Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.08.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2022 թ.
ք. Երևան

N 57-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» N 130-Ն որոշման

1) վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում, թիվ 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 3-րդ կետի առաջին պարբերությունում և 6-րդ կետում «Երևանի» բառը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով,

2) վերնագիրը, 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, թիվ 1 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը, թիվ 2 և 3 հավելվածները «հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված» բառերով,

3) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով,

4) թիվ 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք)» բառերով,

5) թիվ 1 հավելվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում «21-օրյա» բառը փոխարինել «10-օրյա» բառով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2022 թվական: