Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.01.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2020 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆԸ, ԲԱՇԽՄԱՆԸ, ՓՈԽԱՆՑՄԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելվածի հավելված) 23-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 240 որոշմամբ հաստատված` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրմանը, բաշխմանը, փոխանցմանը և վերադարձին առնչվող տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (2) փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հունվարի 14-ի

 թիվ 9 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրմանը, բաշխմանը, փոխանցմանը և վերադարձին առնչվող տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթում կատարվող

 

1. 3-րդ կետում «Աստանա քաղաքի ժամանակով» բառերը փոխարինել «Նուր-Սուլթան քաղաքի ժամանակով» բառերով։

2. Նշված հիմնադրույթի հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

միության անդամ պետությունների

լիազորված մարմինների միջև հատուկ,

 հակագնագցման, փոխհատուցման տուրքերի

 հաշվեգրմանը, բաշխմանը, փոխանցմանը

 և վերադարձին առնչվող տեղեկատվության

 փոխանակման մասին» հիմնադրույթի

 (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2020 թվականի հունվարի

14-ի թիվ 9 որոշման խմբագրությամբ)

 

(ձև)

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 ________________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի անվանումը)

 

 « ____ » ____________20___ թ.-ի դրությամբ հաշվեգրված և բաշխված հատուկ,
 հակագնագցման, փոխհատուցման տուրքերի մասին

 

Ցուցանիշի անվանումը

Գումարը

օրում

տարվա սկզբից

1

2

3

Բաժին 1. Անդամ պետության ազգային արժույթով

1. Անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին հաշվեգրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները

   

2. Հաշվետու օրվա ընթացքում անդամ պետության լիազորված մարմնի կողմից հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կատարված հաշվանցումների գումարները՝ ընդամենը

   

այդ թվում՝

   

2.1. կանխավճարային վճարումների

   

2.2. արտահանման մաքսատուրքերի, հարկերի և գանձումների, ինչպես նաև այլ վճարումների

   

3. հաշվետու օրվա ընթացքում պարտքի մարման հաշվին հաշվանցված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները

   

4. ընթացիկ օրվա ընթացքում պարտքի մարման հաշվին հաշվանցված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները

   

5. հաշվետու օրվա ընթացքում վերադարձված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները

   

6. ընթացիկ օրվա ընթացքում վերադարձման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները

   

7. հաշվետու օրվա ընթացքում անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից կատարման համար չընդունված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վերադարձի գումարները

   

8. անդամ պետությունների միջև բաշխման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները՝ ընդամենը

   

այդ թվում՝

   

8.1. Հայաստանի Հանրապետության բյուջե

   

8.2. Բելառուսի Հանրապետության բյուջե

   

8.3. Ղազախստանի Հանրապետության բյուջե

   

8.4. Ղրղզստանի Հանրապետության բյուջե

   

8.5. Ռուսաստանի Դաշնության բյուջե

   

9. բաշխված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնք փոխանցվել են մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին, ընդամենը

   

այդ թվում*՝

   

9.1. Հայաստանի Հանրապետության

   

9.2. Բելառուսի Հանրապետության

   

9.3. Ղազախստանի Հանրապետության

   

9.4. Ղրղզստանի Հանրապետության

   

9.5. Ռուսաստանի Դաշնության

   

10. հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից անդամ պետության բյուջե մուտքերի գումարները, որոնք փոխանցվել են այդ անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվից

   

11. բաշխված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն գումարները, որոնց փոխանցումը մյուս անդամ պետությունների արտարժութային հաշիվներին կասեցվել է, ընդամենը

   

այդ թվում*՝

   

11.1. Հայաստանի Հանրապետության

   

11.2. Բելառուսի Հանրապետության

   

11.3. Ղազախստանի Հանրապետության

   

11.4. Ղրղզստանի Հանրապետության

   

11.5. Ռուսաստանի Դաշնության

   

Բաժին 2. Մյուս անդամ պետությունների ազգային արժույթով*

12. Անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքերի գումարները.

 

-

12.1. Հայաստանի Հանրապետությունից, դրամ՝ ընդամենը

   

այդ թվում՝

   

12.1.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները

   

12.1.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը**

   

12.2. Բելառուսի Հանրապետությունից, բելառուսական ռուբլի՝ ընդամենը

   

այդ թվում՝

   

12.2.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները

   

12.2.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը**

   

12.3. Ղազախստանի Հանրապետությունից, տենգե՝ ընդամենը

   

այդ թվում՝

   

12.3.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները

   

12.3.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը**

   

12.4. Ղրղզստանի Հանրապետությունից, սոմ՝ ընդամենը

   

այդ թվում՝

   

12.4.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները

   

12.4.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը**

   

12.5. Ռուսաստանի Դաշնությունից, ռուսական ռուբլի՝ ընդամենը

   

այդ թվում՝

   

12.5.1. անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի բաշխումից ստացված եկամուտները

   

12.5.2. արձանագրությամբ նախատեսված պահանջների կատարումը խախտելիս կետանցի համար անդամ պետության լիազորված մարմնի արտարժութային հաշիվներին մուտքագրված տոկոսների գումարը**

   

 

Նախորդ հաշվետվության ամսաթիվը

 

«__» ________ի 20__ թվականի

Անդամ պետության լիազորված մարմնի ղեկավար (լիազորված անձ)

___________________

(ստորագրություն)

______________________

(Ա. Ա. Հ.)

Պատասխանատու կատարող

_____________________

(Ա. Ա. Հ.)

_____________________

(հեռախոսահամար)

 

* Չի լրացվում այն անդամ պետության մասով, որի լիազորված մարմինը պատրաստել է հաշվետվությունը։

** «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» թիվ 8 արձանագրություն («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: