումը _______________________________________________________________

Պաշարների չափման միավորը _________________________________________________________________

 

NN

ը/կ

Հանքա-վայրի (տեղա-մասի) անվա-նումը, մարզը, տեղա-դիրքը

Հորա-տանցքի կամ

աղբյուրի համարը, տեղադիրքը (կոորդի-նատները՝ X, Y, H)

Պաշար- ների կարգեր ը

A B

A+B

C1

C2

Հաստատված

պաշարներն ըստ

կարգերի

ա) ստորերկրյա ջուր

բ) ածխաթթու գազ

Ընդերքօ-գտագործման

իրավունքով տրամադրված պաշարներն

ըստ

կարգերի

Ընդերքօ-գտագործման իրավունքով տրամադրված պաշարների արդյունա-հանման տարեկան

ծավալներն

ըստ կարգերի

Հաշվետու

տարվա

ընթացքում

ստորերկրյա

ջրի արդյունա-հանման

և ածխաթթու

գազի կորզման

ծավալները

Արդյունա-հանման նպատակը

Ընդերքօ-գտագործ-ման պայմա-նագրի և թույլտ-վության համար-ները

Ընդերքօ-գտագործ- ման իրա-վունքով սահման-ված
ժամկետը (տարի)

ստորեր-կրյա ջուր

ածխա-թթու գազ

ստորեր-կրյա

ջուր

ածխա-թթու գազ

ստորեր-կրյա ջուր

ածխա-թթու գազ

ստորեր-կրյա ջուր

ածխա-թթու գազ

ստոր- երկրյա ջուր

ածխա- թթու գազ

լ/վրկ կամ մ3/օր

ծա-վալը

գ/լկամ մ33

ծա-վալը

լ/վրկ կամ

մ3/օր

ծա-վալը

գ/լ կամ մ33

ծա-վալը

մ3

մ3

մ3

մ3

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

                                       
                                       
                                       

* տողերի քանակը կարող է ավելացվել ըստ անհրաժեշտության

 

 Կատարող ___________ 

 Ղեկավար___________________

(անունը,ազգանունը)

 «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ

____________________________________

(ընդունող կազմակերպությունը)

Կատարող ___________

_____________________________

(ղեկավարիպաշտոնը, ստորագրությունը)

______________________________________

(ղեկավարիպաշտոնը, ստորագրությունը,անունը,ազգանունը)

 Հեռախոս _____________

 

____ ________ 20   թ. Կ.Տ.

Կ.Տ.  __ _________ 20   թ.

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՁԵՎ N 2-ՍՋՊ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Հաշվետվության տիտղոսաթերթը լրացվում է հետևյալ կերպ՝

1) «Հաշվետու տարի» տողում նշվում է հաշվետու տարվա տարեթիվը.

2) «Ներկայացնում է», «ՀՎՀՀ» և «Գտնվելու վայրը» տողերում նշվում են ընդերքօգտագործողի անվանումը, պետական ռեգիստրում գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գտնվելու վայրը: Նշված տեղեկությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքից.

3) «Գործունեության իրականացման վայրը» տողում նշվում է փաստացի վայրը՝ համայնքը կամ համայնքները, որոնց տարածքում իրականցվում են օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման/մշակման աշխատանքները.

4) «Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը» տողում նշվում են ծանուցման համար ընդերքօգտագործողի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.

5) «Օրինակ» տողում նշվում է հաշվետվության թղթային օրինակի համարը («1» կամ «2»).

6) «Ղեկավար» տողում նշվում են ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, որին հաջորդում է ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը և կնիքը, հաշվետվությունը ներկայացնելու օրը (թվերով), ամիսը (տառերով), տարին (թվերով):

2. Հաշվետվության աղյուսակային մասը լրացվում է հետևյալ կերպ՝

1) վերևի ձախ մասում՝ առաջին տողում նշվում են ընդերքօգտագործողի անվանումը, ընդերքօգտագործման իրավունքի համարը և հաշվետու տարին.

2) վերևի ձախ մասում՝ երկրորդ տողում նշվում են օգտակար հանածոյի կամ հանածոների անվանումը (անվանումները) և տեսակը.

3) վերևի ձախ մասում՝ երրորդ տողում նշվում է արդյունահանման նպատակը (նպատակները)՝ արդյունաբերական (շշալցում, ածխաթթու գազի կորզում), բուժական (ռեկրեացիոն) և այլն.

4) 1-ին սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված օգտակար հանածոյի հանքավայրի (հանքավայրերի) կամ հանքավայրի տեղամասի (տեղամասերի) հերթական համարը.

5) 2-րդ սյունակում նշվում են հանքավայրի (տեղամասի) անվանումը և գտնվելու վայրը՝ մարզը, համայնքը (բնակավայրը), տեղադիրքը (հեռավորությունը մոտակա բնակավայրերից, երկաթգծի կայարանից).

6) 3-րդ սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հորատանցքի կամ աղբյուրի համարը, տեղադիրքը՝ կոորդինատները ARM WGS-84 կոորդինատային համակարգով.

7) 4-րդ սյունակում նշվում են հանքավայրի (տեղամասի) հորատանցքի (աղբյուրի) պաշարների կարգերն ըստ գործող դասակարգման: Ըստ կարգերի պաշարների հաշվառումը և գումարումը կատարվում է հետևյալ կերպ՝ A, B, A+B, C1 և C2 (C1 և C2 (առկայության դեպքում) կարգի պաշարները գրվում են առանձին տողով և մյուս կարգերի պաշարների հետ չեն գումարվում).

8) 6-րդ և 8-րդ սյունակներում նշվում են հանքավայրի (տեղամասի) հորատանցքի կամ աղբյուրի ստորերկրյա ջրի և ազատ ածխաթթու գազի հաստատված պաշարների քանակներն ըստ 4-րդ սյունակում լրացված կարգերի և 5-րդ ու 7-րդ սյունակներում լրացված (ընտրված) չափման միավորների (ընտրությունը կատարվում է համաձայն պաշարների հաստատման ընթացքում ընդունված չափման միավորների).

9) 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակներում նշվում են հանքավայրի (տեղամասի) հորատանցքի կամ աղբյուրի ստորերկրյա ջրի արդյունահանման և (կամ) ածխաթթու գազի կորզման ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների քանակներն ըստ կարգերի և չափման միավորների.

10) 13-րդ և 14-րդ սյունակներում նշվում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների (ստորերկրյա ջուր, ածխաթթու գազ) արդյունահանման տարեկան ծավալներն ըստ կարգերի (չափման միավորը՝ մ3).

11) 15-րդ և 16-րդ սյունակներում նշվում են հաշվետու տարվա ընթացքում ստորերկրյա ջրի արդյունահանման և ածխաթթու գազի (առկայության դեպքում) կորզման ծավալներն ըստ կարգերի՝ հորատանցքի կամ աղբյուրի համար առանձին և գումարային ըստ հանքավայրի (տեղամասի).

12) 17-րդ և 18-րդ սյունակներում նշվում է տրամադրված օգտակար հանածոյի (ստորերկրյա ջուր, ածխաթթու գազ) արդյունահանման նպատակը՝ ըստ կարգերի և առանձին հորատանցքերի կամ աղբյուրների.

13) 19-րդ սյունակում նշվում են ընդերքօգտագործման պայմանագրի և թույլտվության համարները.

14) 20-րդ սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով սահմանված գործողության ժամկետը (տարի): Այստեղ առանձին տողերով նշվում են նաև ընդերքօգտագործման պայմանագրի և արդյունահանման թույլտվության սկիզբն ու ավարտը (օր/ամիս/տարի).

15) ներքևի ձախ մասում նշվում են աղյուսակը լրացնողի (կատարողի) պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսի համարը, ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի), ստորագրությունը.

16) ներքևի կենտրոնական մասում նշվում են ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը և թղթային տարբերակում կնքվում կազմակերպության կնիքով.

17) ներքևի աջ մասում նշվում են ՊՈԱԿ-ի անվանումը, կազմակերպության ղեկավարի պաշտոնը (տնօրեն), անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունման ամսաթիվը (օր/ամիս/տարի) և թղթային տարբերակում կնքվում կազմակերպության կնիքով.

18) աղյուսակային մասի լրացման ընթացքում 5-16-րդ սյունակներում որևէ ցուցանիշի բացակայության դեպքում նշվում է «-».

19) աղյուսակային մասի լրացման ընթացքում նախորդ տարիներին թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է այն նույն սյունակում, որում թույլ է տրվել սխալը.

20) հաշվետվության աղյուսակային մասը լրացվում է սահմանված «էքսէլէսէքս» («XLSX») ձևաչափով ֆայլում և տպվում է A3 ձևաչափի թերթի մեկ երեսին: Հաշվետվության աղյուսակային մասի մեկից ավելի էջերի դեպքում հաշվետվության լրացման սույն ուղեցույցի 2-րդ կետի 1-3-րդ և 15-17-րդ ենթակետերի պահանջները պահպանվում և լրացվում են յուրաքանչյուր էջի վրա:

3. Հաշվետվության բացատրագիրը (տեքստային մաս) լրացվում է հետևյալ բովանդակությամբ՝

1) հանքավայրի (տեղամասի) տեղադիրքը և հորատանցքի (հորատանցքերի) կամ աղբյուրի (աղբյուրների) հորաբերանի X և Y կոորդինատները ARM WGS-84 կոորդինատային համակարգով և բացարձակ բարձրության նիշը (H).

2) ընդհանուր տեղեկություններ հանքավայրի երկրաբանական և հիդրոերկրաբանական առանձնահատկությունների մասին: Նշված տեղեկատվությունը բացատրագրում ներկայացվում է, եթե երկրաբանական հաշվետվության տվյալների և օգտակար հանածոյի արդյունահանման ընթացքում՝ ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների արդյունքում ստացված նոր տեղեկությունների միջև առկա են տարբերություններ: Եթե վերջիններս բացակայում են, ապա բացատրագրում կատարվում է դրա մասին համապատասխան նշում.

3) տեղեկություններ հաշվետու տարվա ընթացքում հորատանցքի (աղբյուրի) տեխնիկական վիճակի, նրա գլխամասային սարքավորումների, չափիչ սարքերի, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիների վիճակի վերաբերյալ.

4) ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների (հիդրոերկրաբանական մշտադիտարկումների) արդյունքները, դրանց վերլուծությունը, ջրային ռեսուրսներին սպառումից և աղտոտումից պահպանելու համար իրականացված և նախատեսվող միջոցառումները: Հանքային ջրերի հանքավայրերի դեպքում պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1484-Ն որոշման հավելվածով սահմանված ձևերի (ձև NN 1, 2, 3), կցելով հանքային ջրի հանքավայրի դիտարկման արձանագրությունների (ձև N 1), հանքային ջրի քիմիական անալիզի արդյունքների (ձև N 2) և հանքային ջրի ծախսի, ճնշման, մակարդակի և ջերմաստիճանի դիտարկման մատյանի (ձև N 3) լուսապատճենները (սկան) պարունակող էլեկտրոնային կրիչը (խտասկավառակ): Ջրերի այլ տեսակների համար անհրաժեշտ է առաջնորդվել դրանց համար սահմանված համապատասխան գործող կարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հանքային ջրերի համար սահմանված մոտեցումների նմանությամբ.

5) արդյունահանման նախագծով սահմանված և հաշվարկային ցուցանիշների տարբերությունները.

6) հաշվետվության գրաֆիկական հավելվածներում ներկայացված նյութերի անվանումները և թերթերի համարները.

7) հաշվետվության կազմման համար հիմք հանդիսացած հիմնական նյութերի ցանկը (երկրաբանական հաշվետվություն, լաբորատոր փորձարկումներ, դիտարկումներ՝ ցանկի տեսքով):

4. Հաշվետվության բացատրագրում անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել հանքավայրերի (տեղամասի) վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք չեն ներառվել հաշվետվության աղյուսակային մասում, եթե դրանք արժանի են ուշադրության և պահանջում են հետագա ուսումնասիրություն: Նշվում են նաև լիազոր մարմնի կողմից պաշարների հաստատման (վերահաստատման) ամսաթվի, հաստատման փաստաթղթի (հրաման, որոշում, արձանագրություն, եզրակացություն) համարի, հաստատված պաշարների օրվա դրության, ըստ երկրաբանական բարդության աստիճանի հանքավայրի խմբի մասին համապատասխան տեղեկությունները:

5. Հաշվետվության բացատրագրում պետք է հակիրճ արտացոլվեն երկրաբանական և տեխնիկատնտեսական բնույթի նոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հանքավայրը (տեղամասը), դրա արդյունաբերական նշանակությունը, հետախուզման և յուրացման հեռանկարները ճիշտ ներկայացնելու համար:

6. Հաշվետվության գրաֆիկական հավելվածներում անհրաժեշտ է ներկայացնել՝

1) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հորատանցքի (հորատանցքերի) և (կամ) աղբյուրի (աղբյուրների) և ձեռնարկության բոլոր օբյեկտների տեղաբաշխման սխեման՝ գլխավոր հատակագիծը (1:50000, 1:25000, 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով՝ պաշարների հաշվարկման նյութերում և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման փաստաթղթերում ներառված նմանատիպ նյութերի մասշտաբներին համապատասխան).

2) հորատանցքի (աղբյուրի) գլխամասի կահավորման սխեման:

7. Բոլոր գրաֆիկական նյութերը պետք է լինեն դիտողական և ընթեռնելի, գունավոր տպագրությամբ:

8. Հաշվետվության թղթային տարբերակի բացատրագիրը (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածները պարտադիր ստորագրվում են կատարողի (հաշվետվությունը լրացնողի, երկրաբան, հիդրոերկրաբան) կողմից և հաստատվում ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

9. Հաշվետվության թղթային տարբերակի երկու տպագիր օրինակները տիտղոսաթերթում, աղյուսակային մասում, բացատրագրում (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածներում ստորագրված և կնքված, կազմված տեսքով և էլեկտրոնային ձևաչափերն ու կից էլեկտրոնային տարբերակով ներկայացվող նյութերը պարունակող կրիչն առանձին թղթապանակներով ներկայացվում են ՊՈԱԿ:

10. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի տիտղոսաթերթը և աղյուսակային մասը, որն ամբողջությամբ պետք է համապատասխանի թղթային տարբերակին և ֆայլերում պարունակի ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությունը, ներկայացվում է նաև report@geo-fund.am էլեկտրոնային հասցեին, նամակի վերնագրում նշելով ընդերքօգտագործման իրավունքի համարը և ներկայացվող հաշվետվության ձևը (Ձև N 2-ՍՋՊ):

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

15.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան