Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2022-30.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի N 950-Ա

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,940,136,453 դրամ ընդհանուր արժողությամբ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.04.2022 N 259-Ա)

2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22 ին կնքված N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 263,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4 ին կնքված N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02225918) 2019 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N 15-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ընթացիկ փաստաբանական ծառայությունների մատուցում՝ ամսական 375,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում` ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում (2019 թվականի մայիսի 23-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքների իրականացում՝ ամսական 1,730,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2019 թվականի հուլիսի 16-ին կնքված N 160719-մ1 պայմանագրում (2019 թվականի նոյեմբերի 27-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2010 թվականի մայիսի 5-ին կնքված N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

      

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 24-ի N 950-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ»

(վերնագիրը խմբ. 13.04.22 N 259-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել կրտսեր խմբի (12-18 տարեկան) ՀՀ և ԼՂՀ երիտասարդներին ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում,

Առանձին դասընթացների միջոցով աջակցել կրտսեր խմբի երիտասարդներին զարգացնելու իրենց տեխնոլոգիական գիտելիքները կոնկրետ ուղղություններով,

Առանձին նպատակաուղղված դասընթացների միջոցով աջակցել ավագ խմբի (19-26 տարեկան) ՀՀ երիտասարդներին իրենց մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը կոնկրետ ուղղություններով,

Խրախուսել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին, ստեղծել շփումներ իրենց հասակակից օտարերկրյա երիտասարդների, մասնագետների և արհեստավարժների հետ,

Աջակցել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին իրենց մասնագիտական տեսական գիտելիքներն օգտագործել պրակտիկ, գործարար դաշտում` այսպիսով օժանդակելով նոր աշխատատեղերի և գործարար հարաբերությունների ստեղծմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագիրն իրականացվելու է Սիմոնյան կրթական հիմնադրամի սեփական միջոցների, Սեմ և Սիլվա Սիմոնյաններ հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն հիմնադրամի, Ջեյ Էյչ Էմ բարեգործական հիմնադրամի, Շվեյցարիայի հարավկովկասյան հիմնադրամի, ինչպես նաև տարբեր ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակությունների, նվիրատվությունների և նվիրաբերությունների հաշվին: Ծրագրի կատարողը, օգտագործելով սույն ծրագրի, ինչպես նաև նախորդ` “Ստեղծարար Տեխնոլոգիաների Երիտասարդական Կենտրոն” և “ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն” ծրագրերի առկա ազատ ռեսուրսները, իրականացնելու է նաև ծրագրից անկախ այլ՝ Հիմնադրամի կանոնադրությանը չհակասող ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացվող զուտ եկամուտը

նույնպես ուղղվելու է ծրագրի ֆինանսավորմանը:

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ-ում և ԼՂՀ-ում` ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում:

6.

Ծրագրի բյուջեն

4,940,136,453 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառուներն են`

- կրտսեր խմբի 12-18 տարեկան ՀՀ և ԼՂՀ երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի նման բոլոր շահառուների համար, որոնք ինքնուրույն կամ ծնողների միջոցով հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող ընդհանուր և կոնկրետ ուղղություններով կրթական գործունեությանը: Շահառուների ընտրությունը կլինի բաց անդամագրության միջոցով: Ծրագիրը հերթափոխության միջոցով տարվա ընթացքում կարող է հյուրընկալել հազարավոր երիտասարդներ, այն կգործի գրեթե արտադասարանային ակումբների ոճով, սակայն յուրօրինակ կրթական մեթոդներով: Որոշ դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով.

- ավագ խմբի 19-26 տարեկան ՀՀ և ԼՂՀ երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի արդեն իսկ որոշակի մասնագիտական փորձ ունեցող շահառուների համար, որոնք ինքնուրույն հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող նպատակաուղղված դասընթացներին: Որոշ դեպքերում, մասնակիցները

կընտրվեն բաց մրցույթի միջոցով:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը, լինելով նախորդ «Ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի շարունակությունը, նախատեսվում է իրականացնել ևս 3 տարով` հետագայում շարունակելու

նպատակով, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրը պայմանականորեն կարելի է բաժանել որպես մի քանի զուգահեռ իրականացվող միջոցառումների ամբողջություն, որոնք անընդհատ իրականացվելու են հետագա երեք տարիների ընթացքում և միտված են ծրագրի նպատակների իրագործմանը, մասնավորապես` ծրագրի կատարողն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.

- ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդներին ընդհանուր գիտելիքների տրամադրում,

- նպատակաուղղված դասընթացների միջոցով խորացնել երիտասարդների մոտ առանձին ուղղվածության գիտելիքները,

- տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով խրախուսել կենտրոնի երիտասարդների միջև շփումը,

Երեք տարվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 4,940,136,453 դրամ որից`

1. Ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 2,925,913,953 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 276,012,000 դրամ: նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը.

3. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման ծախսեր - 331,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր - 410,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

5. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 121,700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և

շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

7. Տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր - 43,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

8. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր - 407,590,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9. Շինարարական աշխատանքներ և նյութեր - 280,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

10. Գործուղման ծախսեր - 133,920,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից

մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 302,072,400 դրամ:

2. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում ՀՀ-ից - 105,518,100 դրամ:

3. Գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 82,120,000 դրամ:

4. Գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից - 328,480,000 դրամ:

5. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 26,340,000 դրամ:

6. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 105,360,000 դրամ:

7. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ-ից - 66,240,000 դրամ:

8. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 264,960,000 դրամ:

9. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում ՀՀ- ից - 34,560,000 դրամ:

10. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 8,640,000 դրամ:

11. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 30,000,000 դրամ:

12. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում ՀՀ-ից - 250,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Երեք տարվա համար կազմակերպչական ծախսերը կազմում են 410,200,000 դրամ, որից`

1. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 276,012, դրամ:

2. Վարչական մասի գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր - 30,088,000 դրամ:

3. Վարչական մասի հիմնական միջոցների և տարածքի պահպանման ծախսեր - 4,200,000 դրամ:

4. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 10,000,000 դրամ:

5. Գործուղման ծախսեր - 57,600,000 դրամ:

6. Վարչական մասով տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր - 6,700,000 դրամ.

7. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր - 25,600,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

»:

(հավելվածը խմբ. 13.04.22 N 259-Ա, 26.07.22 N 539-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան