Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2019-15.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2019 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՈՐՈՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ, ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների իրականացման դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող՝ Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող պետական գրանցման մասին տրամադրված վկայականների վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ նշված ընդհանուր գործընթացի գործողության մեջ դնելը նախատեսող կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո։

2. Հաստատել արտադրանքի պետական գրանցման մասին տրամադրված վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ, և այդ տեղեկությունների ստացման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հունվարի 15-ի

թիվ 2 որոշմամբ

 

Արտադրանքի պետական գրանցման մասին տրամադրված վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ, և այդ տեղեկությունների ստացման կարգը

 

I. Այն տեղեկությունների կազմը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող՝ Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող պետական գրանցման մասին տրամադրված վկայականների վերաբերյալ տեղեկություններ՝

ա) վկայականի գրանցման համարը.

բ) վկայականի տրման կամ ձևակերպման ամսաթիվը.

գ) վկայականի կարգավիճակը (գործում է, գործողությունը կասեցվել է, չեղյալ է համարվել (հետ է կանչվել)).

դ) վկայականի կարգավիճակի փոփոխության ամսաթիվը՝ (գործողության կասեցման, կասեցումից հետո վերսկսման, դադարեցման կամ վկայականի վերաձևակերպման դեպքում).

ե) այն ձևաթղթի տպագրական համարը, որի վրա ձևակերպված է վկայականը.

զ) արտադրողի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի և արտադրանք արտադրող՝ դրա մասնաճյուղերի (արտադրությունների) համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.

է) հայտատուի կամ ստացողի անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.

ը) տեղեկություններ արտադրանքի մասին, որոնք ներառում են.

արտադրանքի անվանումը.

արտադրանքի անունը (առկայության դեպքում).

տվյալներ արտադրանքի մասին, որոնք ապահովում են դրա նույնականացումը (օրինակ՝ տիպ, մակնիշ, մոդել, արտիկուլ, թողարկման ձև եւ այլն) (առկայության դեպքում).

թ) տեղեկություններ, որոնք պարունակվում են վկայականի հավելվածում (առկայության դեպքում)։

ժ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ձևով տրված և նշված որոշմամբ հաստատված Կարգին համապատասխան՝ արտադրանքի պետական գրանցման մասին վկայականների միասնական ռեեստրում ներառված վկայականների համար, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները՝

հայտատուի կամ ստացողի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրամադրվում է իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման ժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան.

վկայականը տրամադրած անդամ պետության լիազորված մարմնի անվանումը և նրա գտնվելու վայրի հասցեն.

այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը և նշագիրը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.

Միության իրավունքի մաս կազմող այն ակտի անվանումը, որի պահանջներին համապատասխանությանն ի հավաստում տրված է վկայականը.

տեղեկություններ այն փաստաթղթերի մասին, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող՝ Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին, այն արտադրանքի (ապրանքների) համար, որը ներառված է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) Միասնական ցանկի II բաժնում (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ՝ նշելով համարը, ամսաթիվը, անդամ պետության հավատարմագրման համակարգում հավատարմագրված և Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված՝ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են արտադրանքն արտադրող կամ վաճառող (ներմուծող), կամ արտադրողի կողմից լիազորված անձ հանդիսացող՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի կողմից՝ որպես նշված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց).

 

II. Տեղեկություններ ստանալու կարգը

 

2. Անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից սույն փաստաթղթի I բաժնում նշված տեղեկությունների ստացումն իրականացվում է հարցման հիման վրա՝ «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների իրականացման դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու շրջանակներում։ Հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) անդամ պետության՝ հարցում կատարող մաքսային մարմնի մասին տեղեկություններ.

բ) այն անդամ պետության ծածկագիրը և կրճատ անվանումը, որտեղ տրամադրվել է վկայականը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

գ) այն փաստաթղթի տեսակի ծածկագիրը, որի հիման վրա կատարվում է տեղեկությունների հարցում՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.

դ) վկայականի գրանցման համարը.

3. Հարցում ուղարկելիս և տեղեկություններ ստանալիս կիրառվում են Միության նորմատիվ տեղեկատու տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված տեղեկատուները և դասակարգիչները։

4. Փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում անդամ պետության մաքսային մարմին է ներկայացվում համապատասխան տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվություն։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: