ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 126 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզի մասին
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների հետ համատեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 191 կարգադրությամբ ստեղծված՝ Արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում ապահովել Միության արդյունաբերականացման քարտեզի մշակումը, որը ներառում է տեղեկատվություն՝ իրագործվող և իրագործման համար պլանավորվող խոշոր ներդրումային նախագծերի և արդյունաբերության համապատասխան ճյուղերի համար էական նշանակություն ունեցող նախագծերի, այնպիսի կոոպերացիոն կապերի և տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ, որոնցով նպատակահարմար է ներմուծափոխարինման իրականացումը, և առկա են ձեռնարկություններ, որոնք պատրաստ են մասնակցել համապատասխան նախագծերի իրագործմանը, տվյալներ այնպիսի արդյունաբերական արտադրանքի վերաբերյալ, որը երրորդ երկրներից միության մաքսային տարածք է ներմուծվում առավել մեծ ծավալներով, և այդ տվյալների հիման վրա առաջարկների ձևավորումը՝ Միության անդամ պետությունների տարածքներում արտադրական հզորությունների զարգացման վերաբերյալ, ինչպես նաև Միության արդյունաբերականացման քարտեզի տեղադրումը Միության պաշտոնական կայքում և դրա արդիականացումը։
2. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել լիազորված մարմինների կողմից Միության արդյունաբերականացման քարտեզի արդիականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական:Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|