Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 95

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմանը համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) հետ համատեղ իրականացված գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների համեմատական վերլուծությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անհրաժեշտության դեպքում և Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ ակտերի նախապատրաստմանը զուգահեռ, անդամ պետությունների առաջարկների հիման վրա, նախապատրաստել անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների՝ ներդաշնակեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկը:

2. Անդամ պետություններին՝ ապահովել անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումը՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված ցանկի համաձայն, և հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

ա) անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման իրականացում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին համապատասխան.

բ) Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման առնչությամբ իրականացվող աշխատանքի մասին փոխադարձ տեղեկացում, կանոնավորություն, թափանցիկություն.

գ) անդամ պետությունների՝ տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված ազգային շահերը հաշվի առնելը.

դ) անդամ պետությունների գազի ներքին շուկաների գործունեության և զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: