ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 564-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը`
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված բժշկական մահճակալներ և ներքնակներ՝ 8 տեղ, 946 կգ ընդհանուր քաշով, 8,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,860 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված բժշկական մահճակալներ և ներքնակներ՝ 14 տեղ, 1,649 կգ ընդհանուր քաշով, 14,350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,097 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
3) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված բժշկական պարագաներ՝ 89 տեղ, 1,324 կգ ընդհանուր քաշով, 3,560 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (Արարատյան մաքսատուն-վարչություն).
4) Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի կողմից «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի համար ուղարկված գյուղատնտեսական ապրանքներ՝ 10 տեղ, 4,135 կգ ընդհանուր քաշով, 8,996.41 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի համար ուղարկված գործիքներ, սարքավորումներ, կահույք և հագուստ՝ 14 տեղ, 2,795 կգ ընդհանուր քաշով, 68,110 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ (փոխադրման ծախսերը կազմել են 6,696,44 եվրոյին համարժեք դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն):
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
02.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |