Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 141
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 141

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի նոյեմբերի 21-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման մասին» թիվ 90 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի ձևավորման և վարման կարգը։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ինտերնետ» ցանցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքի մասին» թիվ 83 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի նոյեմբերի 3-ի

թիվ 141 որոշման

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի ձևավորման և վարման

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 130-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Միության կայք) ձևավորման և վարման աշխատանքների կազմակերպմանը համակարգային մոտեցման ձևավորման, Միության մարմինների գործունեության մասին տեղեկատվության հանրամատչելիության և հասանելիության ապահովման, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան փաստաթղթերի հրապարակման և Միության կայքում տեղեկատվության տեղադրման նպատակներով։

2. Միության կայքում տեղադրվում է հետևյալ տեղեկատվությունը՝

ա) Միության մարմինների ակտեր ու ակտերի նախագծեր.

բ) Միության (Միության անդամ պետությունների, Միության մարմինների, եվրասիական ինտեգրման զարգացման պատմության), տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների մասին ընդհանուր տեղեկատվություն.

գ) նորություններ և Միության գործունեությանն առնչվող այլ տեղեկատվություն։

3. Միության կայքի կազմի մեջ են մտնում տեղեկատվական ռեսուրսներ (Միության կայքի (eaeunion.org) տիրույթի (դոմեյնի) երրորդ մակարդակի ենթատիրույթներ)։

4. Միության կայքի կազմի մեջ մտնող տեղեկատվական ռեսուրսի ստեղծման մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։

Միության կայքի կազմի մեջ մտնող տեղեկատվական ռեսուրսի ձևավորման և վարման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հրամանով։

Միության կայքի կազմի մեջ մտնող տեղեկատվական ռեսուրսներում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման քննությունների անցկացման հետ կապված տեղեկատվության տեղադրման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից, որին վերապահված են այդ քննություններն անցկացնելու համար պատասխանատու մարմնի լիազորությունները։

5. Միության կայքում տեղադրված տեղեկատվությունը հասանելի է Միության կայքի բոլոր օգտատերերի համար։

Օգտատերերի որոշակի խմբի համար նախատեսված տեղեկատվության տեղադրման նպատակներով Միության կայքում կարող են ստեղծվել սահմանափակ հասանելիությամբ բաժիններ և էջեր։

6. Միության մարմինների ակտերը Միության կայքում հրապարակվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 90 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, երրորդ պետությունների, դրանց ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի, Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգին համապատասխան։

Միության կայքում տեղադրվելու ենթակա՝ Միության մարմինների ակտերի նախագծերը և Հանձնաժողովի տեղեկատվությունը Միության կայքում տեղադրվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան։

Օգտատերերը կարող են Միության կայքում տեղադրել Միության մարմինների ակտերի նախագծերի վերաբերյալ մեկնաբանություններ և առաջարկներ։ Դրա համար նախատեսվում է Միության կայքում օգտատերերի կողմից գրանցման ձևի օգտագործմամբ ինքնուրույն գրանցվելու միջոցով անձնական գրասենյակների ստեղծման հնարավորություն։

7. Միության կայքը վարվում է Միության անդամ պետությունների պետական լեզուներով և անգլերենով:

Տեղադրված տեղեկատվության և Միության կայքի նավիգացիայի տարրերի թարգմանությունը ռուսերենից Միության անդամ պետությունների պետական լեզուներ և անգլերեն կազմակերպվում է Հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտի կողմից։

8. Միության կայքի աշխատանքն ապահովվում է Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի և Հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտի կողմից։

9. Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտն ապահովում է հետևյալ աշխատանքների կազմակերպումն ու կատարումը՝

ա) Միության կայքում տեղեկատվության տեղադրման միջոցառումների կազմակերպում.

բ) Միության կայքի տեղեկատվական ռեսուրսների ստեղծում.

գ) Միության կայքի տեղեկատվական անվտանգության ապահովում.

դ) Միության կայքի ծրագրաապարատային մասի տեխնիկական սպասարկում՝ դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակով.

ե) Միության կայքի տվյալների և կարգաբերվող պարամետրերի պահուստային պատճենում տեղեկատվության արտաքին կրիչների վրա.

զ) Միության կայքի աշխատանքի ժամանակ արտակարգ իրավիճակների առաջացման պատճառների հայտնաբերում.

է) Հանձնաժողովի պաշտոնատար անձանց, աշխատակիցների գրանցում և նրանց հասանելիության համապատասխան իրավունքների տրամադրում, Հանձնաժողովի այդպիսի պաշտոնատար անձանց և աշխատակիցների ռեեստրի վարում.

ը) Միության կայքում սահմանափակ հասանելիությամբ բաժինների և էջերի ստեղծում.

թ) Միության տեղեկատվական ռեսուրսների մշակման միջոցառումների կազմակերպում.

ժ) Հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտի հարցման հիման վրա Միության կայքի արդիականացում։

10. Հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտն ապահովում է Միության կայքի աշխատանքը հետևյալի մասով՝

ա) Միության կայքում տեղեկատվության տեղադրման միջոցառումների կազմակերպում.

բ) Միության կայքի ձևավորման և վարման ժամանակ ֆիրմային ոճի օգտագործման նկատմամբ հսկողություն.

գ) Միության կայքի կառուցվածքի, դրա դիզայնի, ֆունկցիոնալ և ինտերակտիվ ծառայությունների կատարելագործման, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Միության անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների առաջարկների հիման վրա՝ տեղեկատվական ռեսուրսների ստեղծման վերաբերյալ առաջարկների ներկայացում Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ.

դ) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկների հիման վրա՝ Միության կայքում արդիական տեղեկատվության տեղադրման հայտերի պատրաստում և ուղարկում Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան